Երևան
12 °C
Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը շարունակում է մնալ բազմաթիվ կրոնների եւ դավանանքների խաչմերուկ: Երբեմնի քրիստոնեության ծննդավայր հանդիսացող այս տարածաշրջանում քրիստոնյաների թիվը աստիճանաբար նվազում է: Մոտ մեկ դար առաջ այն կազմում էր ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը, իսկ այսօր այդ թիվը նվազել է՝ հասնեոլով մինչեւ 3-4 տոկոսի: Ծայրահեղ իսլամիզմը, բռնությունը, հալածանքները եւ դրանց հետեւանքով՝ սոցիալ տնտեսական հիմնախնդիրները նպաստեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նոսրացմանը, գրում է Ամերիկայի ձայնը:
«Ժամանակին որոշակի հանդուրժողականության մթնոլորտ առկա էր՝ մեծամասամբ սոցիալ տնտեսական դրդապատճառներից ելնելով, սակայն արդեն 19-20 դդ քրիստոնյաների ժողովրդագրական ներկայությունը տարածաշրջանում զգալիորեն նվազում է, եւ 20-րդ դարի դրությամբ քրիստոնյաների համայնքները փոքրանում են եւ թուլանում»,- ասում է բյուզանդական պատմության պրոֆեսոր, փորձագետ Ջեյմս Սքեդրոսը:
Տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրության եւ դրանց հակազդման նպատակով Վաշինգտոնում հրավիրված համաժողովը՝ «Սուրբ հողում եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հալածանքները» խորագրի ներքո, թվով երրորդ միջազգային համաժողովն է, որին ավանդաբար մասնակցում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների, դավանանքների ներկայացուցիչներ ու ոլորտի բազմաթիվ մասնագետներ:
«Այս միջոցառումն ամերիկյան կառավարությանը իրազեկում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավիճակի վերաբերյալ»,- ասում է միջոցառման բանախոս, փորձագետ Մարկ Մովսեսյանը:
Միջոցառման ժամանակ բանախոսներն անդրադարձան քրիստոնյա ազգաբնակչության հալածանքներին, դրանց պատմական նախադրյալներին,Մերձավոր Արեւելքում իսլամի եւ քրիստոնեության պատմական փոխհարաբերություններին եւ դրանց ազդեցությանը մեր օրերի զարգացումների վրա:
«Խնդիրը նրանում է, որ մենք՝ Արեւմուտքի քրիստոնյաներս, շատ տեղեկացված չենք Արեւելքում մեր կրոնակիցների իրավիճակի մասին, քանի որ պատմականորեն, երբ այդ տարածաշրջանում հաստատվեց իսլամական գերիշխանություն, կապը Արեւելքի քրիստոնյաների հետ խզվեց»,- ասում է Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Սիդնի Գրիֆեյֆը:
«Մերձավոր Արեւելքում շատերը շարունակում են դիտարկել քրիստոնյաներին որպես օտարներ՝ չնայած նրան, որ քրիստոնեության համար Մերձավոր Արեւելքը հայրենիք է եւ քրիստոնյաներն այստեղ ներկայացված են վերջին 2000 տարիների ընթացքում»,- ասում է պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը:
Միջոցառման բանախոս Մարկ Մովսեսյանն իր խոսքում ընդգծեց, որ Արեւմտյան երկրները պետք է զգուշորեն մոտենան Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ կապված հիմնախնդիրներին ՝ վերջիններիս նկատմամբ հալածանքներ չհրահրելու համար: Դրա վառ օրինակն է, ըստ բանախոսի, Օսմանյան կայսրության փորձը, երբ եվրոպական տերությունների ջանքերը կայսրության բարեփոխման եւ քրիստոնյաների իրավիճակի բարելավման ուղղությամբ ունեցան ողբերգական հետեւանքներ:
«Արեւմուտքը չպետք է տա խոստումներ, որոնք չի կարող իրականացնել, չպետք է անհիմն հույսեր տա: Չպետք է ստեղծի նախապայմաններ, որոնք վտանգի կենթարկեն քրիստոնյաներին: Այն արդեն այդպես գործել էր 19-րդ դարում եւ հետեւանքները եղան ողբերգալի Արեւելքում քրիստոնյաների համար»,- ասաց Մովսեսյանը:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Մովսեսյանն անդրադարձավ նաեւ Մերձավոր Արեւելքում հայ համայնքի հետ կապված հարցերին:
«Ինչպես բոլոր քրիստոնյա համայնքները, հայերը եւս պատմականորեն առերեսվել են բազմաթիվ մարտահրավերների եւ խոչընդոտների հետ: Սակայն մենք մշտապես կարողացել ենք ոտքի կանգնել եւ գոյատեւել: Հայերը ներկայացված են եղել Մերձավոր Արեւելքում դարերի խորքից եւ չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում են բնակվել այստեղ»:
Նա հույս հատնեց, որ նման միջոցառումները կօգնեն նաեւ բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին, քանի որ հարթակ են տրամադրում այս խնդրին անդրադառնալու համար:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ջեֆ Ֆորթենբերին, որոնք ընդգծեցին անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձեւի կարեւորությունը, որով ԻՊ գործողություններն Իրաքում եւ Սիրիայում բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ եւ ցեղասպանություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT