ԵԼՔ-ը կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. Արարատ Միրզոյան

Հունվարի 19-ի երթը գոհացուցիչ էր ԵԼՔ-ի համար, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Թանկացումները ունեն մի աղբյուր, դա հարկային օրենսգիրքն է, եւ այն թանկացումները, որոնք հիմա կան, բյուջեում նախատեսված էր, նշեց Գորգիսյանը։

«ԵԼՔ խմբակցությունը, անպայման կհանդիպի նախագահի թեկնածուին, բայց վստահեցնում եմ, որ դա չի անդրադառնա ԵԼՔ խմբակցության ձայնի վրա»,- ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, եւ դա արդեն խոսուն է, նշեց նա։

«Եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա մեզ, որպեսզի մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրենք, կլինի ժողովրդավարական, եւ այլընտրանքային։ Մենք սպասում ենք, որ փետրվարի 5-ի մեր երթին մի քանի անգամ ավելի շատ մարդ է լինելու»,- ավելացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գորգիսյանը։

«Ես ուզում եմ ընդգծել, որ երթը տեղի ունեցավ աշխատանքային ժամին եւ թեթեւ անձրեւի տակ էր, միգուցե դա էլ մի քիչ ազդեց մարդկանց թվի վրա»,- նշեց Միրզոյանը։

Գեւորգ Գորգիսյանը ասաց, որ Հայաստանում գների բարձրացումը համատարած է։ Այն օրվանից ինչ իրենք հայտարարեցինի ԵԼՔ-ի երթի մասին, ԱԺ-ում սկսեցին լսումների մասին խոսել, այսինքն՝ ամեն ինչ սկսվեց իրենց հայտարարությունից հետո։ Բենզինի թանկացումը մենաշնորհների հետեւանք է։ «Իսկ լսումներին մասնակցելու հետ կապված, բնականաբար մասնակցելու ենք, եւ ցույց ենք տալու, որ իրենց (իշխանության) ներկայացրած թվերը նկարած են»,- նշեց Գորգիսյանը:

Հասարակությունն էլ իշխանություններն էլ տեղյակ էին, որ լինելու են թանկացումներ, մեր իշխանության ներսում շատերը պարզապես կտրվել են իրականությունից, որովհետեւ ադեկվատ չէ, որ ասում են թանկացումները սարսափելի չեն, ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի այն պնդմանը, թե «Ջորի» բռթելը ամենակրեատիվ մտածողությունը չէր, Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց, թե վերջին 125 տարում Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ բան չեն տեսել:

ՀԺ-ի հարցին, որ եթե ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում, առաջին փուլով Արմեն Սարգսյանի ընտրվելու համար, իսկ Սերժ Սարգսյանը նշել է, որ կցանկանար Արմեն Սարգսյանը առաջին փուլով ընտրվեր, ո՞վ է օգնելու այդ դեպքում, Արարատ Միրզոյանը պատասխանեց «Եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իրար հետ այդ թիվը չեն կարողանում կազմել, ԵԼՔ-ը դեմ է, էլ ո՞վ է մնում, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ՝ Ծառուկյան խմբակցությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3418 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ