Երևան
12 °C
Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ այն կամրապնդի Հայաստան-Եմ հարաբերությունների հիմքերը եւ կընդլայնի համագործակցության շրջանակը: Սվիտալսկին նաեւ նշեց՝ այս համաձայնագրի էական արդյունքները կերեւան իրականացումից հետո, իսկ Եվրամիությանը պատրաստ է նյութական, ֆինանսական լուրջ հիմքեր ստեղծել այն կյանքի կոչելու համար:
«Հանգստանալու ժամանակը չէ, այլ ակտիվ աշխատելու եւ մեր ներդրումն իրականացնելու Հայաստանի զարգացման գործում, մեր գործունեությունը դարձնելու ավելի տեսանելի եւ արդյունավետ, եւ ճանաչելի հասարակ քաղաքացիների տեսանկյունից, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք շարքային քաղաքացիների համար»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, խրախուսում, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում որեւէ բան, նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը ու ավելացրեց՝ սա շատ կարեւոր համաձայնագիր է, չնայած որ տարբերվում է ասոցացման համաձայնագրից, այն հավակնոտ է՝ հաշվի է առնում Հայաստանի հանձնառություններն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ համագործակցային ձեւաչափերից. նախորդ՝ չստորագրված համաձայնագրի հետ համեմատելով՝ տարբերություններն է բացատրում Պյոտոր Սվիտալսկին եւ վստահեցնում՝ պետք է նայել դեպի ապագա, փորձել առավելագույն օգուտ ու շահ ստանալ այս համաձայնագրից, որը, նրա պնդմամբ, լավ ապագայի երաշխիք է Հայաստանի եւ Եվրամիության համար:
Եվրոպացի գործիչներն իրենց խոսքում շատ են նշում, թե համաձայնագիրը լուրջ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի սովորական քաղաքացիների վրա: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են մարդիկ դրա ազդեցությունը զգալու հենց հիմա, այս պահին ու մոտ՝ տեսանելի ապագայում: «Հայկական ժամանակ»-ի այս հարցին դեսպանը պատասխանեց, թե համաձայնագիրը չի պարունակում որեւէ կախարդական փայտիկ, որը կփոխի իրականությունը՝ մի գիշերվա մեջ:
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ համաձայնագիրն առաջ կբերի շոշափելի, տեսանելի բարելավումներ, սովորական քաղաքացու տեսակետից: Առաջին հերթին՝ ընդհանուր արժեքների հայեցակարգն է շատ կարեւոր, եւ կարծում եմ, որ երբ իրագործվի, Եվրամիության եւ մեր հայաստանյան գործընկերների կողմից այս համաձայնագիրը կարող է ծառայել որպես մի գործիք, որն ավելի լավ պաշտպանություն կապահովի սովորական քաղաքացիների իրավունքների համար, եւ այս համաձայնագրի արդյունքում մենք կունենանք ավելի կայացած ժողովրդավարական համակարգեր եւ ընթացակարգեր, կամրապնդենք օրենքի գերակայությունն ու նաեւ պատշաճ կառավարման այլ համակարգերի այն կվերաբերի: Եվրամիությունը պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր ունեցած բոլոր լավագույն փորձառություններով ու փորձերով: Բացի այդ, այս համաձայնագիրը կարող է բերել տնտեսական էֆեկտներ: Ճիշտ է՝ համաձայնագիրը հիմնված չէ արտոնյալ առեւտրի տրամաբանության վրա՝ ակնհայտ պատճառներով, բայց, այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ այս համաձայնագիրը պարունակում է լուրջ տարրեր:
Մասնավորապես՝ երբ մենք խոսում ենք ծառայությունների եւ առեւտրի մասին, մրցակցային հնարավորությունների մասին, պետական գնումների մասին, այս բոլոր տարրերը կարող են խթանել ու խրախուսել եվրոպական բիզնեսներին ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում: Այս դրույթները կարող են խրախուսել եվրոպական ներդրողներին ավելի շատ առեւտուր անել, որովհետեւ դրանք հանդես կգան, որպես երաշխիքներ, որոնք ժամանակակից եւ արեւմտյան բիզնես չափորոշիչների կիրառման մասին կվկայեն Հայաստանում, ինչը շատ կարեւոր է: Մենք իսկապես շատ մեծ հույս ունենք, որ այս համաձայնագիրը հանդես կգա, որպես խրախուսող գործոն: Եվ վերջիվերջո Եվրամիությունը կտրամադրի շատ կոնկրետ ֆինանսական աջակցություն՝ համաձայնագրի իրագործման ուղղությամբ»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն առաջիկայում մոտ 25 տոկոսով կավելացնի Հայաստանի զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունը, Հայաստանին նաեւ տեխնիկական աջակցություն կտրամադրի համաձայնագրի իրականացման համար, որը կկազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը:
«Մինչեւ 2020 թվականն աջակցությունը պետք է լինի մինչեւ 170 միլիոն եվրո: Սա չի ներառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ, որովհետեւ կլինեն նաեւ այլ ուղիներով ֆինանսավորումներ: Ես կարծում եմ, որ կկարողանանք օգտագործել դրանք եւ խիստ արդյունավետ կիրառել: Իմ անձնական առաջնահերթությունն է, թե ինչպես կարող ենք այս թվերն ավելի իրատեսական դարձնել, ավելի իրական դարձնել, քան այս պահին: Ես կարծում եմ, որ դեռեւս կա որոշակի պահուստային պաշար, դեռեւս կան չօգտագործված հնարավորություններ, եւ դա է իմ հիմնական մտահոգությունը: Սա մեծ փող է, տնտեսական ասպեկտից, կարող ենք ասել, որ այո՝ մենք Հայաստանի համար ամենամեծ դոնորն ենք այս ժամանակահատվածում: Երբ այլ դոնորները կրճատում են իրենց աջակցության ծավալներն՝ ուղղված Հայաստանին, մենք հայտարարում ենք դրա ավելացման մասին 20-25 տոկոսով: Մեզ համար սա ազդակ է, որ մենք հավատում ենք, որ այս գումարը կարող է իր նպատակին լավ ծառայել Հայաստանում, որովհետեւ մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի այն պատշաճ հզորությունը, այն տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են օգուտներ ստանալ այս գումարներից»,- շեշտեց Պյոտոր Սվիտալսկին:
Դեսպանը նաեւ ասաց, որ Եվրամիությունը Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան է, եւ Հայաստանից արտահանումները աճում են, թեեւ այդ առումով համաձայնագիրը համաչափ չէ: Իր ասածը Սվիտալսկին հիմնավորեց հանգամանքով, որ Հայաստանը դեպի ԵՄ շուկա արտահանումներ իրականացնելիս օգտվում է GSP+ համակարգից, ինչը նշանակում է, որ Հայաստանը բազմաթիվ ապրանքների մասով ազատ՝ առանց մաքսատուրքերի կարող է իր ապրանքներն ու ծառայություններն արտահանել դեպի եվրոպական շուկաներ: Իսկ ԵՄ արտադրողները պետք է հաղթահարեն Հայաստանի մաքսային արգելքները: Բայց այնուամենայնիվ, ասաց Սվիտալսկին, ԵՄ-ն ընդունել է դա եւ պատրաստ է անգամ այդպես աշխատել Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է համաձայնագրի ազդեցությանը Հայաստան-ԵՄ-երրորդ երկրներ հարաբերությունների վրա ու նրանց արձագանքին, ապա այս առումով էլ Պյոտոր Սվիտալսկին համոզմունք հայտնեց, որ իրականացված ծրագրերը կապացուցեն, թե որքան կարեւոր էր այս համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի ու ԵՄ-ի, այլեւ այլ երկրների համար:
Արցախյան հակամարտության վրա ունեցած ազդեցության մասով էլ Պյոտոր Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը պարունակում է շատ հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ, եւ ԵՄ դիրքորոշումն այստեղ շատ հստակ է՝ ԵՄ-ն արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ է շատ հստակ աջակցություն տրամադրել վստահության կառուցման գործընթացին եւ հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին:
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ փուլում ենթադրում է նաեւ վիզաների ազատականացում: Այս կապակցությամբ էլ դեսպանը նշեց, որ ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ կան մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար: Դա կլինի, շեշտեց Սվիտալսկին՝ իր ժամանակին:
«Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Վիզաների ազատականացումն էլ իրավունք չէ, այլ արտոնություն, եւ եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն որպես իրական եվրոպացիների, եւ ցանկանում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով եւ ունեն իսկապես եվրոպական մտածելակերպ: Սա է այն առանցքային պահանջը, որ պետք է հիմք հանդիսանա Հայաստանի համար: Եվրոպացի քաղաքացիները պետք է տեսնեն, որ դուք շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ մուտքով: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաեւ հայաստանցիների համար, հետեւաբար՝ համբերություն, ջանասեր աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ եմ մաղթում»,- եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն՝ ընդգծելով՝ եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, եթե բոլոր անհրաժեշտ տարրերն առկա լինեն, եւ ԵՄ անդամ երկրները համոզված լինեն, որ ժամանակը եկել է, ապա դա տեղի կունենա, եւ ոչ ոք չի հետաձգի այն ինչ-ինչ անձնական պատճառներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT