Պուտինը չորրորդ անգամ կբազմի ՌԴ-ի գահին. ի՞նչ կարող են սպասել ԵԱՏՄ-ն, ՀՀ-ն ու Արցախը

Եկող տարվա մարտ ամսին Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր վերընտրությունով պայմանավորված է նաեւ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության զարգացման արագությունն ու հեռանկարները: Հայաստանն անդամակցում է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին, ինչպես նաեւ հանդիսանում է Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում: Հայաստանում է տեղակայված տարածաշրջանում ռուսական միակ ռազմաբազան, գործում է համատեղ զորախումբ եւ ՀՕՊ համակարգ: Բացի այդ, ՌԴ-ն նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկն է:

Ուստի, ռուսաստանյան ընտրություններն իրենց մեջ պարունակում են մեծ արտաքին քաղաքական լիցք: Ռուսաստանն այժմ ամբողջությամբ ապրում է նախընտրական ռեժիմով: Պաշտոնապես սկսվել է թեկնածուների առաջադրման գործընթացը: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչեւ վերջին պահը ձգեց քաղաքական ինտրգը, սակայն անակնկալ չմատուցեց՝ առաջադեց իր թեկնածությունը: Ռուսաստանյան ընտրությունները հետաքրքիր են արտաքին քաղաքական առումով, քանի որ այդ երկրի քաղաքական համակարգը «գերանձնավորված» է: Ուստի մեծամասամբ նախագահի անձից, կարողություններից ու ամբիցիաներից է կախված պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Դրանք են՝ դաշնակիցների հետ հարաբերությունները, ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները, որոնց ռազմա-քաղաքական ու տնտեսական ծանրության կենտրոնը Ռուսաստանն է:

Ըստ այդմ՝ Պուտինի վերընտրությունը, որում գրեթե որեւէ մեկը չի կասկածում՝ ներառյալ նրա մրցակիցների, կարեւոր է հասկանալու համար Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հենց հասկանալ, ո՛չ լացել, ո՛չ ծիծաղել, ո՛չ էլ սիրել կամ ատել:

Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պարբերականի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով գրեթե կասկած չկա, որ Պուտինը չորրորդ անգամ կվերընտրվի նախագահի պաշտոնում, ինչն իր հերթին նշանակում է ԵԱՏՄ-ի համար ու ՌԴ դաշնակիցների հետ հարաբերություններում ստատուս-քվոյի պահպանում:

Միեւնույն ժամանակ, թեպետ Պուտինն այժմ լեգիտիմության խնդիր չունի, սակայն արտաքին մարտահրավերների ֆոնին ընտրությունները կազմակերպվում են առավել մեծ հանրային մասնակցություն ու աջակցություն ստանալու ակնկալիքով: «Գրեթե կասկած չկա, որ ընտրություններում հաղթելու է հենց Պուտինը, սակայն պետք է ապահովել մեծ մասնակցություն ու աջակցություն: Բանն այն է, որ առաջադրված այլ թույլ թեկնածուների ֆոնին, շատերը կարող են մտածել, որ ամեն դեպքում Պուտինն է ընտրվելու ու չգնան ընտրության: Հենց այդ պատճառով արվում է ամեն ինչ, որպեսզի լինի, նախ՝ մեծ մասնակցություն ու աջակցություն: Մյուս խնդիրն է, որպեսզի մեծ լինի մասնակցությունը, հատկապես երիտասարդության շրջանում»,- նշում են ռուսաստանցի քաղաքական տեխնոլոգները:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի համար բավականին բարդ շրջանում, երկիրը գրեթե միանձնյա կառավարող Պուտինին պետք է լեգիտիմության մեծ քվե, որը կարձանագրվի դե-յուրե: Նման իրավիճակներում ավտորիտար ռեժիմները, հատկապես, զգում են հանրային աջակցության կարիքը: Սա համակարգին արտաքին վտանգների խստացման պայմաններում տալիս է դիմակայելու մեծ իմունիտետ եւ ներքաղաքական լանդշավտում մանեւրելու բավականին մեծ հնարավորություններ: Սակայն սա Պուտինի կառավարման վերջին շրջանն է: 2024 թ-ից հետո, ըստ ՌԴ սահմանադրության, նա չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու: Կամ գոնե պետք է վեց տարով գտնի տեղապահի, ինչպես ժամանակին Դմիտրի Մեդվեդեւն էր, ու առաջադրվի նորից նախագահի պաշտոնում 2030 թ.-ին:

Սակայն Լուկյանովն այս հեռանկարն անհավանական է համարում՝ նշելով, որ ներքաղաքական առումով առաջիկա վեց տարում Պուտինը փորձելու է այնպես վերակառուցել համակարգը, որպեսզի կարողանա հանգիստ հեռանալ: «Չեմ կարծում, որ Պուտինը պատրաստվում է ընդմիշտ կառավարել երկիրը, ինչպես Նազարբաեւը Ղազախստանում կամ Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեում: Պուտինն այլ կերպ է պատկերացնում իր քաղաքական կարիերայի ավարտը: Նա փորձելու է պատրաստել համակարգն իր հեռանալուն: Այն վերակառուցել այնպես, որ հնարավոր լինի կառավարել առանց իր ուղղակի մասնակցության»,- մեզ հետ զրույցում նշում է Լուկյանովը՝ հավելելով, որ եթե 2024 թ.-ին ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Պուտինը ստիպված լինի մնալ, ապա դա կլինի նրա անձնական տապալումը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի ճակատագրին կամ դաշնակիցների հետ հարաբերություններին, ապա մեր զրուցակցի կարծիքով, Պուտինի վերընտրությունից մեծ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Պահպանվելու է առկա ստատուս-քվոն: «Եվրասիական տնտեսական միությունը մնալու է առաջնահերթություն եւ ինտեգրացիան խորանալու է: Այդ ուղղությամբ ջանքերը լինելու են շարունակական»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միության զարգացման մեջ Պուտինը որոշակի առումով տեսնում է նաեւ իր «պատմական դերը»:

Մյուս կողմից նրա խոսքով, առաջիկա տարիները կարեւոր են լինելու նաեւ վերաիմաստավորելու համար, թե ինչն է հնարավոր նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչը՝ ոչ: «Անցել են ժամանակները, երբ այդ տարածքը կարելի էր դիտարկել կամ քննարկել այնպես, որ այն ժամանակին եղել է մի ընդհանուր պետություն: Պրակտիկորեն նման մոտեցումն այժմ ոչ մի նշանակություն չունի: Այժմ այլ օրենքներ ու սկզբունքներ են գործում: Հղում կատարել անցյալին ոչ ի իմաստ չունի: Կարելի է խոսել գուցե ռուսերեն լեզվի մասին: Սակայն սա էլ ոչ թե անցյալի, այլ ապագայի հարց է: Ուստի, այժմ պետք են նոր մոտեցումներ: Չեմ կարող հստակ ասել, որ դրանք անպայման կգտնվեն, սակայն աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվելու է», - ասաց Ֆյոդոր Լուկյանովը:

Պուտինի վերընտրության պարագայում, բանախոսի կարծիքով, լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ու դաշնակից Հայաստանի հետ հարաբերություններում: «Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակում շարունակելու է իրականացնել իր միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ աջակցել Հայաստանին իր անվտանգության ապահովման հարցերում»,- նշում է Լուկյանովն ու ընդունում, որ ՀՀ-ում կան շատ կուտակված հարցեր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ նրա ռազմա-քաղաքական համագործակցությամբ պայմանավորված: «Սակայն մենք գործ ունենք բավականին բարդ տարածաշրջանային քաղաքականության հետ, որն ունի խաղի իր կանոնները»,- նշում է փորձագետը:

Նա վստահեցնում է, որ չնայած ռեգիոնալ քաղաքականության բարդություններին, Ռուսաստանը շարունակելու է իրականացնել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում իր վրա վերցրած պայմանագրային պարտավորությունները:

«Հակառակ, պարագայում, պարտավորությունների չկատարումը հղի է Ռուսաստանի դերի դեգրադացիայով, այդ թվում՝ բորայական իմաստով եւ ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում: Խաղատախտակին դրված է Ռուսաստանի հեղինակության եւ դաշնակիցների հետ հարաբերվելու խնդիրը: Տեսեք, թե այժմ ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ի շուրջ, երբ նախագահ Թրամփը սկսեց պահանջներ ներկայացնել ՆԱՏՕ-ի գծով եվրոպական դաշնակիցներին: Այդ վարքագիծն իր արձագանքն է գտնում ամենուր՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Մերձավոր Արեւելք, արաբական երկրներ ու ԵՄ: Բոլորը գրեթե մեկ հարց են հնչեցնում՝ էս տղան պատասխան տալու է իր խոսքերի համա՞ր, թե՞ ոչ: Պուտինը սա լավ հասկանում է, ուստի առաջիկայում էլ շարունակելու է գործել ռացիոնալ», - եզրափակեց նա:

Տպել
6231 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց