Ամանորին հարսնացուի տուն կարմիր խնձոր էին տանում, նա էլ «պուրպիկ» էր նվիրում. Ագուլեցի

15/12/2017 schedule19:03

Շուտով Ամանոր է, սակայն վերջին տարիներին մարդիկ մոռանալով տոնի բուն էության ու խորհրդանիշի մասին, այն վերածել են զուտ նյութական արժեք ունեցող մի արարողակարգի, որը բացի հսկայական ծախսերից, լարվածությունից և ավելորդ տանջանքից ոչինչ չի տալիս: Տնային տնտեսուհիները մրցակցում են իրար հետ, թե ում սեղանն է ավելի ճոխ, ով ինչ նոր աղցաններ և ուտեստներ է պատրաստել: Տոնից տասը-տասնհինգ օր առաջ ջանք ու եռանդ չխնայելով՝ սկսում են նախապատրաստվել, իսկ վերջում էլ ուտելիքի մեծ մասը նետում աղբարկղը: Նախկինում եղած գեղեցիկ ու խորհրդանշական ծիսակարգը ոչ ոք չի էլ հիշում: «Հայկական ժամանակ»-ը տոնին ընդառաջ Ամանորի ծեսի եւ մեզ բնորոշ հին ավանդույթների մասին զրուցեց  նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ:

- Տիկին Ագուլեցի, հաշված օրեր հետո Ամանորն է, կներկայացնե՞ք թե ինչ ավանդույթներ են վերացել, որոնք կուզենայիք, որ լինեին:

- Լավ կլիներ, որ մեր երեխաները ձմեռ պապի փոխարեն կաղանդ պապ իմանային, և նրանց սովորեցնենք այն գեղեցիկ բանաստեղծությունները, որոնք կան կաղանդ պապին նվիրված: Այս տոնն իր ծիսակարգի մեջ այնքանով է հետաքրքիր, որ ընտանիքն է հավաքվում, ձևավորում ընտանեկան արժեքներ և ազգային դարձնում: Ամանորի գիշերվա խորհրդանիշներից մեկը նուռը, որը գիշերվա 12-ին օրհնում են, սա նույնպես հավաքականի խորհրդանիշ է, արականի և իգականի միավորումն է: Քանի որ բոլոր տոները՝ Ամանորից մինչև Խաչվերած տոն կապված են կենաց ծառի հետ, իսկ կենաց ծառն ինքը խաչն է, մեր մշակույթը, մեր պատմությունը, որը գալիս է նաև մեր մշակութային արժեքները պահպանելիս, ուստի շատ կարևոր է մեր երեխաներին սովորեցնել կենաց ծառի գաղափարը:

- Նախկինում ի՞նչպես էր նշվում Ամանորը Հայաստանում: Պատմեք մի քանի ծիսակարգի մասին, որոնք վերացել են:

- Նախկինում Ամանորին պաս են պահել, մեկ շաբաթ ձավարեղեն են սեղանին դրել, մոտ 6 օր օջախին դրել են երկար գերան, վառել են ու վրան ճաշատեսակներ պատրաստել: Սուրբ ծննդից հետո էին միայն մսեղեն ուտում: Շատ հարգի է եղել Ամանորին կարմիր խնձոր տանել աղջկա տուն: Նշանված աղջիկների համար նշանված տղան սինու մեջ դրած լաչակ է տարել, օղու շիշ և խնձոր՝ վրան դրած կոպեկ կամ մատանի: Այդ ամենը տղան տարել է աղջկա տուն, իսկ աղջիկը գաղտնի գործած խնձոր է տվել փեսային: Օղին միասին խմել են երկու խնամիները: Հարսնացուն պետք է «պուրպիկ» գործեր, դա տիկնիկ էր, որի ներքևի մասը փեշ էր, իսկ վերևի մասը տղամարդու օրգան, աբստրակցիոն քանդակի նման մի բան էր դա, որը հարսը նվիրում էր սկեսուրին և սկեսրայրին, նվերը երկար ժամանակ մնում էր խմած օղու դատարկ շշի մեջ դրված:

- Օտար սովորույթներն ի՞նչ չափով է այսօր մուտք գործել Հայաստան, և ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ:

- Այսօր հայկականի, ժողովրդականի մասով ինֆորմացիայի պակաս կա, բացը շատ մեծ է, ինչն էլ նպաստում է օտար արժեքների մուտքին: Մերը չիմանալը բերում է նրան, որ մեր արժեքները, մեր ավանդույթները գնալով վերանում են: Եթե անգամ մեր նախնիներն այնքան էլ գրագետ չեն եղել, գոնե ավանդաբար պահպանել են մեր ծեսերը ավանդույթները և փոխանցել սերնդեսերունդ: Այժմ գրագիտություն կա, բայց չկա այն ուսմունքը, որը դարերով եղել և փոխանցվել է մեզ, մեր սերունդներին:

Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում ազգային ավանդույթների գոնե մի մասը պահպանելու համար, և ի՞նչ ակնհայտ թերություններ կան, որոնք խանգարում են այս հարցում:

Ես հինգ տարի աշխատեցի մի գրքի վրա, որը հայոց տոհմածեսերն էր ներկայացնում: Մանրամասն ներկայացրել եմ թե որ տոնին ինչ ծիսակարգ պետք է պահպանի: Նույնիսկ տիկնիկներ պատրաստեցի, թե յուրաքանչյուր տոնին ինչ ծիսական ծառ պետք է ներկայացվի, ինչ մշակութային արժեք պետք է ներկայացվի, որ տոնն ավելի հավաքական լինի: Գիրքը հետաքրքիր էր այնքանով, որ կարող էր բարձրագույն կրթություն մտնել, համալսարաններ և դպրոցներ: Ամենակարևորը դպրոցներում մտցվեր ազգագրագիտություն առարկա, բայց ցավոք սրտի, ոչինչ չստացվեց, եւ մենք հայոց ազգագրագիտություն չենք սովորում: Թերություններ շատ եմ տեսնում, կապված տոնը նշելու, դիմավորելու և այլնի հետ, բայց եթե այս տոնը մարդ ինքն է այդպես զգում, թող այդպես էլ անի: Ես ոչ մեկին չեմ կարող ասել, որ ինքը սխալ է կամ ճիշտ: Ամեն մեկը նշում է այնպես, ինչպես հարմար է իրեն:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4617 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ