Պուտինը պաշտոնապես հայտարարեց 2018-ի ընտրություններում առաջադրվելու մասին. տեսանյութ

Վլադիմիր Պուտինը վերջնականապես հավակնում է նոր նախագահական ընտրությունների թեկնածու դառնալուն` 2018-ի ընտրությունների ժամանակ: Այս մասին հայտնել է Պուտինն անձամբ` ГАЗ ավտոգործարանի վետերանների ու նախկին աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Այո, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար»,-հայտարարել է Պուտինը, որի խոսքերն ընդունվել են ծափահարություններով. «Շնորհակալ եմ այս արձագանքի համար, շնորհակալ եմ ձեր ախատանքի, ձեր` գործի նկատմամբ նվիրումի ու վաստակի համար»,-ասել է նա:

Վլադիմիր Պուտինի լիազորությունների ժամկետը սպառվում է 2018 թվականի մայիսի 7-ին:
Հաղթանակի դեպքում, նախագահի աթոռը նա կզբաղեցնի եւս 6 տարի` մինչ 2024 թվականը:

Առաջին անգամ Պուտինն ընտրվել է 2000 թվականին` 4-ամյա ժամկետով, Բորիս Ելցինից հետո`1999-ին նա նշանակվել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 1 տարի անց ընտրություններում հաղթելով դարձավ ՌԴ նախագահ, երկրորդ անգամ նա հաղթեց 2004 թվականին, 2008-ին արդեն նա չէր կարող առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում, քանի որ ՌԴ սահամանդրության համաձայն, 1 անձը չի կարող 2 ժամկետից ավել անգամ կառավարել երկիրը, այդ տարի ՌԴ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդեւը, Պուտինը ստանձնեց երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը: 2012 թվականին նա կրկին առաջադրվեց ու ընտրվեց, այս անգամ փոփոխված կանոնադրության համաձայն` 6-ամյա ժամկետով:

Մինչեւ երեկ Վլադիմիր Պուտինը վերջնական պատասխան չէր տալիս հարցին, թե առաջադրվելու է արդյոք որպես նախագահի թեկնածու 2018 թվականի ընտրություններին:

Տպել
4050 դիտում

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

ԱԻՆ փրկարարները որոնում են 2 շաբաթ առաջ կորած քաղաքացուն՝ Քաղցրաշեն գյուղի դաշտերում