ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրեց աշխատանքը. բյուջեի ընդունումը տապալվեց

Միացյալ Նահանգների նախարարությունները և գերատեսչությունները ստիպված են մասամբ դադարեցնել աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել երկրի դաշնային բյուջեն հաստատել մինչև հունվարի 20-ի կեսգիշեր: Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատորները փորձում են գալ համաձայնության բյուջեի ժամկետը մինչեւ փետրվարի 16-ը երկարաձգելու հարցի շուրջ: Այդպիսով վերջացել է կառավարության ֆինանսավորման մասին ներկայիս ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը:

Կարևոր առաջադրանքներ չկատարող պետական մարմինների բոլոր աշխատակիցները ժամանակավոր չվճարվող արձակուրդ կգնան: Սենատում շարունակվում են բանակցությունները նոր օրինագծի հարցով:

Նշվում է, որ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքի նախագիծն արդեն հաստատվել է Ներկայացուցիչների պալատում: Սակայն Սենատում դեմոկրատական փոքրամասնությունն արգելափակում է դրա առաջխաղացումը, մասնավորապես, Թրամփի վարչակազմի կողմից որոշ ծրագրերի, օրինակ՝ անչափահաս միգրանտների պաշտպանության ծրագրի սահմանափակման պատճառով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ներգաղթյալների իրավունքների պաշտպան ցուցարարները գուցեեւ նյարդայնանում են նախագահ Թրափմի հականերգաղթային քաղաքականությամբ, սակայն հատել է նաեւ նրանց համբերությունը դեմոկրատների նկատմամբ, որոնց մեղադրում են բյուջեի շուրջ քննարկումները երկարաձգելու պատճառով երիտասարդ փախստականների խնդիրը չլուծելու մեջ:

Եվ այժմ դեմոկրատները չեն համաձայնվում երկարաձգել կառավարության ֆինանսավորման ժամկետը, քանի դեռ չի լուծվել անչափահաս տարիքում անօրինական կարգով Ամերիկա ժամանած 700 հազար փախստականների խնդիրը: Իսկ հանրապետականները մի տեսակ հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ, երբ Սպիտակ տնից ստանում են հակասական ուղերձներ:

Թրամփն անցյալ շաբաթ նախ հորդորեց երկու կուսակցություններին կազմել միասնական գործարք, ապա մերժեց այն: Սենատն առաջարկում էր ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի ապրող փախստականների պաշտպանություն: Նաեւ առաջարկում էր զարկ տալ երկրի ֆիզիկական սահմանների հսկողությանը: Սակայն նույնիսկ այս հարցի շուրջ, որը Թրամփի նախընտրական արշավի ամենաուշագրավ պահանջն էր, նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդես եկավ հակասական հայտարարությամբ՝ ասելով, թե Թրամփը ժամանակին չի ըմբռնել այդ պատը կառուցելու հետ կապված իրականությունը:

Այնուհետեւ Սպիտակ տունը սպառնաց չքննարկել անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցը, քանի դեռ դեմոկրատները չեն հաստատել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը:

Թրամփը դրանից հետո գրեց, թե պատը մնում է պատ ու այն երբեք չի փոխել իր էությունը:

Այս հակասական հայտարարություններից հետո հանրապետականների առաջնորդները որոշել են, որ չի լինի քվեարկություն ո՛չ փախստականների ո՛չ էլ սահմանների վերաբերյալ, քանի դեռ Թրամփը հստակ չի ասել, թե ինչ է ուզում: Դա էլ թույլ է տալիս դեմոկրատներին ասել, որ Հանրապետական կուսակցությունն անկարող է կառավարել:

Թրամփը երիտասարդ, անօրինական փախստականների կեցության ժամկետը երկարաձգող ԴԱԿԱ ծրագրին տվել էր մինչեւ մարտ ամիսը գործելու ժամանակ: Հանրապետականները այս հարցին լուծում տալու համար ավելի երկար ժամանակ են պահանջում: Դեմոկրատները գտնում են, որ ժամանակը հատել է:

Տպել
7850 դիտում

Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր

Տիգրան Բադալյանի շրթունքները կարված են եղել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. ՀՀ դատախազությունը դիմում կուղարկի ԱՄՆ

ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում

ՔՊ-ում ընդլայնված նիստ է հրավիրվել. ներկա կլինի նաեւ վարչապետը

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ». Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց

Վլադիմիր Պուտինին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Սեդրակ Առուստամյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Գյումրիում

Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են

11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագիլների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)

Մարմաշեն գյուղի մոտակայքում մեքենա է կողաշրջվել. վարորդին գտել են մեքենայից դուրս, հոսպիտալացրել

Սեդրակ Առուստամյանը բերվեց դատարան. սկսվեց նրա գործով առաջին դատական նիստը

ՍԴ-ում ժամը 11-ից մինչ այս պահը քննարկվել է նիստը դռնբաց անցկացնելու հարցը. Էդգար Շաթիրյան

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

30 մլն եվրո աջակցություն կտրամադրվի Հայաստանին դատական ոլորտի բարեփոխումների համար

«Այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեությունը». Արմեն Փամբուխչյանը հրաժեշտի լուսանկար է հրապարակել

Ներկայում քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. նախարար

Ծայրահեղ քայլի դիմած կալանավորի ոտքի մեխերը հանվել են. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Լուսինե Թորոյանին շնորհավորում են թանգարանի տնօրեն դառնալու առթիվ, բայց պաշտոնական նշանակում դեռ չկա