Երևան
12 °C
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել:
19-ամյա տղային ծեծի է ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը:
Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում պատմեց ծեծի ենթարկված տղայի մայրը՝ տիկին Գրետան:
Նրա պատմելով հոկտեմբերի 4-ին որդին՝ Վահրամ Սիմոնյանը հարեւանի հետ գնում է տան համար վառելափայտ բերելու, սակայն մեքենան անսարք լինելու պատճառով փայտը դատարկում են անտառում եւ ետ վերադառնում: Ճանապարհին նրանց փորձում է կանգնեցնել մի Մերսեդես մակնիշի մեքենա:
«Որդիս չի իմացել, թե ովքեր են փորձում իրեն կանգնեցնել, չի կանգնել: Հասել է մեր տան բակ, նրա հետեւից մինչեւ բակ եկել է այդ մեքենան, որի միջից իջել են մարդիկ, ովքեր ներկայացել են որպես բաժնի աշխատողներ:
Որդիս ասել է, որ ինքը չէր կարող իմանալ, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ մեքենան ոստիկանական չէ: Այնուհետեւ պայմանավորվել են գնալ բաժին, միջնեկ որդուս հետո բաժին են գնացել նաեւ փոքր որդիս՝ Ժորա Սիմոնյանը, եւ ամուսինս:
Բաժնում որպես կասկածյալ են համարել Ժորային (ապօրինի ծառահատում կատարելու-խմբ.), ապա բարձրացրել 3-րդ հարկ եւ սենյակներից մեկում քրեականի պետ Գարիկ (Գերասիմ) Մարդանյան կոչեցյալը երեխային կասկածյալ համարելուց հետո հայհոյել է, ապտակել, ոտքով փորին, ոտքերին հարվածել: Որդիս՝ Ժորան մեկ տարի առաջ լեղապարկի վիրահատության է ենթարկվել, հարվածներից հետո սուր ցավեր է ունենում: Գարիկ Մարդանյանի կողմից ծեծը փորձել է կանխել իր գործընկերներից մեկը, սակայն ապարդյուն: Ծեծից հետո, երբ որդիս սենյակում մենակ է մնացել, զանգահարել է այդ պահին բաժնի դռան մոտ գտնվող ամուսնուս եւ ասել՝ պապ մեզ ստեղ ծեծում են:
Միջնեկ որդիս այլ սենյակում է եղել: Ամուսինս հենց շենքի բակում հանդիպել է Մարդանյանին ու հարցրել ինչո՞ւ ես ծեծել իմ երեխային, ի պատասխան Մարդանյանն ասել է, թե լավ եմ արել, գնա որտեղ ուզում ես բողոքի, ի վնաս ձեզ: Դրանից հետո ամուսինս զանգահարել է 1-02, հաղորդում տվել տեղի ունեցածի մասին, հետագայում գործով զբաղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գործը քննող քննիչով մենք հիացած ենք»,- մանրամասներ ներկայացրեց 19-ամյա տղայի մայրը:
Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնից տուն վերադառնալիս Ժորա Սիմոնյանի մոտ ցավեր են սկսվում, անմիջապես տեղափոխում են Իջեւանի հիվանդանոց. «Քանի որ մեկ տարվա վիրահատված էր, սկսեցինք անհանգստանալ՝ մտածելով, որ հարվածներից վնասվել է վիրահատված տեղը: Հիվանդանոցում հետազոտություններ արվեցին, պարզվեց, որ մկանային սուր ցավեր է: Վնասվածքները հերթապահ բժիշկները արձանագրեցին»,- ասաց տիկին Գրետան: Նա նշեց, որ արդեն իսկ հիվանդանոցում մայորի բարեկամները միջնորդի կարգով զանգահարել են ամուսնուն, եւ խնդրել գործը փակել, չբողոքել: «Մենք ոչ մի բան հաշվի չենք առել»,- հավելեց ծեծի ենթարկված երիտասարդի մայրը:
Դեպքից հետո ծնողները եկել են Երեւան՝ հանդիպելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրանց, սակայն ընդունել է ոստիկանության աշխատակիցներից մեկը եւ խոստացել, որ գործը փակուղի չի մտնի:
Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ պատճառով է Քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկել որդուն, արդյո՞ք նախկինում ճանաչել են նրան, տիկին Գրետան պատասխանեց. «Մենք իրենց հետ առնչվող ոչ մի գործ չենք ունեցել: Ոչ պիտանի կենդանի է, շատ շատերի է ծեծել, վախեցել են, լռել: Մենք հանուն ինչի՞ լռենք, եթե անմեղ տեղը բռնել ծեծել են երեխուն: Իրենք գյուղում Հիտլեր մականունով են հայտնի»,- հավելեց նա:
Տեղեկացանք, որ կոչումով մայոր Գերասիմ (հայտնի է Գարիկ անունով) Մարդանյանը բնակվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: 5-6 տարի է աշխատում է ոստիկանական համակարգում: «Շատ կազմակերպված, ընկերասեր տղա է»,- այսպես պատասխանեց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը, երբ ընդամենը նրանից ոստիկանի կոնտակտներ էինք խնդրում:
Այնուամենայնիվ, դեպքի վերաբերյալ Գերասիմ Մարդանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ նոյեմբերի 7-ից նրա լիազորությունները դադարեցվել են:
Դեպքի վերաբերյալ այսօր հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին:
Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջեւանի բաժին: «Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջեւանի բաժնի աշխատասենյակներից մեկը: Այնուհետեւ աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը եւ ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին եւ ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում: Հաղորդագրությունում այդպես էլ չի նշվում, թե նրա նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել: Պարզեցինք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT