Երևան
12 °C
Օրերս Իրանում էր գտնվում ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Իրանի Մեջլիսի գործընկերների հետ եւ քննարկվել են երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության հարցեր:
«Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ...»,- այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Նշենք, որ դեռ անցած տարի ավարտվել է Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազամատակարարման ցանցերի կառուցումը, որոնց միջոցով իրանական գազը պետք է մատակարարվեր այդ քաղաքների սպառողներին: Կառուցման գումարն էլ հատկացրել է Իրանը: Մեկ տարի առաջ նույնիսկ տեղի ունեցավ ցանցի բացման հանդիսավոր արարողությունը, այրվեց խորհրդանշական ջահը: Սակայն մինչ օրս սպառողները գազ չունեն: Պաշտոնապես ոչ մի բացատրություն, թե ինչու գազ չկա, չի հնչում. քար լռություն է: Չնայած բոլորը հասկանում են, որ դրա համար իր «դաբրոն» պետք է տա ամենազոր «Գազպրոմը»: Երեւի դեռ չի տվել: Խնդիր այն է, որ իրանցի պաշտոնյաները բազմիցս ակնարկել են, որ պատրաստ են իրանական գազը Հայաստանին մատակարարել ավելի ցածր գնով, քան ներկայումս մենք գնում ենք Ռուսաստանից: Ու եթե հանկարծ իրանական կողմի ակնարկներն իրականություն դառնան կպարզվի, որ ռուսական պետական «Գազպրոմի» ճնշման տակ մենք տարիներ շարունակ բաց ենք թողել մեր հարեւան Իրանից էժան գազ գնելու հնարավորությունը եւ կրել հարյուր միլիոնավոր դոլարների վնաս: Եթե իրանական գազը մուտք գործի Հայաստանի ներքին սպառման շուկա, ապա «Գազպրոմը» կկորցնի իր մենաշնորհը Հայաստանում: Դա էլ իր հերթին կբերի Հայաստանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը:
Եւ ահա ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազամատակարարման ամբողջ ցանցն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիային» հանձնելու հարցը: Այլ կերպ ասած, իրանական գազը, եթե այնուամենայնիվ, մտնի Հայաստանի ներքին սպառման շուկա, այն անպայմանորեն վերահսկելու է «Գազպրոմը»: Եւ դա, ամենայն հավանականությամբ, «Գազպրոմի» «դաբրոյի» գինն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT