Երևան
12 °C
Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում ի թիվս շատերի, զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիր ղեկավարը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրեց, սակայն հավաքված հարյուրավոր գյումրեցիներին ուղղված խոսքեր չեղան: Վարչապետին դիմում-խնդրանք ունեցող գյումրեցիները հիմնականում հնարավորություն չունեցան մոտենալ նրան: Լրագրողները եւս մեծ դժվարությամբ կարողացան Կարեն Կարապետյանից լսել իրենց հարցերի պատասխանները: Դրանք հիմնականում վերաբերում էին անօթեւանության եւ գործազրկության խնդիրներին, որն էլ զայրացրեց վարչապետին:
«Որ հարց եք տալիս՝ աշխատատեղեր ե՞րբ եք բացելու, հա ե՞րբ եք բացելու, վաղը չէ մյուս օրն՝ ասե՞մ: Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, ի՞նչ պատասխանի եք սպասում: Մենք ունենք համալիր ծրագիր, կոնկրետ տնակների վերաբերյալ: Ես էս պահին ժամկետներով չեմ կարող ասել, բայց միանշանակ Գյումրիում կյանքի որակը փոխվելու է»,- ասաց նա: Ներկաներին վարչապետը վստահեցրեց, որ Գյումրու խնդիրները հաղթահարելի են, պետք է ուղղակի լավատեսությամբ դրան նայել եւ համապատասխանաբար աշխատել:
Նշենք, սակայն, որ աղետից 29 տարի անց Գյումրիում դեռ կան փլատակներ, կիսափուլ շինություններ: Ներկա պահին 88 վթարային շենք-շինություն է առկա՝ 1920 բնակարանով, որոնք բնակեցված են եւ յուրաքանչյուր պահի ենթակա փլուզման: Ժամանակավոր կացարանների եւ տնակների թիվը հասնում է 3000-ի:
Սրան զուգահեռ, ընթացիկ տարվա նոյեմբերին կառավարությունը ԲԳՎ ծրագրի ավարտով ազդարարեց 88-ի աղետի հետեւանքով անօթեւան մնացած եւ մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը բնակբաշխման հանրապետական հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացրած ու անօթեւան ճանաչված ընտանիքների նկատմամբ իր պարտավորության ավարտը:
ԲԳՎ ծրագրի այս տարվա վերջին փուլում վկայագիր ստանալու իրավունք ունեցած 84 ընտանիքից բնակարան է ձեռք բերել 83-ը: Վկայագրերի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 496 մլն դրամ: Մեկ ընտանիք վկայագրից հրաժարվել է սեփական կամքով: Իսկ ընդհանուր առմամբ՝ ԲԳՎ ծրագրի 3 փուլերում ընդգրկված 404 ընտանիքից բնակարանի գնման վկայագրից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է 70-ը:
ԲԳՎ ծրագրից զատ, 88-ի աղետից հետո Շիրակի մարզում իրականացված բնակարանների կառուցման կամ վկայագրերի տրամադրման ծրագրերով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում:
Գյուղական բնակավայրերում եւս դեռ տնակներում ապրող անօթեւան ընտանիքներ կան: 19 համայնքում 170 ընտանիք բնակարան չունի դեռ:




Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT