Երևան
12 °C
Այսօր «ԵԼՔ» դաշինքը դարձավ մեկ տարեկան: Ինչի կապակցությամբ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհավորական ուղերձ էր հղել ֆեյսբուքյան իր էջում:
«ԵԼՔ դաշինքը՝ 1 տարեկան է: Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարեւոր օրվա կապակցությամբ եւ մաղթում անսպառ եռանդ ու կամք՝ միասնաբար պայքարելու մեր նպատակների եւ արժեքների հաղթանակի համար, որը հաղթանակն է՝ Հայաստանի Հանրապետության»:
Դաշինքի կատարած գործունեության, եւ ապագա նպատակների հետ կապված մեր հարցերին պատասխանեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, այսօր լրանում է ԵԼՔ խմբակցության ստեղծման մեկ տարին, ի՞նչ է արել այս ընթացքում ԵԼՔ-ը, թե Ազգային ժողովում, թե Երեւանի ավագանում:
- ԵԼՔ դաշինքին հաջողվել է այս մեկ տարվա ընթացքում իր հռչակագրի 2 կետը իրականացնել, դրանք են՝ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին, ձեւավորվել են խմբակցություններ, որոնք ներկայում ակտիվ գործում են հանրային քաղաքական կյանքում, մամուլում, թերեւս, ամենաակտիվ խմբերից մեկն են:
- Ի՞նչ է ստացվել արդյունքում, Հայաստանի քաղաքական կյանքում ԵԼՔ-ը ի՞նչ է փոխել:
- Նոր որակի քաղաքական ուժ է, կարծում եմ, որովետեւ նրանում ընդգրկված են թե Երեւանի ավագանիում, թե ԱԺ խմբակցությունում մարդիկ, ովքեր նախկինում քաղաքացիական նախաձեռնություններում շատ ակտիվ նախաձեռնություն են ունեցել, եւ ծանոթ են կոնկրետ խնդիրներին, եւ այդ գիտելիքի պաշարը ներկայում օգտագործում են, եւ սրանով նախկինում ձեւավորված խմբակցություններից տարբերվում ենք: Չեմ կարող ասել, կոնկրետ ինչ նշանակալի արդյունքներ են, որովհետեւ գործընթացների մեջ է, Երեւանի ավագանիում բազմաթիվ հարցեր են բարձրացվել եւ լուծումներ են ստացել: Թե կոնկրետ անհատների վերաբերյալ, թե համակարգային խնդիրներ են վերհանվում, որոնք դեռ լուծումներ չեն ստացել, քանի որ ԵԼՔ խմբակցությունը իշխանական չէ, եւ չունի այդ լծակները, բայց առավելագույն լծակները, որոնք ունենք, օգտագործում ենք:
ԵԼՔ խմբակցությունը ներկայում մի լուրջ խնդիր է վերհանել ավագանիում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված եւ իրացնելով մեր լիազորությունները եւ օրենքով տրված հնարավորությունները՝ ստեղծվել է քննող հանձնաժողով, որովհետեւ մանկապարտեզների հետ կապված բազմաթիվ էին բողոքները, օրենքի կոպիտ խախտումների դեպքերը: Եվ կրթական ոլորտի այս առաջին օղակում, կարծում ենք, որ առաջնային է խնդիրների լուծումը, հետո կանցնենք արդեն դպրոցներին: Ազգային ժողովում խմբակցությունը էլի բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել, հավատարիմ լինելով մեր ծրագրին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, քաղաքացիական ավիացիայի հետ կապված, առողջապահական խնդիրներ, ջրի խնդիրները կրթության հետ կապված, անվտանգության հետ կապված, այսինքն՝ բոլոր ուղղություններում խմբակցությունն աշխատում է, եւ առավելագույնն են անում այն մանդատների շրջանակներում, որ մեր հասարակությունը տվել է մեզ:
- Այսինքն՝ խնդիրները բարձրացվում են, իսկ թե ինչքանո՞վ են լուծվում, կախված է մանդատների քանակի՞ց:
- Դե, դա բնական պրոցես է, իհարկե, Երեւանի ավագանուց կարող եմ ասել, որ ավագանու ճիշտ աշխատանքը, ԶԼՄ-ների ներգրավածությունը կոնկրետ խնդրի շուրջ եւ հանրային ճնշումը կոնկրետ լուծումներ են տալիս: Կարող եմ օրինակ բերել կարմիր գծերի հետ կապված, որ ամռանը քաղաքապետարանը նախատեսեց թանկացում վճարների, մինչեւ 150 դրամ, բայց ավագանու մեր խմբակցության գործունեությունը հանգեցրեց նրան, որ այդ թանկացումը տեղի չունեցավ, կարծում եմ սա շատ կոնկրետ արդյունք է: Փողոցների վերանվանումների հետ կապված ունենք կոնկրետ արդյունքներ, մանկապարտեզներում, դպրոցներում կոնկրետ խնդիրների լուծման հետ կապված ունենք արդյունքներ, այսինքն այդ ուղղությամբ շարժվում ենք: Իհարկե, մեր ֆրակցիաները գոյություն ունեն ընդամենը մի քանի ամիս՝ մինչեւ 6 ամիս, եւ դժվար է պատկերացնել, որ այդ ընթացքում ինչ-որ շեշտակի փոփոխությունների կարելի էր հասնել, այդ 6 ամիսների ընթացքում հիմք է դրվում առաջիկա լուծումների համար:
- Իսկ ապագայի հետ կապված ինչ ծրագրեր ունեք, ի՞նչ եք նախատեսել անել:
- Ներկայում ԵԼՔ դաշինքը պատրաստվում է առաջիկա տարիների իր ռազմավարությունը հստակեցնել, դրա հետ կապված առաջիկա շաբաթներին նորություն կլինի, հավատարիմ ենք լինելու մեր նախընտրական ծրագրերին, որովհետեւ դրանցով պարտավորություններ ենք ստանձնել, եւ այդ ծրագիրը փորձելու ենք առավելագույնս իրագործել: Իհարկե, սխալ կլինի ասել, որ մենք այն կիրագործենք ամբողջությամբ, որովհետեւ իշխանական լծակներ չունենք, բայց մեր հնարավորությունների սահմաններում մեր ընտրողներին տված խոստումների ինչ-որ մի մասը վստահաբար կիրագործենք:
- Իսկ ի՞նչ կասեք ձեր հռչակագրի 3 կետի մասին, որտեղ նշվում էր, մեկ կուսակցություն դառնալու մասին:
- Ինչ վերաբերվում է դրան, դա առաջիկայի մեր ծրագրերից է, եւ լուրջ քննարկումներ առայժմ այդ ուղղությամբ չկան, բայց այսպես պարտավորություններ ենք ստանձնել առաջին երկուսը կատարել ենք երրորդն էլ, հուսով եմ, կիրագործենք:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT