Երևան
12 °C
Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ առաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, ապա վերջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից:
Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են թեկնածուների ցանկում վերականգնել Կարեն Կարապետյանի անունը: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները, իսկ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի անակնկալ հայտարարություն արեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ:
Սկսենք վերջինից: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երեկ լրագրողները այս հայտարարությունը հիշեցնելով՝ հարց են ուղղել Բաղդասարյանին. թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է: «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետեւեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք»,- ասել է Բաղդասարյանը։
Վերջին շրջանում ոչ մի ՀՀԿ-ական նման հայտարարություն չի արել: «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասարյանն ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որեւէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատմամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղդասարյանը: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինքը ո՞ր պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը նկատել է. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը՝ կասեմ։ Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասել է խմբակցության ղեկավարը:
Դե իհարկե այնպես չէ, որ ՀՀԿ-ականները, նույնիսկ կուսակցական բոսերը հետո ետ չեն կանգնում իրենց ասածներից: Բայց խնդիրը Բաղդասարյանի ասածների ֆոնն է: Մի տեսակ կարծես Սերժ Սարգսյանի՝ միայն ՀՀԿ նախագահ մնալու եւ վարչապետի պաշտոնում այլ անձի նշանակելու հեռանկարը կրկին շոշափելի ուրվագծեր է ստանում:
Հիմա՝ մյուս իրադարձության մասին: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.3 տոկոս: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերը ամփոփելուց հետո տարվա կտրվածքով ՏԱՑ-ի աճը կլինի հենց 7 տոկոսի սահմաններում: ՏԱՑ-ը տնտեսական աճի ցուցանիշը չէ, սակայն եթե ուսումնասիրենք անցած տարիների վիճակագրությունը, պարզ կդառնա, որ ՏԱՑ-ը գրեթե միշտ համընկել է տնտեսական աճի ցուցանիշի հետ: Այլ կերպ ասած, կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը կկազմի ավելի քան 7 տոկոս: Սա ռեկորդային ցուցանիշ է անցած 5 տարիներին: Վերջին անգամ 7 տոկոսից ավելի տնտեսական աճ գրանցվել է 2012-ին: «7 տոկոս տնտեսական աճը» Հայաստանի դեպքում մի տեսակ մոգական նշանակություն ունի: «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- 2013 թվականի մարտին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Տեխնիկական տեսանկյունից դրանից հետո 7 տոկոս աճ չապահոված կառավարությունները հրաժարական են տվել: 2013 թվականին չապահովվեց 7 տոկոս աճ, եւ 2014-ին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2015-ին նույնպես չապահովվեց 7 տոկոսը, եւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին նույնպես այդ ցուցանիշը չապահովվեց, սակայն Կարեն Կարապետյանը նշանակվել էր 2016-ի սեպտեմբերին միայն:
Ու հիմա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր վարչապետության մեկ ամբողջական տարին փակում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Իհարկե, տարվա ամփոփումից հետո կպարզվի, որ տնտեսական այդպիսի աճը հիմնականում ստացվել է գունավոր մետաղների համաշխարհային գների աճի, կազինոների շրջանառության աճի հաշվին, բայց դա էական չէ: Սերժ Սարգսյանն էլ իր հայտարարության մեջ չի ասել, թե ինչի հաշվին կառավարությունները պետք է 7 տոկոս տնտեսական աճ ստանան:
Ու հիմա ստացվում է որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը եւ ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ: Առաջին անգամ՝ վերջին 5 տարիների ընթացքում: Այս տեսանկյունից գործող կառավարության եւ վարչապետի հրաժարականի համար տեխնիկապես չկան հիմքեր: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ հակամարտության մեջ սա կարող է Կարեն Կարապետյանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ լինել: Ու եթե իրոք ՀՀԿ վերնախավում, ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը, դեռ քննարկումներ չեն եղել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, ապա կարելի է կասկած հայտնել, որ դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:
Բայց դա ընդամենը կասկած է: Կասկածներ կարող են լինել նաեւ, որ իշխանությունը ընդամենը փորձում է թուլացնել հանրության զգոնությունը եւ մինչեւ գալիք ապրիլ հանրությանը դրական լիցքեր հաղորդել, թե վերջապես հնարավորություններ են ստեղծվել Սերժ Սարգսյանին մի քիչ մոռանալու, նրա ներկայությունը մի քիչ չզգալու շուրջ: Հաշվի առնելով, թե քանի տասնամյակ է Սերժ Սարգսյանը «մեր կողքին», ապա դա իրոք դրական լիցքեր է հաղորդում: Թեկուզ մի քանի ամսով՝ մինչեւ 2018-ի ապրիլը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT