Երևան
12 °C
Այսօր ԱԺ հերթական նիստին լրագրողների հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ասաց, որ խորհրդարանում հնարավոր չէ թանկացումների խնդիրը լուծել, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ԵԼՔ-ը՝ փոքրամասնություն։
Լրագրողի այն հարցին թե՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերը չեն միանում ԵԼՔ-ի երթին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենակ մնալու խնդիր չկա, ԵԼՔ-ը բացարձակ խնդիր չի դրել, որեւէ ուժի հրավիրելու, եւ ԵԼՔ-ն իր 9 պատգամավորով ԱԺ-ում անում է այն հնարավորը, ինչի համար ինքն աշխատավարձ է ստանում, եւ ինչի համար 120 հազար մարդ ձայն է տվել։ Մենք այստեղ աշխատում ենք օրնիբուն բացակա չենք ունենում, մեր տեսակետներն ասում ենք, անկախ նրանից, իշխանությանը կամ արտախորհրդարանական ուժերին դո՞ւր է գալիս դա, թե՞ չէ։ Խորհրդարանում այդ խնդիրը չենք կարողանում լուծել, քանի որ իշխանությունը հստակ ասում է, դուք 9 հոգի եք, մենք մեծամասնություն ենք, հանրությունը քվե է տվել մեզ, եւ հետեւաբար, հանրությունը վստահել է մեզ, մենք էլ այս օրենքը բերել ենք լավ ենք արել, մենք իրավունք ունենք այս օրենքը բերելու՝ թանկացումների հարկային օրենսգիրքը»։
Նա նաեւ նշեց. «Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, եթե դու չես կիսում այդ մոտեցումը, դա կարող է լինել իմ ընտրողը կամ այլ մարդ, մեր ընտրության հարցը չի, ԵԼՔ-ին քվե տալու հարցը չի, մենք ասում ենք՝ եթե համարում եք, որ այս թանկացումները ի վնաս ձեզ են, ամսի 19-ին դուրս եկեք փողոց, որ մենք կարողանանք ասել, որ բացի այդ 9 պատգամավորից, ունենք նաեւ հանրային աջակցություն»։
Ըստ Արամ Սարգսյանի, իրենց կոչը ոչ թե արտախորհրդարանական ուժերին է վերաբերվում, այլ Հայաստանի Հանրապետության հասարակությանը, որը կարող է ԵԼՔ-ի ընտրողն էլ լինել, իշխանության ընտրողն էլ լինել, 10 հազար դրամ վերցրած ընտրողն էլ լինել։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արամ Սարգսյանին.
- Պարոն Սարգսյան, արդյո՞ք 10 հազար դրամ վերցրած մարդը դուրս կգա փողոց։
- Իհարկե՝ կգա, 10 հազար դրամ վերցրածը փողոց չի գա ընտրությունից հետո, որովհետեւ վերցրել է փողը, ընտրել է, բայց ինքը նաեւ այսօր հասկանում է, որ այդ 10 հազար դրամն այս գների թանկացումներով իրենից տասնապատիկ հանում են: Եթե մարդը ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ է վերցրել, դա չի նշանակում, որ 5 տարի պետք է խելոք նստի, ինքն իրավունք ունի իր տեսակետը փոխել, եւ ասել՝ իշխանություն, դու ինձ խաբեցիր, իշխանություն դու այս բաները խոստացար, չարեցիր, եւ վերջիվերջո դու էդ 10 հազար դրամը, որ տվել ես, հիմա ինձնից 30 ես ստանում։
- Կան արդյո՞ք ՀՀԿ-ում այնպիսի մարդիկ, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում այնպիսի հեղինակություն ունեն, որ կարողանան ՀՀ նոր նախագահ դառնալ։
- ՀՀ նախագահի թեկնածուն կարող է լինել ոչ կուսակցական: Ինչ վերաբերվում է քաղաքական քննարկումներում ԵԼՔ դաշինքի քվեին, նման բան հնարավոր չէ, որովհետեւ նույն Հանրապետականը կարող էր չէ՞ ստորագրել, որ մեր թեկնածուն մասնակցեր: Իր թեկնածությունը դներ Արտակ Զեյնալյանը, ով նախագահի համար թվարկված բոլոր արժանիքներին համապատասխանում էր, թե՛ իր անցած ուղով, թե՛ իր գիտելիքով, թե՛ իր տարիքով ամբողջությամբ համապատասխանում էր, թող Արտակ Զեյնալյանն էլ մասնակցեր: Իրենք ստորագրեին, ասեին՝ մենք ստորագրում ենք, որ մրցակցություն լինի, որ Կոմունիստական կուսակցության նման մի թեկնածու չլինի ու բոլորով դրան կողմ քվեարկեն: Ես չեմ հասկանում կոմունիստական կարոտախտի՞ն են մնացել իրենք։ Իմ համար նախագահի ամենահարմար թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, գուցե ես սուբյեկտիվ եմ, Արտակ Զեյնալյանն իմ ընկերն է, բայց իմ համար այդ չափանիշներին ամբողջությամբ համապատասխանում է Արտակ Զեյնալյանը։ Մենք իրենց բերած ցանկացած թեկնածուին կողմ չենք քվեարկելու։
- Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցն է քննարկվում:
- Ով քննարկում է, իրեն հարցրեք։ Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT