Երևան
12 °C
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարության հետ կապված կրքերը թեժանում են: Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ակցիա է նախաձեռնել՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկելու նպատակով: Նա նշել է, որ այս ակցիայով ուզում է հասկանալ ինչքանով է հասարակության ռեակցիան իրական եւ նպատակային:
«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է եւ գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որեւէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:
Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձեւավորել մեր օրենսդրական դաշտը:
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»,- գրել է Քոչարյանը:
Հասարակությունն ակտիվ կերպով ֆեյսբուքում կողմ է արտահայտվել այս ակցիային, հարյուրավոր օգտատերեր ֆեյսբուքյան իրենց էջերում նշել են, որ կամ միանում են ակցիային, կամ ֆլեշմոբ են սկսել Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի մասին: Ստորեւ ներկայացնում ենք օգտատերերի մի քանի գրառումներ.
Կոնստանտին Տեր-Նակալյան -«Միանում եմ Քոչարյան Կարեն-ի ֆլեշմոբին։ Իհարկե, մարդուն չի կարելի պարսավել նրա համար, որ միջին վիճակագրական կոճղի մտահորիզոն ունի ու արգելել լինել այդպիսին, բայց խիստ ցանկալի կլիներ, որ ԱԺ-ում միջին վիճակագրական ու նույնիսկ էքստրաօրդինար կոճղերի քանակը քչանար»:
Ռուբեն Ադամյան-«Քաղտեխնոլոգներից մեկը /Կարեն Քոչարյան/ ուզում է նկարի տակը գրառված ակցիա անցկացնել։ Հարգելի պրն․ Քոչարյան - եթե ձեզ հաջողվի հանրամատչելիորեն պարզաբանել, թե ինչով է էս սրիկայության ամենավերին բարձունքները գրաված անհատը լրջորեն տարբերվում ՀՀԿ-ներկայացնող մնացած բոլոր «հրեշտակ» պատգամավորներից՝ սիրով կմասնակցեմ ձեր ակցիային։
Հայաստանում հեքիաթների միջի երախներից ծուխ ու կրակ արտաբերող վիշապը ոչ թե երեք գլուխ ունի, այլ հարյուրավոր ու դրանցից մեկի կտրելը ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ»:
Աստղիկ Իսկանդարյան-«Իհարկե, միանում եմ ակցիային ու պահանջում նաև Խոսրով Հարությունյանի հրաժարականը: Անմասն չմնա էլի, որովհետև ինքն ամեն ինչ անում ա դրա համար»:
Բագրատ Հարությունյան-«Ըհը, աղքատ եք/աղքատ չեք, եթե համարում եք, որ ՀՀԿ-ն դժվարանում է կողմորոշվել, թե իր շարքերում անադեկվատներ կան, թե՝ ոչ, ու ուզում եք օգնել այդ կուսակցությանը, հետևեք Կարեն Քոչարյանի ակցիային»:
Մարինե Ստեփանյան- Բայց մի առաջարկ էլ ես ունեմ, նաև Խոսրով Հարությունյանին:
Բաբկեն Պիպոյան- Կարեն ջան, իրեն արդեն պետք է պատժած լինեին «ճիշտն» ասելու համար։
Աղքատներն այնքան աղքատ են, որ էլ ոչինչ չեն կարողանում գնել։ Իսկ թանկացումը կազդի նրանց վրա, ովքեր դեռ կարողանում են։
Գոռ Ստեփանյան- Կարծում եմ այդպես է մտածում ՀՀԿ-ի մեծամասնությունը, ուստի պետք է պահանջել որպեսզի ողջ ՀՀԿ նախընտրական վայր դնի իր մանդատը:
Անդրանիկ Թոխյան- #հակոբհակոբյանՍիկտիր ֆլեշմոբ
Արամ Մանուկյան -Պահանջում եմ , որ հակոբը ուտի խոսրովի մանդատը , խոսրովն էլ ՝ հակոբի ...մանդատը
Մարի Աղաջանյան- Ես ՀՀԿ-ի ստրուկ, գեղցի տուրիստը... ամեն անգամ մի հիմարություն դուրս կտա, Գալուստի հետևորդնա: Անուղեղ մարդու օրը կտրվի:
Տիգրան Արեգունի

Հիշեցնենք, որ նմանատիպ արտահայտություն էր նաև արել ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով ասել էր.«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիշեցնենք նաեւ, որ նույն Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր. «30 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացու վրա գազի գնի բարձրացման հետեւանքով ավելացած 2000 դրամ ծախսը չի ազդի»:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT