Երևան
18 °C
Հայաստանում մեծ տարածում ունի խաղամոլությունը, եթե խաղատները հեռացնելով քաղաքից մտածում էին, որ խնդիրը լուծվել է, ապա հիմա ամեն քայլափոխի բուքմեյքերական գրասենյակներ են, որոնք իրենց բնույթով արդեն գրեթե չեն զիջում խաղատներին: Այդ հարցի շուրջ մեր հարցերին է պատասխանում հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
- Պարոն Մադաթյան, վերջերս Հայաստանում մեծ տարածում է գտել խաղամոլությունը, ի՞նչ կասեք դրա մասին:
- Խաղամոլությունը որոշակի պաթոլոգիա է, բայց եկեք նայենք այս ձևով, յուրաքանչյուրը մեզանից ունի իր ազարտը արդարացնելու միջոցներ, սպորտով զբաղվելը նույնպես ազարտի շարքից է, բայց այս պարագայում մենք պետք է կարողանանք պահել դա նորմայի սահմաններում, մենք չենք ունենում խաղամոլներ, այլ ունենում ենք մարդիկ, որոնց արժեհամակարգի մեջ խաղի այդ վիճակը դրված է ավելի բարձր, քան մնացած ամեն բան:
- Իսկ ի՞նչ կասեք բուքմեյքերական ընկերությունների մասին, որոնց գովազդն ամեն քայլափոխի տեսնում ենք:
- Ինչ վերաբերվում է խաղատներին, ես չեմ վախենա այդպես կոչել դրանք, քանի որ դա սարսափելի բան է, դրան էլ գումարած, որ ցերեկային ժամերին հեռուստացույցով գնում են գովազդներ Վիվառոների և մնացած բոլոր բաների մասին: Սարսափելի բան է տեղի ունենում՝ հույսը բառացիորեն դրված է խաղատներում աշխատողների վրա, բայց շատ դեպքեր են լինում, որ 14 տարեկան երեխան հանգիստ այցելում է այնտեղ և կատարում խաղադրույք, որը օրենքով չի թույլատրվում, բայց և չի էլ կանոնակարգվում: Բացի դրանից հանրության լայն զանգվածի համար տրամադրություն է ստեղծվում, որպեսզի իրենք ինչ-որ ձևով մասնակից լինեն ոչ ճիշտ զբաղմունքին:
- Պարոն Մադաթյան, երբ, կարծես թե, քաղաքից վերացրել էին արդեն խաղատները, բայց եթե այս դեպքում առաջ բուքմեյքերական կետերի անվան տակ էր ամեն ինչ, հիմա արդեն բուքմեյքերական կետը, մասնավորապես՝ Գուդվինը, վերածվել է խաղային ապարատներով լի վայրի, և դա գտնվում է անմիջապես բժշկական համալսարանի մոտ, ի՞նչ կասեք սրա մասին:
-Դա օրենքի խախտում է, և պետք է որոշակի պատկան մարմիններ զբաղվեն դրանով, և ինչ-որ ձևով կասեցնեն դա, ես կարծում եմ ոչ միայն դա պետք է վերացնի, այլ նաև բուքմեյքերական կետերը, որոնք նույնպես ոչնչով չեն տարբերվում խաղատներից:
- Քաղաքից վերացնե՞ն, թե՞ առհասարակ:
- Երևի թե քաղաքից, ընդհանուր վերահսկելը մարդու իրավունքների խախտում կլինի, միգուցե պետք է քաղաքից վերացնել, միգուցե հենց հեռուստացույցից է պետք հեռացնել, ժամը 4-ին, 5-ին 10 տարեկան երեխան չնայի օրինակ Աջարաբեթի գովազդը կամ նման մի ուրիշ խաղի: Երեխաները նայում են այդ գովազդները, ու իրենց ենթագիտակցության մեջ մտնում է դա, որպես օրինական ձև ինչ-որ մի ձգտման, և բնականաբար՝ դա բացասական ազդեցություն է ունենում:
- Պարոն Մադաթյան, իսկ հասարակական տրանսպորտների վրա տեղադրված բուքմեյքերական ընկերությունների գովազդների մասին ի՞նչ կասեք, քաղաքապետարանը պե՞տք է վերահսկի սա:
- Քաղաքապետարանը՝ նույնպես, հեռուստաընկերությունները նույնպես, ինչ-որ մի կերպ դա պետք է վերահսկվի, ծխախոտի և խմիչքի գովազդը պետք է վերահսկվի, իսկ բուքմեյքերական ընկերություններինը չպիտի՞ վերահսկվի:
- Իսկ ոստիկանությունը այստեղ անելիք ունի՞:
-Այստեղ կարծում եմ մինչև ոստիկանությունը շատ անելիքներ կան, ես նորից եմ ասում բուքմեյքերական կետեր մտնելուց ոչ ոք ձեզ չի հարցնի քանի տարեկան ես, որ խաղադրույք ես դնում: Այսինքն՝ ոչ մի կերպ կանոնակարգված չի: Մենք ունեցել ենք անչափահասների դպրոցի կողքը բացված բուքմեյքերական կետերում խաղացած 14 տարեկան խնդրային տարիքի մեջ գտնվող երեխաներ, որոնք մտել են և դրույք են կատարել:
- Ի՞նչ է խաղացող մարդու նպատակը, հեշտին գնալու ձգտո՞ւմ:
- Այո, ընդհանրապես կազինոների վրա գնացող մարդիկ հեշտին են ձգտում, և դա ծնողների սխալն է, որ երեխային փոքր տարիքից չեն սովորեցնում, որ կամայական բան ստանալուց ինչ-որ բան պիտի տաս, հենց այնպես ոչինչ չես ստանում: Եւ սա այդ միֆն է, որ կարող ես միանգամից դառնալ միլիոնատեր ուղղակի դրույք կատարելով, այլ ոչ թե գնալով և չարչարվելով:
- Փաստորեն, ուզում եք ասել, որ նույն հեռուստատեսությունը, որը պետք է դաստիարակչական բնույթի հաղորդումներ ցուցադրեր, խանգարո՞ւմ է մարդկանց գովազդելով անընդհատ Աջարաբեթը, Վիվարոբեթը կամ Տոտոն:
-Իհարկե՝ գովազդները խանգարում են միանշանակ, որովհետև լավ ապրելակերպը դա գալիս է քրտինքով աշխատանքով, որը որ աշխարհի բոլոր երկրների համար ընդունելի բանաձև է: Ամեն անգամ գրագետ հաղորդումները ընդմիջել Աջարաբեթով, Տոտոգեյմինգով կամ Վիվարոյով, իհարկե՝ այլասերվածություն է:
- Իսկ ի՞նչ կասեք նրանց անընդհատ գովազդվող ակցիաների մասին:
- Միանշանակ դա միտում ունի մարդկանց ներգրավելու խաղի մեջ, և դա երիտասարդ երեխայի համար բավականին զգալի գումար է, և այնտեղ եթե երեխան գրանցվի, ոչ ոք չի հասկանա երեխա գրանցվեց թե մեծ: Ես իմ պրակտիկայում ունեցել եմ ծնող, որի անչափահաս երեխան գումար է պարտվել, մտել է բուքմեյքերական գրասենյակ խաղադրույք է կատարել և իրենից դա ընդունել են: Օրենքը թղթի վրա է գրված, և չի պահպանվում:
- Այսինքն կարող ե՞նք ասել, որ խաղադրույք կատարելը ոչնչով չի տարբերվում կազինո խաղալու:
-Իհարկե, միանշանակ, տարբերությունը ո՞րն է:
- Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ լրատվականի ժամին ցուցադրում էին, որ մեկը այլ երկրում շատ բարձր գործակցով խաղադրույք է հաղթել, ինչո՞ւ է նման բան լրատվությամբ մատուցվում:
-Դա էլ է կարևոր, և լոտոների գովազդն է կարևոր, որ ցույց են տալիս իբր մեքենա են շահում, կամայական այդ շահումները իրենք հակադաստիարակչական բնույթ ունեն, ես էլի եմ ասում, եթե մենք կարողանում ենք հեռուստացույցից արգելել ալկոհոլի գովազդը, ծխախոտի գովազդը համարելով, որ դա մեր սերնդի համար արդյունավետ չի ու դա ընդհանրապես գովազդելու բան չէ, որովհետև բացասական բաներ են պարունակում, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք պահում ազարտը, որը բացասական վիճակն է:
- Իսկ, որ տարիքային խմբում է տարածված ավելի մինչև 25 տարեկան, թե՞ դրանից բարձր:
-Ինձ հանդիպած դեպքերում 25-45:
- Փաստորեն շատ դեպքերում հասուն մարդիկ էլ են գնո՞ւմ խաղամոլության:
-Այո, կան 50, 55 անգամ 60 տարեկան մարդիկ, ովքեր խաղում են:
- Իսկ 80 հազար դրամ տանջվելով աշխատելով ստացող մարդը, գնում է խաղալո՞ւ:
-Այո ունենում ենք նման խաղացողներ, և կազինոների տեղափոխումը քաղաքից ճիշտ էր:
Հուսանք այս ամենից համապատասխան կառույցները հետևություններ կանեն։
Նիկոլայ Ավետիսյան
Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)
Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է
Գետափ-Մատունի ճանապարհի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ
Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան
Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է
ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին
ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում
Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են
ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը
44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին
Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան
Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան
ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց
Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան
Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ
Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն
Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել
Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին
Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)
Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան
Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում
ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան
Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)
ABB Mobile: Новые подходы, новые возможности
Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել
Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում
«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել
ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը
2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան
© 2023 Հայկական ժամանակ