Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը չի կարողացել մասնակցել Սուրբ Ծննդի պատարագներին

07/01/2018 schedule19:29

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել Ստամբուլի հայկական եկեղեցիներում հունվարի 6-ին մատուցված Սուրբ ծննդյան պատարագներին, գրում է arevelk.am-ը: 

Պոլսո առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցել է Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, իսկ Արամ արք. Աթեշյանը պատարագ է մատուցել Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Հունվարի 5-ին Գարեգին արք. Բեկչյանը Նարըգյուղի Ս. Հովհաննես եկեղեցում նախագահել է Ճրագալույցի արարողությունը, որի ընթացքում լանջախաչ կրելու արտոնություն է շնորհել քահանայից դասի կրտսերագույն անդամ ու եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Պետրոս Քահանա Պուլտուքյանին: 

Պատրիարքարանը նախօրեին նաեւ տարածել է Պոլսո Հայոց Պատրիարքի տեղապահի՝  հայերեն եւ թուրքերեն Սուրբ ծննդյան գիրը՝ հղված հավատացյալ ժողովրդին: 

Դեկեմբերի սկզբին Արքեպիսկոպոս Բեքչյանը տեղափոխվել էր Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոց, բուժվում էր մրսածությունից: Բժշկական քննության արդյունքներով պարզվել էր, որ սրբազանը սուր վարակիչ շնչառական հիվանդություն` գրիպ ունի: Օրեր անց տեղապահը հիվանդանոցից վերադարձել է պատրիարքարան` իր աշխատանքին` ստանձնելով պարտականությունները: 

Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի:

Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

Նոյեմբերի 20-ին տեղապահը նամակներ է հղել Թուրքիայի նախագահին եւ ներքին գործերի նախարարին:

Դրանից հետո Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը բարձրացրել է երկրի մեջլիսում:

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ, գրել էր Ակոսը` բարձրացնելով մի քանի հստակ հարցեր:

Պոլսո Հայոց պատրիարքարանը նաև պատասխանել է պատրիարքության արքեպիսկոպոսներից, նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին:  

 

Տպել
10990 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ