Զոհված եւ 1-ին խմբի հաշմանդամ զինվորների ընտանիքները բնակարանների գնման վկայագրեր ստացան

ՀՀ Պն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ «Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև։ Հետևողական քայլեր մշտապես կատարվել և շարունակելու են ձեռնարկվել մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կամ առողջությունը վտանգած համաքաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ես փորձել եմ զոհված զինծառայողների ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին մոտենալ ավելի կանոնակարգված ձևով»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մինչև այս կատարված հիմնական քայլերը՝ դրանցից առանձնացնելով հատկապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման, զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցման և բնակարանային ապահովման նշյալ ծրագրի ուղղությամբ կատարվող գործնական քայլերը։

Անդրադառնալով 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին տրված բնակարանների գնման վկայագրերին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ այս գործընթացում տարիներ շարունակ օրենսդրական կարգերի փոփոխություն չի կատարվել, պարզապես այն արագացվել է՝ հիմք ընդունելով ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ ըստ որի վերոնշյալ խնդիրը պետք է լուծվեր 3 տարվա ընթացքում։ Սակայն համակողմանիորեն ուսումնասիրելով հարցը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների, մասնավորապես՝ տեսախցիկների արձանագրած խախտումներից գոյացած գումարի մի մասը բնակարանային ապահովման նշյալ ծրագրին ուղղորդելու շնորհիվ հնարավոր է դարձել խնդիրը կարգավորել անհամեմատ սեղմ ժամկետներում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ շահառուներին տրված բնակարանների գնման վկայագրերում հիմք են ընդունվել նրանց գրանցման հասցեները և ըստ այդ հասցեների անշարժ գույքի գործող կադաստրային արժեքները։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև շահառուներին հետաքրքրող հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3191 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի