Մինչ ոստիկաններին դանակահարելը երկվորյակ եղբայրները ծեծի են ենթարկվել նրանց կողմից

2017թ. նոյեմբերի 26-ին 2 ոստիկանի դանակահարության մեջ մեղադրվող երիտասարդը՝ 23-ամյա Վիգեն Ազարյանն ու նրա երկվորյակ եղբայրը՝ Վաչագանը, մինչ դեպքը ծեծի են ենթարկվել հենց նույն ոստիկանների եւ վերջիններիս հետ նույն խմբում գտնվող եւս 6 անձ կողմից, որոնցից 2-ը նույնպես հանդիսանում են ոստիկանության ծառայողներ: Ընդ որում, նշված 4 ոստիկանից 3-ը հանդիսանում է համայնքային ոստիկանության (հասարակության մեջ հայտնի թաղային կամ տեղամասային) տեսուչ. 2-ը` ՀՀ ոստիկանության Շենգավիթի, իսկ 1-ը` Կենտրոնի բաժնից:

Նշվածի մասին մեր զրույցում ասացին ներկայումս կալանքի տակ պահվող Վիգեն Ազարյանի պաշտպաններ`Մանվել Ալեքսանյանն ու Էմիլ Պետրոսյանը:

Դեպքն ինչպես եւ հայտնի է, տեղի է ունեցել Շենգավիթ վարչական տարածքում եւ որ ամենակարեւորն է՝ հենց ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի շենքից 100-150 մետր հեռու գտնվող բակերից մեկում, երեկոյան ժամը 01:30-ի սահմաններում: Վիգեն Ազարյանը դեպքի օրը՝ ժամը 17:40-ին, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ձերբակալվել է, ապա 2 օր անց` կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս) պատճառելը`3 դրվագով: Առաջադրված մեղադրանքում Վիգեն Ազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ճանաչում, պնդելով, որ ինքն անհրաժեշտ պաշտպանության է դիմել:

Միջադեպի մասնակիցներն են նաեւ՝ ոստիկանության առնվազն 4 ծառայող` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի (ՀՈԲ) տեսուչ, կոչումով լեյտենանտ, գործով տուժող Հրաչ Սարգսյանը, Կենտրոնականի բաժնի ՀՈԲ տեսուչ, կոչումով լեյտենանտ, գործով տուժող Հակոբ Մարտիրոսյանը, Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ, լեյտենանտ Վարդան Բալեյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող Վարդան Զոհրաբյանը, Հրաչ Սարգսյանի եղբայր Մասիս Սարգսյանը, նրանց մորաքրոջ որդի Նորայր Պետրոսյանը, ընկերները` Արթուր Ավագյանը, Թաթուլ Մաթեւոսյանը: Ըստ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեղեկանքների՝ Նորայր Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնեւմոհեմոթորաքս, Հրաչ Սարգսյանը՝ կրծքավանդակի ծախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք, Հակոբ Մարտիրոսյանը՝ ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, իսկ Արթուր Ավագյանը` որովայնի եւ կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերքեր:

Վիգեն Ազարյանի պաշտպանները մեր զրույցում ներկայացրեցին նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած դեպքի նախապատմությունը: Ըստ այդմ՝ ոստիկան Հրաչ Սարգսյանը (Հ.Սարգսյանի ընտանիքը վարձով բնակվում է շենքի 5-րդ, իսկ Վ.Ազարյանի ընտանիքը` նույն շքամուտքի 2-րդ հարկում), ընկեր-բարեկամների հետ մոտ 8-10 հոգով Շենգավիթի վարչական տարածքում գտնվող ռեստորանում մկրտության արարողություն են նշել, որն արդեն ուշ երկոյան, կեսգիշերին մոտ շարունակել են Սարգսյանների բնակարանում:

Պաշտպանության կողմը` օրենքով չարգելված միջոցներով ու եղանակներով պարզել է հետեւյալը. 25.11.2017թ., երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նշված շենքի 4-րդ հարկի բնակչուհին տեսել է, որ 8-10 գինովցած տղամարդիկ բարձրացել են վերեւ` Սարգսյանների բնակարան: Պաշտպանների պատմելով, ժամը 01:30-ի սահմաններում աստիճանահարթակի աղմուկից արթնացել է 2-րդ հարկի բնակիչ Վիգեն Ազարյանը: Սարգսյանների բնակարանից երկու խումբ է իջել: Այդ ժամանակ Վիգենը դուռը կիսաբաց է արել, եւ դռան մոտից ասել է՝ խնդրում եմ մի աղմկեք, մարդիկ քնած են, ըստ ցուցմունքների` իջնողներն էլ պատասխանել են՝ ախպեր ջան, կներես: Երկրորդ խումբը նորից ձայներ հանելով իջել է, այս խմբին եւս Վիգենն ասել է՝ ախպերս կամաց էլի: Նրանք Վիգենին ասել են, թե իջի բակ` խոսենք: Կանչել են դուրս, Վիգենի եղբայրը, որը քնած է եղել, աղմուկից արթանանալով, ինքն էլ է իջել բակ: Վիգենը չի իմացել, որ իր ետեւից նաեւ եղբայրն է իջնում բակ: Շքամուտքից 15-20 մետր հեռու ՝ աղբամանների մոտ` խի՞ ես աղմկում, ո՞վ ա աղմկում, դու ո՞վ եսոր ասես չաղմկեմ խոսակցություններից հետո վիճաբանություն է սկսվում շենքի բակում:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի` 8-10 տղամարդ 2-ի դեմ: Վիգեն ու Վաչագան Ազարյաններին գցել են գետնին ու սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել: Այդ պահին Վիգեն Ազարյանի ձեռքին սուր առարկա է եղել, որով` պաշտպանվելու նպատակով նա անկանոն ձեւով հարվածներ է հասցրել իր վրա հարձակված 8-10 անձանց, ինչից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Ծեծի հետեւանքով Ազարյան եղբայրները ստացել են մարմնական վնասվածքներ: Տեղեկություններ կան, որ վնասվել է Վաչագանի աջ նախաբազուկը, դատելով վերքից, այն կարող էր պատճառվել կոշիկի ներբանի միջոցով` գետնին ընկած վիճակում ոտքով հարվածներ ստանալու հետեւանքով: Ըստ պաշտպանների՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից ո՛չ օբյեկտիվ, ո՛չ լրիվ, ո՛չ բազմակողմանի քննություն կատարելու պատճառով Վաչագան Ազարյանը կտրականապես հրաժարվում է ներկայանալ նշված քննչական բաժին, վախենալով, որ իրեն նույնպես կմեղադրեն, ինչպես վարվել են եղբոր նկատմամբ:

Միաժամանակ, Վաչագան Ազարյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ այլ քննչական մարմին, բացառությամբ՝ Շենգավիթի քննչական բաժնի: Նրանց խոսքով՝ իրավապահ` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններն ու նախաքննության մարմինը լծվել են, որպեսզի ապացուցեն արդեն ապացուցվածը: Մարդը` Վիգեն Ազարյանը եկել, ասել է՝ ես եմ հարվածել պաշտպանվելու նպատակով, էլ ի՞նչն եք ապացուցում: Ոչ մի հարեւան դեռ չի հարցաքննվել: Բակը տեսագրվում է առնվազն 3 ապարատից, որոնք ի դեպ տեղադրել է ոստիկան Հրաչյա Սարգսյանը, որը հանդիսանում է Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ եւ սպասարկում է նաեւ նշված շենքի տարածքն ու պատասխանատու է հասարակական կարգի պահպանության համար:

Շենքի 2-րդ հարկի հարեւանուհին, որը նույնպե փաստաբանական հարցման է ենթարկվել պաշտպանների կողմից, հայտնել է, որ ամեն ինչ տեսել է, թեեւ չի նշում, որ իր անդորրը խախտվել է, 2-րդ հարկի պատուհանից 5-10 մետր հեռավորությունից ականատես է եղել կատարվածին, թե ինչպես են 8-10 տղամարդիկ խմբով ծեծի ենթարկել երկվորյակ եղբայրներին:

Պաշտպաններն ասացին, որ դեպքին առնչվող ոստիկանության առնվազն 4 ծառայող իրենց ընկերների հետ, բնակարանից քաղաքացուն դուրս են կանչել պարզաբանման` «ռազբորկա»-ի, միայն այն պատճառով, որ նա համարձակվել է սաստել իր եւ իր ընտանիքի քունը խանգարող, գինովցած եւ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորած անձանց: Ըստ նրանց՝ ոստիկանները  կարող են եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար:

Ոստիկանության կարգապահական կանոնագրքի համաձայն՝ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ,այնպես էլ դրանից դուրս. իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Ըստ պաշտպանների՝ նկարագրված դեպքում ոստիկանները ոչ միայն դրսեւորել են հակաբարոյական ու հակաօրինական վարքագիծ, այլեւ ծեծի են ենթարկել քաղաքացիներին, հավելեցին պաշտպանները:

Պաշտպանական կողմի խոսքով՝ դեպքին առնչվող տուժող ոստիկանների առկայության պայմաններում Շենգավիթի քննչական բաժնում քննվող գործը վաղուց պետք է փոխանցվեր ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նման միջնորդություն պաշտպանության կողմը բազմիցս ներկայացրել է, սակայն անօգուտ՝ գործն այս պահի դրությամբ էլ շարունակում է գտնվել Շենգավիթի քննչական բաժնի վարույթում` գտնվել եւ ոչ թե քննվել, քանի որ դեպքից հետո անցած ավելի քան 20 օրվա ընթացքում դեռեւս չի հարցաքննվել դեպքին ականատես շենքի բնակիչներից ոչ-ոք, չի պարզվել Հրաչ եւ Մասիս Սարգսյանների մյուս եղբոր` Սիսի մասնակցությունը դեպքին, չեն հարցաքննվել նշված եղբայրների ծնողները, չի նշանակվել բակը տեսագրող սարքերի դատատեսագրառման փորձաքննություն:

 

Պաշտպաններն ինչպես վարույթն իրականացնող մարմնին` Շենգավիթի քննչական բաժնին, այնպես էլ նույն վարչական շրջանի դատախազությանը գրավոր տեղեկացրել են, որ վերոհիշյալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների կատարման հապաղումը հղի է պաշտպանության կողմի համար կարեւոր ապացույցների կորստի, մեղադրյալ Վիգեն Ազարյանին արդարացնող կամ նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների չբացահայտման, նաեւ ոստիկանների անպատիժ մնալու վտանգով:

Դեպքից տեղեկացված հասարակությունը մեղադրում է, որ հանցագործությունը հրահրել, սկսել են ոստիկանները: Մեր հարցին՝ պաշտպանության կողմը միջնորդելո՞ւ է վերաորակել պաշպանյալին առաջադրված մեղադրանքը՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում կատարված հանցանք, պաշտպանները դրական արձագանքեցին, հայտարարելով, որ առայսօր դեպքին մասնակից որեւէ ոստիկան պատասխանատվության չի կանչվել:

«Վիգեն Ազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն իր մեջ պարունակում է պատժի տարր, որովետեւ այդպես է պահանջում ոստիկանության գերատեսչական շահը»,- մեր զրույցը եզրափակեցին պաշտպանները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքվեցինք, թե ոստիկաններ Հրաչ Սարգսյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Վարդան Բալեյանի լիազորությունները դադարեցվել կամ կասեցվե՞լ են, թե՞ ոչ, ինչպես նաեւ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակվե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին ոստիկանության լրատվական բաժնից ասացին, որ նշանակվել է ծառայողական քննություն, երկու ծառայողի լիազորությունները կասեցվել է մինչ քննության ավարտը:

Տպել
7315 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը