Երևան
12 °C
Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:
Ինչպես հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել է այն հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են հանրությանը՝ ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել եւ որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետեւանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման վրա, կա՞ն արդյոք հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու եւ դրանց հետեւանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ի՞նչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:
ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկաներին: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել այդ շուկաներում պարզելու տնտեսվարողների կողմից գների վրա արհեստականորեն ազդելու հնարավորությունները, նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ շուկայում չարաշահումներ չկան: ՀԽ անդամներից մեկը նկատել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաեւ բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման ծավալների նվազման եւ անցման դեպի սեղմված գազի սպառում:
Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը նշել է, որ, օրինակ, կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաեւ Հայաստանում, իսկ առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի: Հանրային խորհրդի անդամներն էլ նկատել են, որ սովորաբար միջազգային շուկաներում գների բարձրացումն անմիջականորեն եւ ավելի սուր ձեւով ազդում է հայաստանյան գների վրա, մինչդեռ միջազգային գների նվազումը համաչափ դրական փոփոխություններ չի առաջացնում մեր շուկայում:
Անդրադառնալով ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխության հետեւանքով մի շարք ապրանքների գների բարձրացմանը՝ Արման Մանասերյանը նշել է, որ դա առավելագույնը կարող է 4 տոկոսով ազդել ներկրվող ապրանքի գնի վրա, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունենում վերջնական գնի ձեւավորման վրա: Նա հավելել է, որ ԵՏՄ մաքսատուրքերի ավելացում նկատվում է այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց արտադրությունը Հայաստանում լավ վիճակում է, կախում չկա դրսի շուկաներից. օրինակ՝ կաթնամթերքը:
ՊԵԿ նախագահի տեղակալը, պարզաբանելով Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները, նշել է, որ օրենսգրքի ընդունումը եկամուտները նվազեցնելու նպատակ չի հետապնդում, եւ դրա ընդունման հիմքում դրված է մի քանի կարեւոր սկզբունք, որոնցից են, օրինակ, տնտեսական աճի խթանումը եւ պետության ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի ամրությունը: Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում են նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պետության հարկային եկամուտները նվազում են:
ՊԵԿ ներկայացուցիչը հավելել է, որ Հարկային նոր օրենսգիրքը մի շարք ոլորտների վրա (որտեղ օգտագործվում է դիզելային վառելիք) թողնելու է եթե ոչ դրական, ապա գոնե ոչ բացասական ազդեցություն: Օրինակ՝ բեռնափոխադրումների, հանքարդյունաբերության, շինարարության ոլորտները: Գյուղատնտեսության առումով, սակայն, խնդիր կա, եւ Հանրային խորհրդի անդամները կարեւորել են ոլորտի վրա հնարավոր հետեւանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:
Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետեւանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաեւ հետեւանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների եւ բացթողումների եւ նշել, որ պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, մշակի մեխանիզմներ ազդելու տնտեսության վրա, սակայն այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաեւ շուկայական ազատ մրցակցության սկզբունքին եւ միջազգային պարտավորություններին: Հանրային խորհրդի անդամները եւս մեկ անգամ շեշտել են փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Որոշվել է կազմակերպել նեղ մասնագիտական քննարկում՝ հրավիրելով տնտեսագետների, ոլորտի մասնագետների եւ համատեղ մշակել իրավիճակի գնահատման, կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով լուծումներ նախատեսող կոնկրետ առաջարկների փաթեթ եւ ներկայացնել ՀՀ կառավարություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT