Ճվճըվ Արոյին 2000 դոլար էի պարտք, Մուշեղն ասեց՝ նենց արա՝ 2000-ը 20 հազար չդառնա. վկա

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով վկաներին:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց դեպքի օրը սպանված 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի եղբայրը՝ Վահան Ավետիսյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է «Գեղամ ձյաձյաին»՝ որպես հարեւան, «անունը չգիտե՞ք Գեղամի»,- հետաքրքվեց դատավորը, վկան պատասխանեց` «Գեղամ»:  Նշենք, որ խոսքը «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի մասին է:  Նա  դատարանին հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին աշխատանքից վերադարձել է տուն, որից հետո մայրը նրան ասել է, որ գնա եղբորը՝ Գեւորգին կանչի, որպեսզի միասին  հաց ուտեն: Դրանից հետո, ըստ Վահան Ավետիսյանի, ինքը գնացել է դուրս, շենքի բակում տեսել Գոռին՝ Պետրոս Իսրայելյանի որդուն, ապա գնացել «Գեղամ ձյաձյաենց» տուն: Ըստ ամենայի, խոսքը ոչ թե տան մասին է, այլ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղի: «Այնտեղ եղբորս տեսա, ասեցի՝ մաման ասում ա՝ գալի՞ս ես հաց ուտենք, ասաց՝ գնա, ես հեսա գալիս եմ»,- պատմեց Վահան Ավետիսյանը:

Դատավոր Բաղդասարյանը փորձեց հստակեցնել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել վկայի եւ վերջինիս եղբոր խոսակցությունը: «Ներքեւը, տանը»,- ի պատասխան նշեց Վահան Ավետիսյանը: Վկան նաեւ ասաց,որ բացի եղբորից՝ այդ վայրում տեսել է նաեւ Պետրոս Իսրայելյանին, ինչպես նաեւ 8-10 անծանոթների: Ըստ նրա՝ իր այցի ժամանակ այդտեղ խաղաղ մթնոլորտ է եղել, ապա նշեց, որ տեսել է նաեւ մի մարդու՝ «Մոսո» անունով: Վերջինս, ըստ Ավետիսյանի, երկար մազեր է ունեցել: Այս անձի վերաբերյալ վկան, դատախազի հարցին ի պատասխան, այլ արտաքին նկարագրական տվյալներ չնշեց:

Ըստ Վահան Ավետիսյանի՝ ինքը մի պահ լսել է, թե ինչպես է Պետրոս Իսրայելյանը Մոսոյին ասում՝ «դու ինձ խաբում ես», բայց ավել որեւէ բան չի լսել, քանի որ եղբայրը մոտեցել է նրան ու ասել, որ գնա, ինքը կգա:

Ըստ վկայի խոսքի՝ ինքը եղբորը տեսնելուց հետո գնացել  է տուն, որից որոշ ժամանակ անց «գմփոց» է լսվել, եւ ինքն ու մայրը դուրս են եկել:

«Հելանք դուրս, տեսա՝ ժողովուրդն այսկողմ-այնկողմ են վազում, հետո հարեւաններից իմացա, որ Գեւորգին տարել են հիվանդանոց»,- պատմեց վկան ու նշեց, որ դրանից հետո ինքը գնացել է տատի տուն: Ավետիսյանի խոսքով՝ ինքը հիվանդանոց չի գնացել եւ եղբոր մահվան մասին իմացել է միայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի առավոտյան, մայրն է ասել: Դատավորի հարցին, թե արդյոք նրան հետաքրքիր չի՞ եղել եղբոր վիճակը, ինչպե՞ս է ստացվել, որ նա չի գնացել հիվանդանոց: Ի պատասխան՝ վկան նշեց, որ մայրն է իրեն խնդրել գնալ տատի տուն: «Մաման ասեց՝ գնա, ես հարցերը կլուծեմ»,- ասաց վկան, ապա պատմեց՝ մայրը իրեն ասել է, որ եղբորը սպանել է Մուշեղ Մուշեղյանը, սակայն ինչ պատճառով՝ իրեն հայտնի չէ:

Ըստ վկայի՝ տատը մեկ տարի առաջ մահացած է եղել, եւ եղբոր սպանության օրը ինքը ստիպված է եղել գնալ տատի տուն, քանի որ  տատի մահվան մեկ տարվա արարողության պատրաստման համար ինչ-որ գործեր են եղել անելու: «Մաման ասեց ՝ Մուշեղը եկել է, ախպորդ կրակել է, ինքն էլ մահացել է»,- շարունակեց Վահան Ավետիսյանը:

Վերջինս հետագայում Մուշեղ Մուշեղյանի լուսանկարները տեսել է:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վկայից հետաքրքրվեց, թե արդյոք դեպքի օրն իր տեսած անծանոթ անձը Մուշեղ Մուշեղյանը չի՞ եղել, եւ Վահան  Ավետիսյանը միանշանակ պնդեց, որ դեպքի օրն իր տեսած անձը, որին որպես Մոսո է ներկայացնում, այլ արտաքին տվյալներ է ունեցել:

«Մեկի քիթը մեծ էր, մյուսինը՝ փոքր»,- Մուշեղ Մուշեղյանի եւ Մոսոյի արտաքին տվյալների միջև սկսեց համեմատություններ անցկացնել Վահան Ավետիսյանը, որն ավելի վաղ, բացի Մոսոյի երկար մազերից, նրա արտաքինի վերաբերյալ այլ տվյալներ չէր հիշում:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Մանուկյանը՝ ոստիկանների ուղեկցությամբ: Նա ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն «Գեղամին» եւ սպանված Մուշեղ Մուշեղյանին: Ասաց, որ «Գեղամին» մեկ անգամ է տեսել: Վկան պատմեց, որ մի քանի տարի առաջ  «Ճվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանից  20 հազար ԱՄՆ դոլար պարտք է վերցրած եղել. 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2000-ը՝ ոչ: Մեկ տարի առաջ, երբ Վարդենիսում գտնվող իր բնակարանից դուրս է եկել, հանդիպել է Մուշեղ Մուշեղյանին, որն էլ զգուշացրել է, որ Արա Վարդանյանից (Ճվճըվ Արո) վերցված պարտքը տա, ապա գոռգոռացել է, քաշքշել նրան: «Արոյին փող էի պարտք 2000 դոլար, Մուշեղն ասեց՝ նենց չանես 2000-ը դառնա 20 հազար, էդ փողը տուր, հետո ասեց հել՝ էթում ենք քաղաք իրար հետ, ես էլ ասեցի դու գնա, ես կգամ, տենց ճամփի՝ գնաց»,- պատմեց վկան: Դատարանի հարցին, թե վկան չի՞ հետաքրքվել Մուշեղ Մուշեղյանից, թե ինչու էր հետաքրքրված այդ գումարի ճակատարգրով, վկան ասաց, որ նա զայրացած էր, դրա համար էլ ոչինչ չի հարցրել: Դրանից հետո, Վահագն Մանուկյանը գնացել է «Վարդենիսցի Լյովիկի» մոտ՝ իմանալու, կարող է իրեն օգնել՝ հանդիպելու «Ճվճվ Արոյին»: Լյովիկը ասել է, որ Չարբախցի Գեղամը մտերիմ հարաբերությունների մեջ է «Ճվճըվ Արոյին» հետ եւ հնարավո՞ր է օգնի նրան: Վահագն Մանուկյանը գնացել է Չարբախ, Պետրոս Իսրայելյանին պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում հանդիպել է Պետրոս Իսրայելյանի հետ, վերջինը ասել է՝ «գնա, տեսնեմ ինչ ա լինում, կգաս, հարցը կլուծենք»:

Վկա Վահագն Մանուկյանը դեկտեմբերին մեկ այլ քրեական գործի շրջանակներում կալանավորված է եղել, երբ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Մուշեղ Մուշեղյանը սպանվել է:

Մեղադրողի հարցին՝ ինչ նպատակով է Արա Վարդանյանից այդ գումարը վերցրել, Վահագն Մանուկյանը պատասխանեց. «Գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, 20 հազար դոլարն Արոյից վերցրել եմ դաշտերի համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23738 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի