Մրցակիցս կամային որակներով էր օժտված. Արամ Ավագյանը՝ հերթական հաղթանակի մասին

Անկախ նրանից, որ Դաթո Նանավայի դեմ մենամարտը բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ժամանակից շուտ ավարտեց՝ բարձր է գնահատում մրցակցի արժանիքները: Նոյեմբերի 24-ին Վալենսիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մրցավարն Արամի ձեռքն ի նշան հաղթանակի բարձրացրեց արդեն 4-րդ ռաունդից հետո: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց հաջողության մասին:

«Հասկանում եմ գործիս լրջությունը, գիտեի՝ ինչի համար եմ մեկնել ու ինչ պետք է անեմ: Այս անգամ էլ, ինչպես նախորդ դեպքերում, հավաքված էի եւ ճիշտ կատարեցի մարզչիս կողմից իմ առջեւ դրված խնդիրը: Մրցակիցս բավականին լավ տղա էր՝ օժտված կամային որակներով, բայց 1-ին ռաունդից սկսած որովայնային շատ հարվածներ հասցրի, ինչի արդյունքում 4-րդ ռաունդից հետո նա ի վիճակի չեղավ շարունակելու»,- ասաց նա:

Սա պրոֆեսիոնալ ռինգում Արամ Ավագայի 6-րդ ելույթն ու 6-րդ հաղթանակն էր: Նշում է, որ անընդմեջ հաղթանակները չեն ստիպում մտածել, որ հենց հաջորդում կարող է լինել 1-ին անհաջողությունը: Ամեն անգամ լուրջ է նախապատրաստվում, պահպանում է մարզական ռեժիմը եւ վստահում է իր ուժերին:

«Յուրաքանչյուր մենամարտիս պատրաստվում եմ շատ լուրջ: Ինձ համար 1-ին հերթին կարեւոր է պահպանել ռեժիմը՝ ճիշտ սնվել, մարզվել, քնել ժամանակին: Ամեն մենամարտից առաջ մարզչիս՝ Դավիթ Թորոսյանի հետ ընտրում ենք տակտիկան եւ բավական երկար աշխատում դրա շուրջ, անում ենք այն ամենը, ինչ մաքսիմալ լավ մարզավիճակի կբերի, եւ ամեն անգամ ռինգ եմ բարձրանում 1 նպատակով՝ հաղթելու: Պետք է վստահ լինես՝ հիմնվելով քո անցած ճանապարհի վրա: Նաեւ պետք է սառնասիրտ ու զգոն լինես, բռնցքամարտ է.... փամփուշտը, որ գալիս է, չի հարցնում հրամանատար է, թե՝ շարքային զինվոր»,- ասաց նա:

Պրոֆեսիոնալ հերթական մենամարտից հետո Արամն այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հավաքականի կազմում մեկնել է Լեհաստան: Մասնակցելու է սիրողական միջազգային մրցաշարի: Ռիո 2016-ից հետո հիասթափված էր մրցավարներից եւ այլեւս չէր ցանկանում հանդես գալ սիրողական բռնցքամարտում, սակայն հիմա վճռական է պայքարելու Տոկիո- 2020-ի ուղեգրի համար:

«Կռվող տեսակ եմ, ու անկախ ամեն ինչից՝ քանի գործող մարզիկ եմ, պետք է կռվեմ ու պայքարեմ ե՛ւ ռինգում, ե՛ւ մրցավարների, ե՛ւ բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խանգարել ինձ հասնել նպատակիս: Իսկ օլիմպիական խաղերում ես ունեմ կիսատ թողած նպատակ, ինչը կձգտեմ իրականացնել»,- ասաց նա:

Լավ մարզավիճակում է եւ, ինչպես միշտ, տրամադրված է հաղթանակի: Բազմաթիվ բռնցքամարտիկներ դժվարություններ են ունենում պրոֆեսիոնալ ռինգում 3-ից ավելի ռաունդ տեւող մենամարտերից հետո սիրողականում ուժերը 3 ռաունդում վերադասավորելու հարցում: Արամն այդ մասին չի մտածում:

«Իհարկե, դժվար է, բայց կարծում եմ՝ ավելի շատ մարզիկի ընկալման հետ է կապված: Պետք գիտակցել, որ սա սիրողական է, եւ ունես ընդամենը 3 ռաունդ, պետք է մաքսիմալ շատ հարվածներ անես եւ ցույց տաս ողջ արսենալդ: Կարծում եմ՝ կկարողանամ տեղավորվել 3 ռաունդում եւ անել այն, ինչ պետք է»,- ասաց նա:

Նոյեմբերի 24-ին Վալենսիայում, բացի Արամ Ավագյանից, իրենց հերթական մենամարտերն անցկացրին նաեւ ՀՀ հավաքականի անդամներ Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը: Երիցյանը տարավ իր 4-րդ, իսկ Աբգարյանը՝ 7-րդ հաղթանակը: Նրանք, ինչպես Արամը, առայժմ անպարտելի են պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Տպել
3511 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց