Ինձ համար կատեգորիկ սկզբունք է չնկարահանվել հայկական սերիալներում. Նարինե Գրիգորյան

19/12/2017 schedule22:15

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Նարինեն վերջերս նկարահանվել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, նկարահանվել է նաեւ «Կյանք ու կռիվ» ֆիլմում, թատրոնի ե՛ւ դերասան է, ե՛ւ ռեժիսոր, ունի բեմադրված բազմաթիվ պիեսներ: 2017 թվականին բեմադրված «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» պիեսի բեմադրիչն ու համահեղինակն է, պիեսի հիմքում դերասանուհու ընտանիքի իրական պատմությունն է, պիեսն արժանացել է Գրան -Պրի մրցանակի:

 -Նարինե, երբվանից եւ ինչպես ես սկսել դերասանական կարիերադ:

- Որքան էլ զարմանալի թվա, Ֆիզմաթ  եմ սովորել, որը ոչ մի կապ չուներ դերասանության հետ, չնայած որ  զուգահեռ գնում էի նաեւ թատերական խմբակ: Պիեսին, դերին մաթեմատիկական մոտեցումս մնացել է: Ես գտնում եմ, որ բնության մեջ որքան տարերային քաոս կա, այնքան ավելի հաշվարկված է այդ ամենը: Պիեսն էլ նույն կյանքի մոդելն է եւ որքան էլ քաոսային է թվում, մեջը պիտի ամեն ինչ համակարգված լինի: Սկզբում կյանքի ոչ մի քայլ չէր տանում ինձ դեպի դերասանություն: Թատերական խմբակ գնալու վերջին տարում որոշեցի, որ պետք է դառնամ դերասանուհի, գնացի եւ ընդունվեցի Թատերական ինստիտուտ ու այդպես էլ սկսվեց: Այնուհետեւ ընդունվեցի Համազգային թատրոն եւ սովորելուն զուգահեռ նաեւ դասավանդում էի Թատերականում: Արդեն 14 տարի է բեմում եմ:

- Լինելով դերասան՝ լինի կինոարվեստում, թե թատերաբեմում, ունե՞ս սկզբունքներ, որոնք ոչ մի հանգամանք չի կարող ստիպել, որ փոխես:

- Ինձ համար կատեգորիկ սկզբունք է չնկարահանվել հայկական սերիալներում: Արժեք չկա, չեմ ուզենա ոչ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ շատ անհաջող սցենարներ են գրված, կյանքի հետ կապ չունեցող: Չեմ սիրում գործիք լինել մի բանի, որը սիրողական մակարդակի է, չէ որ դերասանը ռեժիսորի մտքի կրողն է, դերասանի միջոցով է արտահայտվում տվյալ միտքը: Երբ որ ես, որպես դերասան, որպես անհատ ընդհանուր պիեսի հետ չեմ կարողանում գտնել ընդհանրություն, չեմ կրում տվյալ միտքը, հաճախ հրաժարվում եմ դերից, որովհետև որպես քաղաքացի, որպես հայ՝ չեմ գտնում, որ դա պետք է ասել: Հենց որպես հայ ինձ հրավիրել էին Ռուսաստան՝ խաղալու մի պիեսում, որտեղ հայկական ավանդույթների վրա ծիծաղում էին: Նմանատիպ դեպք եղավ նաեւ, երբ Թուրքիայում մի ֆիլմ էին նկարահանում, բավականին բարձր աշխատավարձ էին առաջարկում, բայց ես հրաժարվեցի, քանի որ թեման ինձ դուր չեկավ: Ֆիլմն այն մասին էր, որ հայերը Հայաստանում վատ են ապրում, գնում են տարբեր երկրներ, այդ թվում եւ Թուրքիա:

- Եղե՞լ են դեպքեր թատրոնի հետ կապված, որ հրաժարվես տվյալ դերից եւ խնդրի առջեւ կանգնես:

- Ինչքան էլ պայմանագրում գրված է, որ մենք իրավունք չունենք դերից հրաժարվել, միեւնույն է, ես գտնում եմ, որ ես իրավունք չունեմ որպես անհատ ինքս ինձ դավաճանել: Դեպքեր եղել են, այն ժամանակ, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Սոս Սարգսյանը, ասում էի, որ էդ դերում ինձ չեմ տեսնում, կանչում էր բոլորին եւ ասում. «Նարինչոն չի ուզում խաղալ այդ դերը»: Եղել է նաեւ, որ հանուն Սոս Սարգսյանի՝ խաղացել եմ դերը, բայց հետո զգացել եմ, որ ինձ եմ դավաճանում: Հասկանում ես, որ անգամ ամենասիրելի մարդու համար պետք չէ դավաճանել ինքդ քեզ:

Ափոփելով տարին եւ դերասանական կարիերայիցդ առանձնացնելով 2017 թիվը՝ ինչ կարող ես ասել, այս մեկ տարին քեզ ի՞նչ տվեց, ի՞նչ էիր պլանավորել, ի՞նչը հասցրեցիր եւ ինչը՝ չէ:

- Այս տարին իսկապես շատ բեղմնավոր տարի էր: Գուցե նաեւ այն պատճառով, որ նախապես նկարահանված ֆիլմերին այս տարի ծնունդ տրվեցին: Եվ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան այս տարի եղավ, եւ «Եվա» ֆիլմինը: Իսկ թատրոնի տեսակետից մոտ յոթ երկիր գնացել եմ հյուրախաղերի, «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում» ներկայացման համար Գրան պրի ենք բերել: Վերջին երեք տարում վեց ֆիլմ է նկարահանվել, իմ ընդգրկմամբ, որից միայն երկուսի պրեմիերան է եղել, առջեւում դեռ չորս պրեմիերա ունենք:

- Նարինե, արդեն 14 տարի է ինչ բեմում ես, տարիների հետ ի՞նչն է փոխվել քո մեջ ամենաշատը:

- Ամեն օր է փոխվում, ամեն օր դու ավելի ես հասունանում քո խաղում: Եթե մի պահ բավարարվում ես, ասում լավ է եւ չես ինքնակրթվում, քո վրա չես աշխատում, զգում ես, որ դադար ունեցար: Իսկ ընդհանուր առմամբ գրեթե միշտ  խաղդ փոխվում է, եւ փառք Աստծո, որ փոխվում է: Ինձ որ հարցնում են՝ ինչից ես վախենում, ես ասում եմ, որ ամենաշատը վախենում եմ այն բանից, որ ինձ կարող է թվալ, թե ես մի բան անում եմ, բայց իրականում տեղում դոփում եմ:

- Ապագայում ի՞նչ պլաններ ունես, ի՞նչ նոր նախագծեր:

2018 թվականին երեք երկիր կա, որ պիտի տանեմ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում» ներկայացումը, գումարած Հայաստանի տարբեր մարզեր: Կինոռեժիսորների հետ շփվել ենք, որոշել՝ ինչ ենք անելու, բայց կա գումարի խնդիր, կա տեւական աշխատանք, որի մասին դեռ վաղ է խոսել: «Եվա»-ի ռեժիսոր Անահիտ Աբադը նոր ֆիլմի աշխատանքներ է տանում, եւ չի բացառվում, որ ես էլ ընդգրկվեմ:

- Ի՞նչը կարող է քեզ համար ամենամեծ խոչընդոտը լինել որպես արվեստագետի:

- Ինչ խոսք, այստեղ խնդիրները բազմաթիվ են, երբեմն գրեթե անլուծելի թվացող: Նույն ֆիլմերի պրեմիերաների հետ կապված՝ ֆինանսական խնդիրների պատճառով է, որ տարիներով ձգձգվում է, որից երբեմն տուժում է եւ դերասանի խաղը, եւ ֆիլմից գեղեցիկ կտորներ, որոնք ժամանակի հետ կարող են ինչ-ինչ պատճառներով ուղղակի դուրս մնալ կադրից: Հաճախ ինձ ասում են. «Դու գիտես՝ հիմա ինչ բարձունքների էիր հասել, եթե Հայաստանում չլինեիր», բայց ինձ ընդհանրապես չի խանգարում, որ ես Հայաստանում եմ:   Հայաստանում էլ կարելի է հասնել Օսկարի: Ավելին՝ ես կարող եմ վստահ ասել, որ դրսում հայ թատրոնը շատ մեծ բացահայտում է:  Միայն տիկնիկայինով այս տարի մոտ քսան երկիր ենք գնացել: Շատ եմ ուզում, որ օպտիմիզմով լցվենք եւ հաղթանակած ապրենք յուրաքանչյուրս մեր ներսում, որովհետեւ կարեւոր չէ, թե որտեղ ես ապրում, այլ կարեւոր է, թե ինչպես ես ապրում:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
10615 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել