Երևան
12 °C
Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված եւ մեկ շաբաթ տեւած հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 21 զոհ եւ մոտ 450 ձերբակալված, արդեն 5 օր շարունակվում են քաղաքական հակառակ միտումով: Հիմա փողոց են դուրս եկել իսլամական համակարգի կողմնակիցները: Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սոցիալական ցանցերը: Երեկ լուրեր տարածվեցին, որ իշխանությունները ձերբակալել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ նրան մեղադրելով անկարգություններ ու ցույցեր հրահրելու մեջ, սակայն նույն օրը երեկոյան Իրանի լրատվամիջոցները հերքեցին այդ ինֆորմացիան՝ հղում անելով Ահմադինեժադի որդու ու փաստաբանի պնդումներին:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ու տարածաշրջանում դրանց ազդեցության մասին զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան, խնդրում եմ մեկնաբանեք՝ ի՞նչ է կատարվում Իրանում:
- Տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր, որովհետեւ վերջին ժամանակներս սկսեցին մի շարք ապրանքների թանկացումներ: Հայտարարություն եղավ, որ շուտով կթանկանա նաեւ բենզինը: Մինչ այդ նաեւ մի շարք վարկային ընկերություններ էին սնանկացել, որի հետեւանքով մի քանի հազար քաղաքացիներ իրենց գումարները կորցրին: Բացի այս, Իրանում բարձր է գործազրկության մակարդակը. գործազրկության պաշտոնական մակարդակը 12% է, սակայն երկրի մի շարք նահանգներում գործազուրկ է բնակչության 60%-ը: Եվ արդյունքում պարարտ հող ստեղծվեց սոցիալական դժգոհությունների համար, որոնք վերածվեցին արդեն բողոքի քաղաքական ակցիաների: Մարդիկ սկզբնական շրջանում դուրս եկան պայքարելու գնաճի, կոռուպցիայի դեմ, բայց հետո բողոքները սկսեցին քաղաքական դառնալ, մասնավորապես, նկատի ունեմ այս կարգախոսները՝ «մա՛հ բռնապետին», «ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան», «իմ հայրենիքը Իրանն է» եւ այլն: Բնակչության համբերության բաժակը լցվել էր, եւ հարմար առիթ էր բողոքի մասշտաբային ցույցեր սկսելու համար:
- Արդեն քսանից ավելի զոհ կա, եւ հարյուրավոր ձերբակալվածներ: Ըստ Ձեզ, այս ակցիաների, անկարգությունների հետեւում ինչ-որ ուժ կանգնա՞ծ է:
- Կարծում եմ՝ Իրանի իշխանությունների, Հասան Ռոհանիի քաղաքական հակառակորդները պահպանողականներն են: Որովհետեւ բողոքի ցույցերը սկսվեցին Մաշհադ քաղաքում, որը հայտնի է պահպանողական հայացքներով, պահպանողական բնակչությամբ: Այնտեղ բնակչությունը հիմնականում ոչ լիբերալ հայացքներ ունի: Այնուհետեւ ցույցերը տարածվեցին այլ մեծ քաղաքներում: Իմ կարծիքով, այնուամենայնիվ, պահպանողական շրջանակները կազմակերպեցին, ինչպես նաեւ որոշակի տեղեկատվական աջակցություն կար արտասահմանից: Իրանի իշխանություններն ասում են, որ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվող հեշթեգերն ուղարկվում էին արտասահմանից, մասնավորապես, նշում են, որ Սաուդյան Արաբիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին տարածվում:
- Իսկ ի՞նչ եք կարծում, Իսլամական Պետության ազդեցությունը որքանո՞վ է հնարավոր:
- Ես Իսլամական Պետության ազդեցությունը զրո եմ գնահատում, որովհետեւ այն, ըստ էության, արդեն ջախջախվել է լիովին, եւ այդպիսի լայնամասշտաբ ցույցեր չի կարող իրականացնել: Դրանց համար պետք է շատ մեծ ռեսուրսներ ունենալ, իսկ Իսլամական պետությունը հիմնականում մասնագիտացել է ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ: ԻՊ-ն այս պահին լուրջ կարողություններ ու հնարավորություններ չունի:
- Պարոն Վարդանյան, Իրանում տեղի ունեցող այս իրադարձությունները տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենան:
- Եթե համարենք, որ ցույցերը մարում են կամ մարել են, ապա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չեն ունենա: Լուրջ ազդեցություն կունենային, եթե ակցիաները տեւական ժամանակ շարունակվեին եւ ցնցումների ենթարկեին Իրանի համակարգը, բայց նման բան տեղի չունեցավ: Իրանի իշխանությունները կարողացան մարել բողոքի ցույցերը եւ նրանց, կարող ենք ասել, ոչինչ չի սպառնում, չնայած չի բացառվում, որ ապագայում եւս կրկնվեն, եթե իշխանությունները լուրջ հետեւություններ չանեն այս ամենից:
- Հնարավո՞ր է, որ իշխանության դեմ բողոքի ակցիաներն ու անհնազանդությունները նախադեպ դառնան Հայաստանի համար:
- Իհարկե, հնարավոր է: Հայաստանում ավելի վատ պայմաններ են այդ առումով, քան Իրանում: Անընդհատ տեղի է ունենում գնաճ, աշխատավարձերի բարձրացում չկա, այս տարվա բյուջեով նախատեսված չէ: Նաեւ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված սպասվում է, որ մի շարք ապրանքների գներ էլ կթանկանան: Հայաստանում նույնպես չի բացառվում: Պարզապես պետք է մի որեւէ քաղաքական ուժ դուրս գա եւ այդ ցույցերը համակարգի: Եթե այդպիսի ուժ հայտնվի, որը կսկսի բողոքի ցույցեր անել, ես վստահ եմ, որ մի քանի հազար մարդ դուրս կգա փողոց:
- Այդ դեպքում, ինչպես Իրանում եղավ, այնպես էլ մեզ մոտ իշխանության կողմից չե՞ն ճնշվի այդ ակցիաները, որովհետեւ վերջին շրջանում հիմնականում այդ պատկերն է եղել:
- Պետք է մի բան փաստենք, որ Հայաստանի իշխանությունները չունեն այնպիսի հնարավորություններ, այնպիսի ուժ, ինչպիսին ունի Իրանը: Ուրեմն, այդպիսի բիրտ մեթոդներով չեն կարող ճնշել: Նման ցույցերի ժամանակ մի քանի հարյուր մարդ է սպանվում Իրանում, այս անգամ ընդամենը մոտ քսան զոհ եղավ, չնայած գուցե ոչ պաշտոնական տվյալներով ավելի շատ են: Բայց մեր իշխանություններն այդպիսի հնարավորություններ չունեն: Բացի դրանից Իրանում, որպես կանոն, սոցիալական ցանցերն են արգելափակում, որը բավականին պակասեցնում է լուրջ գործողություններ կազմակերպելու հնարավորությունները: Մեզ մոտ իշխանությունները սոցիալական ցանցերն արգելափակելու հնարավորություն չունեն, եւ, բարեբախտաբար, ավելի շատ են կախված Արեւմուտքից, քան Իրանի իշխանությունները: Դրա համար էլ այս պահին նման ակցիաների ժամանակ այդպիսի ճնշումները Հայաստանում քիչ հավանական են:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT