Միջազգային փորձագետներին մտահոգում է Լիդիանի հայտարարությունն Ամուլսարի հանքավայրի մասին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունԸ ներկայացրել է ծավալուն հոդված Հայաստանում Լիդիանի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկու հանքի նախագծի կապակցությամբ: Հոդվածում ասվում է.

«Ինչպես արդեն գիտեք միջազգային անկախ փորձագետները 2017թ․ դեկտեմբերի 24-ին մերժել էին Ամուլսարի ոսկու ծրագրի խնդիրների շուրջ «Lydian International»-ի խորհրդատուների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրավերքը։ Չնայած դրան, Բնապահպանության նախարարությունն ու Լիդիանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն ամեն դեպքում այսօր առավոտյան ինչ-որ փակ քննարկում են անցկացնելու այդ թեմայով։ Հիշեցնենք, որ պատասխան նամակում միջազգային անկախ փորձագետները նաեւ հիմնավորել էին մերժման պատճառներն ու խոստացել, որ մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն այս ծրագրի մասին իրենց վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ եւ հակիրճ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանից էլեկտրոնային փոստով արդեն ստացել է այդ վերջնական գնահատականի անգլերեն տարբերակը եւ դրան ուղեկցող համառոտագիրը։ Ամբողջական գնահատականի հայերեն տարբերակը կներկայացնենք ավելի ուշ, քանի որ այն շատ լուրջ մասնագիտական փաստաթուղթ է եւ  թարգմանելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։ Իսկ մինչ այդ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուղեկցող համառոտագրի հայերեն թարգմանությունը։

 «Ամուլսարի ոսկու հանքի նախագծի հետ կապված մտահոգությունների, հավանական հետեւանքների եւ հանձնարարականների համառոտագիր. վերջնական փաթեթ

10․01․2018

Ներկայացվում է «Lydian International»-ի, Լիդիան Արմենիայի, ՀՀ կառավարության եւ ԲՈԼՈՐ այլ շահագրգիռ անձանց ուշադրությանը

Ողջունում ենք ձեզ,

Մենք՝ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ խորհրդատվություն իրականացնողներս, վերջին ութ ամիսների ընթացքում անց ենք կացրել Ամուլսարի ոսկու նախագծի մի շարք ուսումնասիրություններ։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակն էր իրականացնել նախագծի անկախ, մանրակրկիտ, քննողական տեխնիկական գնահատում՝ ուղղված հանքի շահագործման ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո երկարատեւ հնարավոր հետեւանքների բացահայտմանը։ Այս գրությանն ենք կցում մեր վերջին ու վերջնական ուսումնասիրությունը, որը նախագծի հնարավոր հետեւանքների ամփոփագիրն է եւ պարունակում է Լիդիանին ուղղված հանձնարարականներ, որպեսզի այն ի վիճակի լինի բարելավել իր բնապահպանական ռազմավարության մշակումը։ Մեր գրությանը կից փաթեթը պարունակում է հետեւյալը․ առաջնահերթ մտահոգությունների ու հանձնարարականների ցանկ, այնուհետեւ՝ մեր ուսումնասիրություններից բխող բոլոր մտահոգությունների, հնարավոր հետեւանքների ու հանձնարարականների ավելի մանրամասն ցանկ, աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ հանքերի ու դրանց բնապահպանական հետեւանքների սահմանափակ ցանկ, մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկը եւ մինչ օրս մեր պատրաստած զեկույցներն ու հուշագրերը։ Մեր ընդհանուր եզրակացությանը շարունակում է մնալ այն, որ հանքարդյունաբերական այս նախագիծը բնական միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է ինչպես շահագործման, այնպես էլ՝ դրա դադարումից հետո երկար ժամանակահատվածում ՝ թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման առկա բարձր ռիսկի, երկրաքիմիական թերի գնահատման, ջրի որակի ոչ բավարար կանխատեսումների ու ռիսկերի մեղմացման ոչ բավարար միջոցառումների եւ Լիդիանի՝ ոլորտում փորձ չունենալու պատճառներով։

Մեզ նաեւ մտահոգում են Լիդիանի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ պաշարներն ամբողջությամբ օքսիդացված են, ինչը հանգեցնում է այն թյուր ենթադրությանը, թե թթվային ապարների դրենաժ (ԹԱԴ) չի առաջանա շահագործման ընթացքում կամ դրանից հետո։ Այս հայտարարություններն Ամուլսար լեռում գոյություն ունեցող իրականությանը չեն համապատասխանում, եթե այն պետք է շահագործվի ըստ նախագծի։ Լիդիանը պարտավոր է ճշմարտացի հայտարարություններ անել պաշարների դրենաժ առաջացնող բաղադրիչների մասին։

Լիդիանն արձագանքել է մեր ուսումնասիրություններին՝ շարունակ պնդելով, որ իրենք վստահ են, որ Ամուլսարի շահագործման համար մշակել են ազդեցության մեղմացման «գլոբալ լավագույն պրակտիկային» համապատասխանող միջոցառումներ։ Լիդիանի հայտարարություններն ու զեկույցները ցույց են տալիս, որ իրենք խստագույնս թերագնահատել են հանքի վատթար հետեւանքները, հատկապես՝ դրա ազդեցությունը ջրերի որակի վրա, ինչը եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ որպես կանոն դա մետաղական հանքերի հետ կապված առավել լուրջ եւ երկարատեւ բնապահպանական ազդեցություն թողող մտահոգություններից է։ Կուզեինք ավելացնել, որ թեեւ Լիդիանի խորհրդատուներն առեւերույթ ունեն հանքերի շահագործման ու փակման որոշակի ասպեկտների հետ կապված փորձառություն, մեզ չի ներկայացվել որեւէ ապացույց, որ թթվային ապարների դրենաժի հարցում իրենց գլխավոր խորհրդատուն փորձառու է ԹԱԴ-ի գնահատման ու ըմբռնման, երկրաքիմիական բնութագրման եւ անալիզների մեկնաբանման, ԹԱԴ-ին ուղղված մեղմացման միջոցառումների ոլորտներում։ Մենք ինքներս այս ոլորտներում խորը փորձառություն ունենք եւ մեր տեսանկյունը բացարձակապես անկախ է հանքը շահագործել ցանկացողի շահերից։

Հանքը նախատեսված է մի վայրում, որը խմելու ու գյուղատնտեսական նշանակության ջրեր է մատակարարում ողջ Հայաստանին։ Հաշվի առնելով հանքի շահագործման եւ դրա ազդեցության մեղմման ներկայիս պլանները՝ առկա է թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման բարձր ռիսկ, որը կաղտոտի ստորերկրյա ջրերը, աղբյուրները, Արփա, Դարբ եւ Որոտան գետերն ու Կեչուտի ջրամբարը (Ամուլսարի տեղագրական քարտեզն ու մակերեւույթային ջրերի պատկերը կարելի է տեսնել այստեղ՝ https://goo.gl/l5pWkJ

Հույս ունենք, որ Հայաստանի Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրի մեր ներկայացրած վերջնական փաթեթն ու վերստին գնահատման կենթարկի Լիդիանի ներկայացրած բնապահպանական պլանը՝ հաշվի առնելով այս նախագծի երկարաժամկետ բացասական հետեւանքները բնական միջավայրի վրա։

Ի հավելումն, հակառակ 2018թ. հունվարի 8-ին Լիդիանի կատարած պնդումներին՝ մենք չենք համաձայնվել մասնակցել 2018թ. հունվարին Երեւանում Հայաստանի բնապահպանության նախարարության հետ նախատեսված հանդիպմանը եւ մերժումը հիմնավորել ենք 2017թ. դեկտեմբերի 24-ի մեր նամակում (կից ներկայացնում ենք այն անգլերեն եւ հայերեն)։ Պատրաստ ենք Հայաստանի բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի կառավարությանն ուղղակիորեն աջակցել եւ հանդիպել նրանց հետ Ամուլսարի նախագծի առնչությամբ։ Մենք ներկայացնում ենք մեր անկախ կարծիքները, սակայն դրանց կյանքի կոչման եւ ընդհանուր նախագծի համար պատասխանատու են Լիդիանը եւ Հայաստանի կառավարությունը»»։

Հարգանքով՝

Հարութ Բրոնոզյան

Քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս

Տպել
2145 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ