Շուն-կատվի պես չբաժանվենք, դեմը Նոր Տարի է. ԱԺ-ն մեծ դժվարությամբ ավարտեց նստաշրջանը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքներն ավարտվեցին, խորհրդարանը գնաց արձակուրդ: Մինչ այդ պատգամավորները 20 րոպեանոց 11-րդ ընդմիջումից վերադարձան եւ քվեարկեցին վերջին օրենսդրական նախաձեռնությանը, որը անցկացվեց:

Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը եւ անդրադարձավ 11-րդ ընդմիջմանը, որը հայտարավել էր ՀՅԴ խմբակցության առաջարկով: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՅԴ-ին մեզ միանալու եւ վերջապես քվեարկությունից առաջ սեփական խմբակցությունում հարցը քննարկելու համար»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նույն կարգով «Ելք» խմբակցության ղեկավարը ձայն խնդրեց եւ հայտարարությամբ հանդես եկավ: «Տիկնայք եւ պարոնայք, այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում՝ օրենքի, այսպիսով՝ ժողովրդի եւ պետության շահերի ոտնահարման որեւէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու, շնորհակալություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հակադարձեց Արամ Սարգսյանի հայտարարությանը եւ վարման կարգով ձայն խնդրելուց հետո ասաց. «Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ տեղեկացնեմ, որ 20 րոպե ընդմիջում վերցնելը բացարձակապես կապ չուներ «Ելք» դաշինքի այսօրվա գործունեության հետ: Ես չեմ էլ հիշում, թե ինչ են արել այսօր: Մենք օգտվել ենք ԱԺ Կանոնակարգ օրենքով մեզ տրված իրավունքից, մոռացե՛ք, որ դա ձեզ հետ որեւէ առնչություն ունի»:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ու Մարգարիտ Եսայանն էլ փորձեցին հեգնել «Ելք»-ի կողմից 10 անգամ 20 րոպեով ընդմիջում վերցնելու գործընթացը: «Քաղաքական մեծամասնության հնարավորությունը մեր գործընկերները օգագործեցինք ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, նրանք ընդամենը օգտագործեցին Աժ աշխատանքները խաթարելու նպատակով, այսինքն՝ որպես խաղալիք օգտվեցին, այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, եւ այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, քանի որ կվնասեք նաեւ ձեզ»,- հայտարարեց Սամվել Նիկոյանը:

Հանրապետական խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը ուրախ նոտայի վրա փորձեց ավարտել նիստը: «Ալո: Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր Տարի է, Նիկոլ ջան ապրես, վաղուց էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչեւ ժամը վեցնա, ինչի ենք կռվում՝ չգիտեմ: Արեք, սաղս բերեք իրար ուրախ Նոր Տարի մաղթենք, էթանք ուրախ Նոր Տարին անեք, ում ձեռն ինչ կա, բաժանենք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, թե չէ լավ չի լինի, կարտոլով Նոր Տարի չենք անելու: Նենց անենք, դեպուտատներից ով ինչ շնորհք ունի ժողովրդին օգնի, կարող ա էլ իրար չտենանք, դեմը Նոր Տարի ա, իրար ջան ջիգյար ասենք, էթանք, թե չէ շուն կատվի պես չբաժանվենք: Մեկա գործը գնաց առաջ, մեր խոսքը մեկա անցավ, մեծամասնությունն իրան արեց, ընդդիմությունն իրա գործն արեց, արեք լավ առիթով բաժանվենք իրարից»,- իր խոսքում ասաց Սեյրան Սարոյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ամփոփեց արտահերթ նիստն ու 6-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նստաշրջանը: Պատգամավորները ոտքի կանգնեցին, հնչեց ՀՀ պետակա օրհներգը:

Տպել
4501 դիտում

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ

Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ

Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ

2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ

Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է

Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը