Երևան
12 °C
Լուսանկարը Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից
Մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ խոսել ենք երաժշտի ներկայիս գործունեության, դեկտեմբերին մեծ դժվարությամբ իրականացրած համերգի մասին: Ավելի վաղ Արծրունին հայտարարել էր, որ իր գործունեությանը փորձում են խոչընդոտել, քանի որ տարիներ շարունակ քննադատել է մշակույթի նախարարության աշխատաոճը:
- Պարոն Արծրունի, սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց-Կոմիտաս» ձեր համերգային նախագիծն իրականացվեց դեկտեմբերի 4-ին, սակայն «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ե՞րբ և որտեղ հանդիսատեսը կարող է ձեզ կրկին լսել, վտանգ կա՞, որ էլի նման խնդրի հետ կարող եք բախվել:
- Ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ ծրագիրն իրականացնելու համար շատ լուրջ կատարողական ռեսուրս է անհրաժեշտ: Համերգի մասնակիցները կամերային նվագախումբն է, հատուկ հրավիրված փողայինների կազմ, մանկական երգչախումբ: Այսինքն, պատշաճ կերպով ծրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ և մեծ ֆինանսների հետ է դա կապված:
Նման համերգները ամիսների ընթացքում են իրականացվում, մանավանդ Հայաստանի պարագայում, ունենք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային նվագախումբ, նույն ծրագիրը կրկնելու և բեմից հնչեցնելու համար ես ստիպված նույն խնդիրները պետք է հաղթահարեմ և անցնեմ նույն ճանապարհը, որն անցա մի քանի ամիս առաջ:
Այդ ճանապարհով ես գրեթե միայնակ եմ անցնում, բացի խոչընդոտներից որևէ նպաստող հնարավորություն չկա: Առանց կազմակերպչական ռեսուրսի Հայաստանում հնարավոր չէ. խոսքը միայն իմ նախագածի մասին չէ:
- Շաբաթը երկու անգամ FM 107,7 -ի եթերում, ձեր հեղինակային «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի թողարկումն է լինում։ Ինչպե՞ս է առաջացել հաղորդման մտահաղացումը:
- Հանրային ռադիոն է, որը նաև FM 107,7 -ի եթերում է հեռարձակվում և արդեն չորրորդ ամիսն է՝ ինչ եթերում է: Նախորդ տարիներին մի շարք այլ հեղինակային հաղորդումներ ունեի ռադիոյում: Հետո նախագիծը դարձավ հեռուստանախագիծ, արդեն Ա1+-ով էր հեռարձակվում: Ապա եղավ առաջարկություն Հանրայինի կողմից` նմանատիպ լուսավորչական ծրագիր իրականացնել, և ես առաջարկեցի այդ ձևաչափը:
Յուրաքնչյուր թողարկման մեջ մտավորականության լայն շրջանակ է ներառվում՝ արվեստի մարդիկ, ուսուցիչներ, թանգարանների տնօրեններ, հոգևորականներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ և այլն: Երաժշտությունը միջոց է, որ մենք խոսենք ոչ միայն երաժշտության մասին, այլև լուսաբանելով արվեստի և մշակույթի ճյուղերը` հանրահռչակենք հայտնի արժեհամակարգերը և՛ ակադեմիական և՛ ժամանակակից երաժշտության ոլորտում:
- Յուրաքանչյուր իշխանություն ընտրում է բնորոշիչ արվեստի տեսակ, որի մեջոցով ներկայացնում է իր մշակութաբանական տեսլականը: Հայաստանում ո՞րն է այդ տեսլականը:
- Եթե բացենք վերջին տարիների վաստակավորների կոչումները, պարզ կլինի, թե ինչպիսին է պետական տիտուլյար ցուցակը, ում արվեստն է արժևորվում, ովքեր են ներկայացվում իրենց պատկերացմամբ մշակութային և արվեստի ռեսուրս մեր երկրում և պարգևատրվում: Սա է մեր երկրի խայտառակ իրականությունը, որից ոչ մի տեղ չես փախչի և չեմ էլ ուզում պատկերացնել, թե սա մեզ ուր կտանի:
- Ինչիպիսի՞ն է, ըստ ձեզ, Հայաստանում առաջին գծում ներկայացվող արվեստի որակը (երգարվեստ ֆիլմ, գրականություն) և որոնք են դրա վտանգները:
- Մոտավորապես երկուսուկես կամ երեք տարի առաջ ես անջատեցի մեր տան հեռուստացույցը, որովհետև չեմ կարող թույլ տալ անբովանդակության գործոնը ներխուժի իմ անձնական տարածք: Այստեղ է ամենահիմնական վտանգը, իմ ընտանիքի իմ երեխաների համար, և ավելի լայն հասարակության համար: Ձևական ինչ-որ ծրագրեր են ի հայտ եկել, որոնք ինչ-որ զանգվածի պահանջներ կարող են բավարարել, բայց ինձ համար բավարար չեն:
Բացի դատարկությունից ոչինչ չի կարող ծնել, սրա հետևանքը դատարկությունն է, տգիտությունն է, անգրագիտությունը, անտարբերությունն է սեփական մշակույթի սեփական արժեքների նկատմամբ: Էլ չեմ խոսում ինֆորմացիայի կողմնակալ մատուցման ձևերի մասին:
- Արդյո՞ք հասարակության սոցիալական ծանր վիճակը չի նպաստում ցածր մշակույթով ապրելուն, կամ առահասարակ մշակույթը չտարանջատելուն:
- Եթե դատենք ըստ համերգներին ներկա գտնվող այն հանրության, որը ներկա է սկսած փոփ համերգներից «Океан Ельзи»-ից վերջացրած Евгений Кисин-ի համերգներով, տպավորություն չեք ունենա, որ մենք աղքատ երկրում ենք ապրում: Որևէ տպավորություն չենք ունենա, որ սոցիալական խնդրի առաջ է կանգնած այդ հասարակությունը, որովհետև տոմսերի գինը սկսվում է 15 հազարից, հասնում 70 հազար դրամի և դուք ձեր աչքով տեսնում եք լեփլեցուն դահլիճ: Սա մի ծայրահեղություն է, մեկ այլ ծայրահեղություն է կատարյալ անտարբերությունը սեփական երկրի մշակույթի նկատմամբ:
- Արդյո՞ք նույն տենդենցն է նկատվում տեղի արվեստի նկատմամբ:
- Եթե ներկայացնեմ իմ օրինակով, ապա ծայրահեղությունից ծայրահեղություն է: Նախքան դեկտեմբերի 4-ի համերգս փողոցում հանդիպեցի հայտնի Սաշային (երկար տարիների տոմս ցրող): Սաշան ինձ հարցրեց, թե ինչու՞ են այդքան էժան իմ համերգի տոմսերը:
Տոմսերի գինը սկսվում էր 2000-ից, ամենաթանկը հինգ 5000-ն էր: Ամեն ինչ արել էի, որ համեմատաբար մատչելի լիներ: Սաշան ինձ ասաց, որ իր տասը տարվա ցուցակում հիմնական տոմս գնողները շատ հաճախ հրաժարվում են տոմսեր գնելուց՝ տեսնելով, որ դրանք էժան են:
Ըստ նրանց, եթե տոմսերն էժան են, ուրեմն, որակյալ չեն:
- Այսինքն, համերգի որակի չափորոշիչը տոմսի գի՞նն է Հայաստանում:
- Չափորոշիչներն այստեղ խեղված են. ոչ թե բովանդակությունը, կամ այն կատարողական նիշը, որը նկարագրում է արվեստը որպես այդպիսին: Այսինքն, եթե այդ կերպ է փոխված ընկալումը արվեստում գործող չափորոշիչների, այս պարագայում խոսել կեցության մասին, նրա ձևավորող մտայնության մասին, բարոյահոգեբանական ոլորտների մասին, կարծում եմ՝ արդեն անիմաստ է:
Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է ու լուրջ: Այս պարագայում հասկանում ես, որ սոցիալական ասպեկտը դեր չունի:
- Եթե սոցիալական ասպեկտը դեր չունի, ապա արվեստագետի հանրահռչակման խնդիրը ո՞րն է այս պարագայում:
- Մի պարագայում այսօրվա ձանձրույթն է, որ տիրում է արվեստի ոլորտում, և երկրորդ պարագայում ցանկությունն է այս իրավիճակից դուրս պրծնելու՝ խնդիրները լուծելով երկրից հեռանալով: Մշակույթի ոլորտում այս երկու հիմնական տրամադրություններն են: Վերջերս կրթության նախարարը առաջարկեց, որ գիտությամբ զբաղվելու համար գիտաշխատողները կարող են ինքնաֆինանսավորվել, ֆինանսական աղբյուրները ինքնուրույն փնտրել և զբաղվել գիտությամբ:
Եթե այդ տրամաբանությամբ շարունակենք, ուրեմն, բանակում ծառայող զինվորն իր փանփուշտներն ինքը պետք է ճարի, Էլ ի՞նչ խոսք կարող է լինել արվեստով զբաղվող մարդուն աջակցելու մասին: Ու՞ր է տանում այս տրամաբանությունը, աբսուրդից միայն կարող է աբսուրդ ծնվել: Երբ այդ ձևաչափն է դառնում պետական կառավարման միջոց, սա արդեն խնդիր է:
Երբ հանրությունը զբաղված է հանապազօրյա հացի հայթայթմամբ, նա պարզապես չի կարող ուրիշ որևէ հարցով զբաղվել, երբ քո երեխայի օրվա հացի խնդիրն է քո առջև դրված, ուրիշ բանի մասին մտածել հնարավոր չէ: Այս իրավիճակը, գնաճը, հասարակության նման վիճակը սարքած իրողություն է, հատուկ ծրագրավորված ներքին քաղաքականության էտապներից մեկն է:
Սրանք հայտնի ճանապարհներ են, որոնք արդեն տասնամյակներ է՝ աշխատում են: Բնական է, որ նոր բան չպիտի հորինեն, ինչի՞ տանջվեն, եթե այս ծրագիրը աշխատում է:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT