Մաքսայինում մեքենա ներկրողներից լրացուցիչ 500 դոլարին համարժեք դրամ են պահանջում

10/01/2018 schedule11:50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը մեքենա ներկրողների համար նոր խնդիրներ է առաջացնում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր մաքսային ծառայողները թույլ չեն տալիս կոնտեյներները բացել՝ պատճառաբանելով, որ ճանապարհային վճար պետք է վճարեն: Մեքենա ներկրողների պնդմամբ, մինչ օրս նման պահանջ չի եղել: Այսինքն՝ մեկ կոնտեյները, որը կարող է Հայաստան տեղափոխել, օրինակ՝ 4 մեքենա, պետք է վճարի մոտ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող մաքսատան տարածքում այժմ կուտակված է տասից ավելի նման կոնտեյներ, որի վարորդներն անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ առաջին անգամ են լսում այդ ճանապարհային վճարի մասին:

Այսօր Բագրատաշենի մաքսատան տարածքում էլ մաքսավորները կանգնեցրել են այն բեռնատարները, որոնք երեկ են մեքենաներ տեղափոխելու Երեւան, եւ այսօր պետք է հետ վերադառնան Վրաստան: Բեռնատարների վարորդներից սահմանին պահանջում են վճարել համապատասխան գումարը, այսինքն՝ ճանապարհային վճարը, հակառակ դեպքում, թույլ չեն տալիս լքել երկիրը:

Որոշ տեղեկություններով՝ այդ ճանապարհային վճարը նախկինում էլ է եղել, սակայն մաքսայինը երբեք չի պահանջել այդ գումարը: Մեքենա ներկրողները վրդովված են եւ նշում են, որ եթե նման բան կար, ապա նախապես պետք է իրենց տեղեկացնեին լրացուցիչ վճարի մասին, որպեսզի անակնկալի չգային:

Ավելի ուշ կներկայացնենք ՊԵԿ-ի պարզաբանումը խնդրի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6240 դիտում

Ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

Ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական ժողովրդին. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Փաշինյան

Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. Ղազարյանը ներողություն է խնդրել

Օմանի Սուլթանության նախարարն ու Միրզոյանը պայմանավորվել են խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը

Եթե Իրանի դեմ hակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան

Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը

Ունենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնnւթյան ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին

Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը

10 հատ նոր իտալական մոտոցիկլներ Պարեկային ոստիկանության համար. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Ներկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. Գալյան

Միքայել Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ

Գալյանը մանրամասնել է ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճար տալու մեխանիզմը

Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհ

16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք․ քաղաքացին զինամթերք է հանձնել

Քոչարյանը Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը նկատի ունի, երբ ասում է՝ իրենք ապագա են. Չախոյան

Չմոռանալ, թե ինչ ունեինք-4. Արայիկ Հարությունյան

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Մոտակա օրերին կհայտնեմ ևս երկու շատ լավ լուր. Պապոյան

Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. վարչապետ

ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի ափամերձ շրջանում գտնվող իրանական հրթիռային դիրքերին

Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը

Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել

Կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում․ ժամանակացույց

Իրանը հայտարարել է Իսրայելին hասցվող hարվածների նոր ուժգին ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մաhվան

Մոռացե՞լ եք՝ բռնապետությունն ում օրոք էր. բիզնես խլելուց մինչև ընդդիմության միջոցառումների չեղարկում. Թորոսյան

Իրանում հաստատել են՝ իսրայելական հարվածի հետևանքով Ալի Լարիջանին սպանվել է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը

Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա

Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ

25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել

ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ

Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով