Գյումրիի կենտրոնում, մարդկանց ներկայությամբ հնչած կրակոցների գործը դատարանում է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը, փոխանցում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ՝ մարդաշատ վայրում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակվել Գյումրու բնակիչ Գեորգի Հակոբյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ: Կատարված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Գեորգի Հակոբյանի հետ վիճաբանության ժամանակ սպանության փորձը առերեւույթ կատարել են Գյումրի քաղաքի բնակիչ Արտյոմ Ղազարյանը եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձը՝ նախապես ձեռք բերված հրազեններով: Դրանից անմիջապես հետո նրանք դեպքի վայրից հեռանալու նպատակով նստել են Կարեն Սարգսյանի կողմից վարվող ավտոմեքենան: Վերջինս կատարված առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու դիտավորությամբ, Արտյոմ Ղազարյանին եւ նշված անհայտ անձին, ինչպես նաեւ հանցագործության գործիքները հեռացարել է դեպքի վայրից՝ այդ կերպ էական օգնություն ցուցաբերելով վերջիններիս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Արտյոմ Ղազարյանին եւ Կարեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջինս հուլիսի 1-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով: Նույն օրը Կարեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:

Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, օգոստոսի 18-ին նա հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ներկայացվել նախաքննության մարմնին: Արտյոմ Ղազարյանի նկատմամբ վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Անհայտ անձի մասով քրեական գործից անջատվել է մաս եւ առանձին վարույթով կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
3912 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)