Սպորտի նախարարությունը պարզաբանում է մարզիկների 10-յակի աղմկահարույց թյուրիմացությունը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀԱՕԿ-ը ցանկանում են բացառել ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության վերաբերյալ եղած թյուրիմացությունը: Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան ներկայացրել է, իր վարկածով, 2017 թ. 10 լավագույն մարզիկներին: Համացանցում սա աղմուկ էր բարձրարցել: Բացի այդ՝ թյուրիմացություն էր առաջացել, քանի որ այս շրջանում ընթանում է նախարարության կազմակերպած լավագույն մարզիկների SMS քվեարկությունը: Նախարարությունը եւ ՀԱՕԿ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները: 

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում՝ նաեւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունի ընտրելու տարվա լավագույն մարզիկների իր թեկնածուներին, ինչը, սակայն որեւէ առնչություն չունի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված վերոհիշյալ մրցույթի հետ: 

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

SMS քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 11-ին: Հավատարմագրված լրագրողները քվեարկելու են դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-18:00-ն: Տասնյակի թեկնածուները 25-ն են:

Տպել
1913 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում