17:13- Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսն այս պահին Լիվերպուլում են: Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք տեղի իմիգրացիոն գրասենյակում թարմացնում են Միացյալ թագավորությունում իրենց աշխատանքային իրավունքը: 

15:59- Ինչպես հայտնում է Daily Star-ը, այսօր Սանչեսը մարզվելու է ՄՅՈՒ-ի կազմում:

15:57- Երեկ Ալեքսիս Սանչեսին «Մանչեստեր Յունայթեդի» «Քերինգթոն» մարզաբազայում հանդիպել է թիմի լեգենդար նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Մասնագետը ողջունել է նրան:

15:39- Դեռ Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ» պաշտոնական չէ, բայց համացանցում երկրպագուներն անընդհատ հայտնվում է «զինագործների» մարզաշապիկով նրա լուսանկարները: Ահա հերթականը: Սա իհարկե ֆոտոշոփ է:

11:33- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում՝ «Արսենալ» իր տեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով: Երեկ՝ հունվարի 21-ին, նրան տեսել են Լոնդոնի օդանավակայանում: Լրատվամիջոցներն ընդգծում են, որ ֆուտբոլիստը, որը երեկ նշում էր ծննդյան 29-ամյակը, բարձր տրամադրություն է ունեցել:

Երեկ Մխիթարյանն «Արսենալում» բժշկական հետազոտություն է անցել: «Զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ բժշկական հետազոտություն է անցել Մանչեստերում: Այսօր ֆուտբոլիստները պետք է թարմացնեն Միացյալ Թագավորությունում իրենց աշխատելու իրավունքը, քանի որ երկուսն էլ ԵՄ անդամ երկրից չեն: Դրանից հետո պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին:

Հունվարի 22

22:17 - Ըստ բրիտանական լրատվամիջոցների Հենրիխ Մխիթարյանն այսօր վերջին անգամ է եղել «Մանչեստեր Յունայթեդի» «Քերինգթոն» մարզաբազայում: Նա հրաժեշտ է տվել թիմակիցներին:

18:35 - Ասուլիսի ժամանակ Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը չի մասնակցի վաղվա խաղին:

«Ո՛չ, ընդգրկված չէ թիմի հայտացուցակում, բայց շատ լավ մարզավիճակում է»,- ասել է նա:

18:04 - «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիս է տվել վաղը կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Բըրնլիի» դեմ խաղից առաջ: Նա ասել է, որ Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության գործարքը դեռ չի կայացել:

«Դեռ ավարտին չի հասցվել: Մխիթարյանը մեր խաղացողն է, Սանչեսը՝ «Արսենալի»»,- նրա խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

16:32 - Մխիթարյանն ու Սանչեսը չհասցրին թիմերով փոփոխվել այսօր մինչև Մեծ Բրիտանիայի ժամանակով ժամը 12:00-ն: Դա նշանակում է, որ նրանք իրենց նորամուտը նոր թիմերում առաջիկա հանգստյան օրերին չեն նշի: Սանչեսն այսօր գնացել է «Արսենալի», իսկ Մխիթարյանը՝ ՄՅՈՒ-ի մարզմանը:

Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ Մխիթարյանը չի հասցնի այսօր պայմանագիր կնքել «զինագործների հետ:

Սանչեսն այսօր գնացել է «Արսենալի» մարզմանը

15:39 - Daily Star. Մխիթարյանը պետք է հասցնի «Արսենալի» հետ պայմանագիրը ստորագրել մինչեւ այսօր Մեծ Բրիտանիայի ժամանակով՝ 12:00 (ՀՀ ժամանակով 16:00), որպեսզի կարողանա նոր թիմի կազմում, հունվարի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիտլ Փելըսի» դեմ խաղին մասնակցել:

15:27 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին կրկին նկատել են ՄՅՈՒ-ի Քերինգթոն» մարզաբազայում: Այս մասին գրում է բրիտանական Sky Sports-ը: Նա մարզման է գնացել այսօր՝ հունվարի 19-ին:

Սանչեսի տեղափոխությունը ՄՅՈՒ կախված է Մխիթարյանից: Քանի դեռ նա չի համաձայնեցրել պայմանագրի կետերը, «զինագործներ» հետ ֆուտբոլիստների փոփոխությունը չի կարող տեղի ունենալ:

Այսօր «Քերինգթոն» է գնացել

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի կարող կրել 22 համարի մարզաշապիկը, որը հիմա ունի «Մանչեստեր Յունայթեդում»: «Զինագործների» կազմում այն պատկանում է կիսապաշտպան Ժեֆ Ռեն-Ադելաիդին: 10 համարը, որով Մխիթարյանը նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», նույնպես նրանը չի կարող լինել: Լոնդոնցիների կազմում այն Ջեք Ուիլշերինն է:

Արսեն Վենգերի թիմում այս պահին 4 ազատ համար կա: 14-ը, որն ազատվեց Թեո Ուուլքթի հեռանալուց հետո: 15 համարը թողել է Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը: Ֆրենսիս Քոքլենի տեղափոխությունից հետո 35 համարը նույնպես տեր չունի: Ի վերջո, Մխիթարյանը կարող է իրեն վերցնել Ալեքսիս Սանչեսի 7 համարը, երբ վերջինս իր փոխարեն «Մանչեստեր» տեղափոխվի: Այդ համարն «Արսենալում» կրել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտ Պիրեսը, Դեւիդ Փլեթը, Դեւիդ Ռոքասլը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին: Նա 4 տարվա պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ: ՄՅՈՒ-ն Մխիթարյանին ու որոշակի գումար տալիս է «Արսենալին» Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «մանկունյանցիների» ղեկավարությունը մասնավոր ինքնաթիռ է վարձել Մխիթարյանին Լոնդոն ուղարկելու, իսկ Սանչեսին այնտեղից բերելու համար: Նշվում է նաեւ, որ Սանչեսի ընտանիքի անդամները Լոնդոն են մեկնել նրա շնորհանդեսին ներկա լինելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9746 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ