Երևան
12 °C
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը հունվարի 12-17-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար գործուղվել էր Փարիզ: Այս ամսվա 24-ին Սերժ Սարգսյանն էլ պատրաստվում է ելույթով հանդես գալ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:
ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի և ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի մասին մեր հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
- Տիկին Հովհաննիսյան, ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովը կարծես նոր է. ե՞րբ է կազմվել եւ ո՞ր երկրների նախաձեռնությամբ:
- Ենթահանձնաժողովը ստեղծվել է ոչ թե երկրների նախաձեռնությամբ, այլ մոնիտորինգային հանձնաժողովի որոշմամբ: Մասնավորապես՝ 2015 թվականի ապրիլի 10-ին որոշում է կայացվել՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման հարցերով, և 2016 թվականին այդ նույն ժամանակավոր հանձնաժողովը դարձել է մոնիտորինգային հանձնաժողովի ենթահանձնաժողով: Ի դեպ, սա մոնիտորինգային հանձնաժողովի միակ ենթահանձնաժողովն է:
- Իսկ ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի ժամանակ Արցախյան հակամարտության վերաբերյալ եւ այլ կարեւորագույն հարցեր քննարկվե՞լ են:
- Արցախի հակամարտության հարցն այս նիստի ընթացքում չի քննարկվել: Պետք է նշեմ, որ ենթահանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է խորհրդապահական հիմունքներով, ինչը նշանակում է, որ ենթահանձնաժողովի ինչպես օրակարգը, այնպես էլ նիստին քննարկված հարցերը գաղտնի են եւ չեն կարող բարձրաձայնվել կամ հրապարակայնացվել: Միայն կարող եմ ասել, որ այս նիստի ընթացքում Արցախյան հակամարտության հարց չի քննարկվել:
- Տիկին Հովհաննիսյան, հունվարի 24-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Նստաշրջանում անդրադարձ է կատարվելու Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետեւանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաեւ Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության եւ այլատյացության աճին: Քննարկվելու է իրավիճակն Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Իռլանդիայում: Այս անգամ Արցախի հարցը քննարկվելո՞ւ է: Եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ:
- Անկեղծ ասած` որևէ ուղղակի կապ չեմ տեսնում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման, ուկրաինական պատերազմի հումանիտար բնույթի հետևանքների և Արցախյան հակամարտության միջև: Այսինքն, եթե այս հարցերը կան, ապա ինչու չկա արցախյան հակամարտության հարցը ճիշտ չէ: Եթե ձեր հարցը, ըստ էության, վերաբերում է մոնիտորինգի հանձնաժողովի սահմանափակ երկրներին վերաբերող զեկույցին, ապա հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ ընտրում է կոնկրետ երկրներ և անդրադառնում վերջիններիս կողմից իրենց մոնիտորինգային պարտավորությունների կատարմանը։ Այս անգամ դա վերաբերում է Էստոնիային, Հունաստանին, Հունգարիային և Իռլանդիային։ Կարող է որոշ ժամանակ անց անդրադարձ կատարվի Հայաստանին։ Հայաստանի Հանրապետության մոնիտորինգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցը դեռևս սպասվում է: Դրա վերաբերյալ բանավոր հաղորդում Հայաստանի համազեկուցողների կողմից եղել է նոյեմբերին` մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Հունվարյան կամ ապրիլյան նստաշրջանին կքննարկվի այդ զեկույցի դեռևս նախնական տարբերակը, բայց, կրկին, այս զեկույցը արցախյան հակամարտության հետ ուղղակի առնչություն չունի:
- Իսկ իր ելույթում Սերժ Սարգսյանը ի՞նչ հարցերի վրա է շեշտադրում անելու:
-Կարծում եմ` ճիշտ կլինի սպասել ելույթին և տեսնել, թե ինչպիսի օրակարգային հարցեր կկարևորի Հանրապետության նախագահը։
- ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալից հետո ի՞նչ զարգացումներ են եղել: ԵԽԽՎ նոր նախագահի վրա ճնշումներ հայտնի՞ են: Ադրբեջանը որևէ բան ձեռնարկե՞լ է նախագահին, այսպես ասած, իր կողմը քաշելու համար:
-Նախ պետք է նշեմ, որ ձեր նշած սկանդալը դեռևս իր հանգուցալուծմանը չի հասել: Թվում է, թե այն ավարտվել է, բայց այդ նպատակի համար ստեղծված կոռուպցիոն հանձնաժողովն իր զեկույցը դեռ չի ներկայացրել: Այդ զեկույցի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի ապրիլ, և ապրիլին սպասվում է, որ հանձնաժողովը կհրապարկի որոշակի տվյալներ: Այս ընթացքում հանձնաժողովը, կրկին խորհրդապահական հիմունքներով, իրականացնում է իր աշխատանքները` հարցազրույցներ, նյութերի հավաքագրում և այլն, բայց դա բացարձակապես գաղտնի է:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նորընտիր նախագահին, ապա որեւէ հիմք չկա դատողություններ անելու, թե Ադրբեջանը նրան իր կողմն է ներգրավել, իսկ ճնշումներ ԵԽԽՎ նախագահի վրա եղել են դեռևս իր ընտրության փուլում, որի մասին բազմիցս խոսվել է և արծարծվել մամուլում:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT