Գրագետ քարոզչության դեպքում ԵԼՔ-ը կհասնի հաջողության. քաղաքագետ

Հունվարի 19-ին ԵԼՔ-ը երթ կանցկացնի՝ ընդդեմ թանկացումների:

Թեմայի հետ կապված մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Մասնավորապես` այն հարցին, թե արդյո՞ք ԵԼՔ-ը կկարողանա մեծ թվով մարդիկ մոբիլիզացնել ու հաջողության հասնել, քաղաքագետը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ լավ քարոզարշավի դեպքում կկարողանա, որովհետեւ սա մի խնդիր է, որը շոշափում է բոլորի շահերը, եւ եթե գրագետ իրազեկում տարվի, ապա վստահ եմ, որ հնարավոր կլինի անգամ մինչեւ մարզեր մեծ ալիք ստեղծել: Ակնհայտ է` սրանով ամեն ինչ չի ավարտվելու, հանրությունը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ ԵԱՏՄ մտնելու ժամանակ մեզ, այսպես ասած, հինգ տարվա անցումային շրջան է տրվել, որոշ ապրանքատեսակների գներ չեն բարձրացվել, եւ պարզ է` մենք գնալով թանկացումների մեջ ենք խրվելու: Թերեւս, ընդդիմադիր քաղաքական ուժը, որը նաեւ դնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր, միանգամայն կարող է արտաքինից մինչեւ ներքին քաղաքական հարցեր շաղկապելով գրագետ քարոզչություն տանել եւ հասնել հաջողության, մանավանդ երբ այս հինգ տարիների ընթացքում իշխանությունները ոչ մի քայլ չարեցին ադապտացիայի պրոցեսը անցավ դարձնելու, այդ անցումային շրջանը անցնելու համար, եւ այնպես անելու, որպեսզի թանկացումները յուրաքանչյուրի վրա չազդեին: Սա ակնհայտորեն տանելու է աղքատացման շատ մեծ ռիսկի, եւ այս կտրվածքով հատկապես այն քաղաքական ուժերը, ովքեր պատասխանատվություն չեն կրում այսպիսի շրջադարձային որոշման համար, միանգամայն ազատ են անկաշկանդ քարոզարշավ տանելու եւ արտաքին ու ներքին այլընտրանքային օրակարգ առաջ քաշելու համար»:

Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում մարդկանց մոտ երկրում առկա խնդիրների հանդեպ անտարբերությունը խորացել է, եւ քաղաքացիները մեծամասամբ փողոցային պայքարի դուրս չեն գալիս, Սաֆարյանն ասաց.

«Չեմ ուզում ասել, որ մենք մորթապաշտ ենք, բայց հայ հասարակությունը բավական պրագմատիկ է, եւ այն, ինչը հարվածում է իր գրպանին, այդ խնդիրներով ինքը փողոց է դուրս գալիս: Տեսեք աջ ղեկով մեքենաների խնդիրը: Եթե դա շոշափում է բոլորի շահերը, եւ մարդիկ հասկանում են, որ բեռը եւ վնասները շատ մեծ են լինելու, ապա դուրս են գալիս: Այստեղ ուրիշ խնդիր կա. հավատը՝ առաջնորդող քաղաքական ուժի նկատմամբ: Իհարկե, խնդրի ճիշտ լինելը դեռեւս բավարար պայման չէ, որպեսզի մարդիկ գնան փողոց ինչ-որ մեկի հետեւից: Շատ կարեւոր է, որպեսզի լիդերության չափանիշները ճիշտ դրվեն, եւ մարդիկ իսկապես հավատան, որ այդ քաղաքական ուժը ունակ է այդ ճնշումը փոխել քաղաքական որոշման: Ինչպե՞ս կվարվի ԵԼՔ-ը, սա արդեն իրենց ձեռքերում է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

«Գեղեցիկ խոսքերը դեռեւս բավարար չեն: Գոլորշի բաց թողնող ակցիաները վտանգավոր են, առաջին հերթին հենց ԵԼՔ-ի համար: Եթե ԵԼՔ-ը չի կարողանալու կուտակված ճնշումը վերափոխել քաղաքական որոշման, դա շատ վտանգավոր կլինի նաեւ իրենց համար: Իսկ կոնկրետ քայլերի առումով շատ էական են, բնականաբար, իրազեկման ակցիաները: Այսինքն` հանրությանը բացատրել , թե ինչ է սպասվում, եւ շատ առարկայական օրինակներով, թե դա իր գրպանի վրա կոնկրետ ինչ է արժենալու: Եվ իրազեկումից հետո շատ կարեւոր է շարժման, այսպես ասած, ռազմավարական պլանավորումը: Ցավով պիտի ասեմ, բայց մեր քաղաքական ուժերը շատ հաճախ ամեն ինչ շատ գծային ու մակերեսային են պատկերացնում: Փողոց դուրս եկան եւ վերջ: Դա այդպես չէ: Ստրատեգիայի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները պետք է մշակվեն ճիշտ, ժամանակացույցները ճիշտ պետք է դրվեն: Լուրջ աշխատանք է պետք, որը պիտի անի կոնկրետ քաղաքական թիմ, որպեսզի հաջողությունը երաշխավորված լինի: Թե չէ չի կարելի ամեն ինչ ուղղակի պատկերացումով` դուրս գամ փողոց, իմ հետեւից կգան, հետո եթե կգան, կգնանք դեպի փակուղի, իսկ եթե չգան, ապա արդարացում բերվի, թե ես դուրս եկա, իսկ ժողովուրդը դուրս չեկավ»,-եզրափակեց քաղաքագետը:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3153 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին