Վրաստանում ՀՀ դեսպանը երկրի ՆԳ նախարարին է փոխանցել Վլադիմիր Գասպարյանի ողջույնները

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին տեղեկցնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային է փոխանցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։

Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան»։

Տպել
1653 դիտում

Առաջնագծի որոշ ուղղություններում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան

Հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են. ՊԲ

Խախտվում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ԱՆ-ն կոչ է անում դատապարտել բժշկական կենտրոնների թիրախավորումը

Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի Արցախում վնասները վերականգնելու համար․ Ղուլարյան

ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին

Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական

Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԳՆ

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարար վիրավորում է ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈՒ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ

Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)