Երևան
12 °C
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի առաջատար Ռայան Բոթրայթի ու թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի եւ մյուս խաղացողների միջեւ եղած տարաձայնությունը հարթվել է: Այդ մասին մարզիկն ասաց երեկ՝ նոյեմբերի 26-ին, ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա») տեղի ունեցած Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլի Դանիայի դեմ խաղից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Նոյեմբերի 21-ին նա հեռացվել էր մարզչին վիրավորելու եւ մարզական ռեժիմը խախտելու համար:
«Չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը: Ես խաղացի ե՛ւ Ալբանիայում, ե՛ւ այստեղ, ու միայն սա նշանակություն ունի: Ես այստեղ եմ, նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Ինչպես նոյեմբերի 23-ին կայացած Ալբանիայի դեմ արտագնա խաղում, որում Հայաստանը հաղթեց 80:63 հաշվով, այնպես էլ Դանիայի դեմ խաղում Բոթրայթն իր գործողություններով մեծապես օգնեց թիմին: Երեկ հանդիպման ավարտից 9 վայրկյան առաջ ՀՀ-ն պարտվում էր 3 միավորի տարբերությամբ, եւ հենց նրա 3 միավորանոց նետման շնորհիվ հաղթանակի համար պայքարելու հնարավորություն ստացավ, թեեւ չկարողացավ ավելացված ժամանակում օգտվել դրանից ու պարտվեց (71:78):
«Մենք շատ աշխատեցինք, ամեն ինչ արեցինք, մեր լավագույնը տվեցինք: Երկրպագուներն էլ հիանալի էին, մեզ էներգիա հաղորդեցին, սակայն չկարողացանք: Խաղից հետո մարզիչն ասաց, որ լավ աշխատանք ենք կատարել, մեծ ջանքեր ենք գործադրել: Նա շնորհակալություն հայտնեց մեր ջանքերի համար»,- ասաց նա:
Հանդիպումից հետո Բավցեւիչը նշել էր, որ պարտության հիմնական պատճառը պահեստայինների կարճ նստարանն էր: Նա ընդգծել էր, որ ի տարբերություն դանիացիների՝ Հայաստանը չէր կարող հաճախ ռոտացիաների դիմել, ինչի արդյունքում բասկետբոլիստները խաղավարտին հոգնեցին: Բոթրայթը նույն կարծիքն արտահայտեց:
«Երկար խաղ էր, եղավ նաեւ լրացուցիչ ժամանակ, 4 խաղացող 40 րոպե խաղաց, իսկ մեր մրցակիցներն ամեն 4-5 րոպեն մեկ ռոտացիայի էին դիմում: Մենք պարզապես հոգնեցինք, մենք մեքենա չենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե բացակա խաղացողները թիմում լինեին, իրենք կարող էին հաղթել:
Այս պահին ՀՀ-ն գլխավորում է նախընտրական փուլի B խմբի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը: 2018 թ. փետրվարի 25-ին կընդունի Ալբանիային, իսկ հունիսի 28-ին հյուր կգնա Դանիային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT