Ում հետ է սիրավեպ ունեցել արքայազն Հարրին մինչեւ Մեգանին հանդիպելը

Մինչեւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին հանդիպելը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին տարբեր սիրավեպեր են վերագրել: Դրանք հիմնականում կարճ հարաբերություններ են եղել: Երգչուհիներ, դերասանուհիներ, մոդելներ, լրագրողներ: Նրանց մի մասի մсսին լրատվամիջոցներին հայտնի է եղել:

Չելսի Դեւի

Ամենաերկար հարաբերություններն արքայազն ունեցել է Չելսի Դեւիի հետ: Նրանք սկսել են հանդիպել 2004 թ. ու մինչեւ 2010-11 թթ. անընդհատ միացել ու բաժանվել են: Չելսին նույնիսկ Հարրիին ուղեկցել է 2011 թ. կայացած արքայազն Ուիլիամի ու Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ: Վերջնականապես բաժանվելուց հետո Չելսին հայտարարել էր, որ իրենք միշտ ընկերներ կմնան:

Նաթալի Փինքհեմ

Մինչեւ այդ՝ 2003 թ., խոսակցություններ են եղել, թե Հարրին հանդիպում է լրագրող Նաթալի Փինքհեմի հետ: Նրանք երբեք չեն հաստատել իրենց ռոմանտիկ կապի մասին լուրերը: Լրատվամիջոցները գրում են, որ նրանք ընկերներ են մնացել բաժանվելուց հետո: Այժմ Փինքհեմն ամուսնացած է, 2 երեխա ունի եւ աշխատում է Sky Sports-ում:

Քեսի Սամքներ

Քեսի Սամքներ անունով աղջկա հետ Հարրին կարճ հարաբերություններ է ունեցել 2004 թ.: Նրանք ծանոթացել են գիշերային ակումբում:

Աստրիդ Հարբորդ

2009 թ. Հարիին նկատել էին Քեյթ Միդլթոնի ընկերուհու՝ Աստրիդ Հարբորդի հետ: Նրանց միասին տեսել էին Լոնդոնում:

Քարոլին Ֆլեք

Որոշ ժամանակ Հարրին ընկերություն է արել հաղորդավարուհի Քարոլին Ֆլեքի հետ: Նրանց ժամադրությունը, ինչպես Մեգան Մարքլի դեպքում, կազմակերպել է ընդհանուր ընկերը: Ամեն ինչ ավարտվել է, երբ հանրությունն իմացել է նրանց մասին: Ֆլեքը հետագայում խոստովանել է, որ իրեն դուր չի եկել, երբ իրեն սկսել են ընկալել ոչ թե որպես հաղորդավարուհի, այլ արքայազնի ընկերուհի:

Քամիլա Ռոմստրենդ

2010 թ. հայտնի է դարձել Հարրիի ու նորվեգացի երգչուհի Քամիլա Ռոմստրենդի կապի մասին: Մանրամասներից հիմնականում խոսել է երգչուհին, իսկ արքայազնը երբեք չի հաստատել այդ խոսակցությունները:

Ֆլորենս Բրուդինել

Մոդել, դերասանուհի Ֆլորենս Բրուդինելի հետ Հարրին սիրավեպ է ունեցել 2011 թ.: Նրանց տեսել են Լոնդոնում, երբ ժամադրության են եղել:

Քրեսիդա Բոնաս

Դերասանուհի Քրեսիդա Բոնասի հետ նա հանդիպել է 2012-14 թթ.: Նշվում է, որ նրանք բաժանվել են, քանի որ դերասանուհին չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ արքայազնի ընկերուհին լինելու պատճառով նրա ամեն քայլն ուշադրության կենտրոնում է:

Մոլի Քինգ

Երգչուհի Մոլի Քինգի հետ կարճ ժամանակ Հարրին հանդիպել է 2012 թ.: Նշվում է, որ արքայազնը չի ցանկանցել շարունակություն տալ սիրավեպին, քանի որ երգչուհին բացահայտ կերպով խոսել է իրենց մասին:

Էլի Գուլդինգ

Երգչուհի Էլի Գուլդինգի հետ Հարրիին սիրավեպ են վերագրել 2016-ի գարնանը՝ Մեգան Մարքլին հանդիպելուց գրեթե անմիջապես առաջ: Նրանք իրար երկար տարիներ են ճանաչել: Երգչուհին երգել է արքայազն Ուիլիամի եւ Քեյթի հարսանիքի ժամանակ:

Մեգան Մարքլը մեկ անգամ ամուսնացած է եղել 

Մեգան Մարքլի հետ Հարրին հանդիպել է 2016-ի ամռանը՝ իրենց ընդհանուր ընկերուհու կազմակերպած ժամադրության ժամանակ եւ միանգամից հասկացել է, որ հանդիպել է իր միակին: Նրանք պաշտոնապես նշանադրվեցին օերեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, իսկ 2018-ի մայիսի 26-ին հավերժ սիրո երդում կտան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3894 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ