Փոխնախարարի ձախողած ծրագրով տասնյակ կանայք հիվանդացել եւ մահացել են. Այվազյան (տեսանյութ)

ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հայտարարեց, որ սկրինինգային ծրագիրը տապալվել է, որի պատասխանատուն Համաշխարհային բանկի նախկին պաշտոնյան Սերգեյ Խաչատրյանն է, որն այժմ առողջապահության փոխնախարարն է: Նշենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակներում իրականացվում են անվճար պապ թեստեր՝ արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անալիզներ:

«Նա նույնպես պատասխանատու է այս «Գարդասիլ» պատվաստանյութի պատվաստումների համար: Ի՞նչ երաշխիք կա, որ սա եւս չի ձախողի, իսկ արդեն ձախողում է եւ ես կասեմ, թե ինչու է ձախողում»,- ասաց Հայկ Այվազյանն ու նշեց, որ փոխնախարարը խուսափում է հանրային քննարկումների մասնակցելուց, եւ թվեց չմասնակցելու օրերը: Հայկ Այվազյանի խոսքով, Խաչատրյանի ձախողած ծրագրով տասնյակ կանայք հիվանդացել եւ մահացել են:

Նա ներկայացրեց ԵՄ-ի դեղամիջոցների եվրոպական գործակալության տվյալները, որտեղ գրանցվում են «Գարդասիլ» պատվաստանյութի հետեւանքով առաջացած կողմնակի ազդեցությունները: «Գրանցվել է 15 հազար դեպք, ընդ որում, եթե «Վայերսի» դեպքում ասվում է, որ դա ծնողներն են գրանցում, այստեղ ճնշող մեծամասնությունը գրանցվում են մասնագետների կողմից: Ամենաշատը գրանցվել է ներվային համակարգի խանգարումներ, ընդ որում, ԵՄ-ն դասակարգել է այս խանգարումները՝ լուրջ եւ ոչ լուրջ: Ճնշող մեծամասնությունը դասվել է լուրջ խանգարումների շարքին»,- ասաց Հայկ Այվազյանը:

Վերջինս արձագանքեց նաեւ «Գարդասիլ» դեղամիջոցի վերաբերյալ Նիդերլանդներում կատարված փորձաքննության արդյունքներին, որն առողջապահության նախարարությունը ներկայացրել է հանրությանը՝ նշելով, որ փորձաքննությունը պատվիրել է «Գարդասիլ»-ն արտադրած ընկերությունը, որը շահագրգիռ կողմ է: 

Անդրադառնալով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվողների թվին, Այվազյանն ասաց, որ առաջին օրը պատվաստվել է 6 հոգի, իսկ մինչ օրս պատվաստվել է ընդամենը 89 հոգի: «Ես հարց եմ տալիս՝ եթե այդպիսի «հրաշք» պատվաստանյութ է, ո՞ւր են այդ դեպքում հարյուրավոր, հազարավոր բժիշկները:10 հազարից ավելի բժիշկ կա, որոնք մեծ ուրախությամբ առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը իրենց երեխաներին տարել են պատվաստման, չկան»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ այնպես չի, որ բժիշկները միանշանակ տանում են իրենց երեխաներին պատվաստման:

Նշենք, որ խորհրդարանական այս քննարկումը կազմակերպել են «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5156 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ