ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ դուրս եկավ նախագահական նստավայրից

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը ուղեկցում է Սերժ Սարգսյանին Վեսթմինսթրյան աբբայությունում 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, րոպեներ առաջ նախագահական նստավայրից դուրս եկավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը Բաղրամյան 26 է գնացել միայնակ: Հանդիպմանը մասնակիցների լայն շրջանակ չի եղել: Ե՛ւ Արմեն Սարգսյանը ե՛ւ Սերժ Սարգսյանը հանդես են եկել ելույթով:

Առաջիկա մեկ ժամվա ընթացքում արդեն նախագահական նստավայրից պաշտոնապես կհրապարակեն հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ելույթների տեսագրությունները:

Հիշեցնենք, երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության հարցը:

«Քննարկել ենք մի թեկնածուի հարց, որը լավագույնս կարող է ներկայացնել եւ ունի ներսում եւ միջազգային ատյաններում աշխատանքային փորձ: Թեկնածուին առաջադրել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են: Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու»,- լրագրողներին, մասնավորապես, ասել էր Էդուարդ Շարմազանովը:

Դեռեւս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով եւ ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում՝ երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի՝ այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):

Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետեւաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10825 դիտում

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ