Երևան
12 °C
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ոչ միայն Հայաստան-Եմ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը, այլեւ նախաստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։
Այդ համաձայնագիրը, ինչպես նշում էր ԱԳՆ-ն, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև Հայաստանի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։
ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն armtimes.com-ին ասաց, թե այդ համաձայնագիրը Հայաստանին ընձեռում է ավելի լայն հնարավորություններ: Բոստանջյանի դիտարկմամբ՝ արդեն եվրոպական շատ ավիաընկերություններ, որոնք մինչ այդ Հայաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցին մատների արանքով էին նայում, հիմա ավելի շահագրգռված կլինեն, քանի որ համաձայնագրով մեր քաղաքացիական ավիացիայի ոլորտը կդառնա ավելի կանոնակարգված, ավելի մրցակցային ու հետեւաբար՝ ավելի մատչելի ու գրավիչ:
«Մեր քաղավիացիայի ոլորտը դրանից միմիայն կշահի: Բոլոր փոքր ու մեծ ռիսկերը, որոնք մինչ այս պահը գոյություն ունեին, ակնհայտորեն գրավիչ չէին դարձնում մեր ավիացիայի ոլորտը: Մենք հայտարարել էինք բաց երկնքի քաղաքականության մասին, բայց այդ պայմաններում պարտավորություններ, ըստ էության, չէինք ունենում: Իսկ հիմա համաձայնագիր ստորագրելուց պարտավորությունների մի ամբողջական շարան ունենք, որոնց պարագայում մեծանում է օտարերկրյա ընկերությունների մուտքը Հայաստան»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Քաղավիացիայի պետական վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը armtimes.com-ի հետ այդ համաձայնագրի մասին զրույցում նշեց, որ ԵՄ անդամ պետությունները փոխադարձաբար իրար շնորհել են շուկայից օգտվելու ազատականացված հնարավորություններ, իսկ ԵՄ-ից դուրս բոլոր պետությունների հետ արդեն կնքվում են նման պայմանագրեր, եւ այս համաձայնագիրն իրականում միտված է ԵՄ անդամ պետությունների հետ մեր հարաբերությունները մի պայմանագրով կարգավորելուն:
«Սա մեր ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից օգտվելու, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար մեր երկրով երրորդ պետություններ մեկնելու հնարավորություններ է ստեղծում: Համաձայնագրի մի ամբողջ հավելված նվիրված է քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտներին և կարգավորումներին, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են: Հայաստանն էլ արդեն համապատասխանեցնելու է իր կարգավորման ամբողջ դաշտը ԵՄ ստանդարտներին: Այս կարգավորումները ավիաընկերությունների համար ևս մեկ խթան են, որպեսզի նրանք ավելի վստահ մտնեն մեր ավիացիոն շուկա՝ նախապես իմանալով, թե իրենց ինչ է սպասվելու»,- նշեց Աննա Չոբանյանը:
Առաջին հայացքից՝ Հայաստանը վաղուց հայտարարել է բաց երկնքի քաղաքականության մասին, ու հարց էր առաջանում, թե ինչո՞ւ է հարկավոր նման այլ համաձայնագիր, որը նույն պայմաններն է առաջարկում, ինչը, ըստ էության, ենթադրում է բաց երկնքի քաղաքականությունը: Ու այստեղ մի նրբություն կա՝ եթե պետությունը հայտարարում է ինչ-որ նոր քաղաքականության մասին, պետք է իր ամբողջ իրավական դաշտը կարողանա վերանայել: Բայց Հայաստանը ԵՄ անդամ տարբեր երկրների հետ առանձին-առանձին պայմանագրեր է կնքել՝ ավիացիոն ոլորտի վերաբերյալ, ու որպեսզի մենք կարողանանք վերանայել մեր քաղաքականությունն այս ոլորտում, դա ենթադրում է նաեւ, որ պետք է վերանայվեն այդ պայմանագրերը եւս: Իհարկե, հնարավոր է բոլոր պայմանագրերն առանձին-առանձին վերանայել, բայց միեւնույն է, եթե մենք ԵՄ հետ միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը չունենայինք, ԵՄ անդամ որեւէ երկիր մեզ հետ այս մակարդակի ազատականացման դաշտի մասով չէր բանակցի, հավաստիացնում է Աննա Չոբանյանը:
ԱԺ մեկ այլ տնտեսագետ-պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այդ համաձայնագիրը կարող է մեզ օգնել այն իմաստով, որ մենք սրանից հետո ոչ միայն կհայտարարենք բաց երկնքի քաղաքականության մասին, այլ հստակ՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան օրենսդրությամբ կհիմնավորենք դա, ինչն էլ կդառնա արդեն օրենքի ուժով գործող: ԵՄ կարեւորագույն գործառույթներից մեկն այն է, նշում է Սերգեյ Բագրատյանը, որ ցանկացած խնդիր, երբ դնում են իրենց առջեւ, ինստիտուցիոնալ լուծում են տալիս: Այսինքն՝ այնպիսի համակարգ են դնում, որ դու այլեւս հնարավորություն չես ունենում հետքայլ անելու:
«Իմ կարծիքով՝ եվրոպական ավիաընկերությունները մուտք կգործեն հայկական ավիացիոն շուկա, կօգտագործեն մեր ենթակառուցվածքները՝ տրանզիտի իմաստով: Փոքրիկ օրինակ ասեմ՝ մենք դեպի ԱՄՆ թռիչքներ ունենք Մոսկվայով, Փարիզով եւ այլն, բայց Քաթարը, որը մեկուկես-երկու անգամ երկարացնում է ճանապարհը, ստեղծել է այնպիսի բարենպաստ հնարավորություններ, որ մենք Երեւանից ավելի հարմար ենք գտնում գնալ Քաթար ու այնտեղից ԱՄՆ: Սա նշանակում է, որ տվյալ երկիրը որդեգրել է այնպիսի բարենպաստ գնային եւ օրենսդրական ավիացիոն քաղաքականություն, որը վարելով կարողանում է գրավել այդ շուկան: Հայաստանը կարող է վերցնել վրացական ավիաուղիների ու Քաթարի օրինակը, վերցնենք նաեւ մեր ազգային առանձնահատկությունը, որ մենք ունենք հզոր սփյուռք, կարծում եմ, որ մեծ հաջողություններ կունենանք՝ ե՛ւ գների մատչելիության իմաստով, ե՛ւ տրանզիտ հարթակ կարող ենք ծառայել շատ երկրների համար, քանի որ մեր աշխարհագրական դիրքն իսկապես շատ հարմար է»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:
Ամեն դեպքում, նշում են պատգամավորները, Հայաստանն ինքը պետք է կարողանա ճիշտ աշխատել, որպեսզի ԵՄ-ն՝ իր կառույցներով, փորձի օգնել մեզ ու ներդնել իր հնարավորություններն ու փորձը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT