Երևան
12 °C
«Իգլայի» աղմկոտ գործով այսօր ճառով հանդես եկավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը:
Վերջինիս ճառը սկսեց նրանով, որ Սամվել Բաբայանը ոչնչի հետ կապ չունի. «Պրիչոմ Բաբայան, խի են բերում անպայման կապում իրա հետ»: Ապա ամբաստանյալը պնդեց, որ իրեն ոչ մի անգամ մեղավոր չի ճանաչում: Նա նաեւ անդրադարձավ իր մարտական ուղուն, նշեց, որ զինվորական է, մասնակցել է արցախյան պատերազմին, կոչումով փոխգնդապետ է: Ասաց, որ կռվի ժամանակ զենքեր է բերել, հետո Սիբիրում բիզնեսով է զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին անմիջապես եկել է, հետաքրքրվել է՝ ինչո՞վ «քոմագ անի»:
«Մայիսի 24-ին մեզ ասում են՝ էլ պետք չեք, ձեր ծառայությունն արեցիք… Ես հենց էդ մայիսյան օրերին եմ Արմեն Պողոսյանի՝ Ժորիկի հետ խոսել, թե ուզում եմ Արցախի բանակին զենք նվիրեմ: Ժորիկն էլ սեպտեմբերին ասավ՝ մի տղա կա՝ Հրաչյա է, եսիմ ով է՝ ես չէի իմանում, որ նա ագենտ էր…»,- ասաց Գաբրիելյանը:
Վերջինս պատմեց, որ նաեւ ցանկացել է Սիբիրից տախտակներ մատակարարել բանակի կարիքների համար: Նա ասաց, որ Արմեն Պողոսյանի ու Հրաչյա Մայիլյանի հետ մի քանի անգամ Վրաստան է գնացել՝ զենքի հայթայթման գործով. «Հրաչյայից քյարը էն մնաց, որ կազինոյի ապարատներին սովորեցի… Ես միլիարդատեր գործարարներ էի բերել Հայաստան: Նրանք ուզում էին պրեզիդենտին տեսնել, բայց չէին կարողանում, նրանց քցում էին… Ես մարզպետին տեսա, ասի՝ մարդկանց ստեղ քցում են, նրանք ուզում են պրեզիդենտին տեսնել, բայց չեն կարողանում, եթե հարցերը ստացվեն, 2 միլիարդի նվիրաբերություն է լինելու… Մարզպետը ասաց՝ պրեզիդենտն ասում ա՝ հո չե՞մ իջնելու ռազբորկեքի աստիճանի…»,- ասաց նա, ապա դիմելով դատավորին կատակեց. «լավ եմ չէ՞ պատմում»:
Սանասար Գաբրիելյանն ասաց, թե իրեն խնդրել են Էջմիածնում ՕՐՕ դաշինքի երկու շտաբ բացել, ինքն էլ բացել է. «Էղանք էս աշխարհի թշնամին…»:
Գաբրիելյանի՝ ինքը շատերին էր ասել, որ ուզում է Արցախի բանակին զենք նվիրել… Երբ հայտնվել է իր խոսքերով «կինոյի միջի հերոս տղա Հրաչյա Մայիլյանը (Մայիլյանն է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին,-հեղ.)» ու ցույց է տվել «Իգլայի» լուսանկարը, ինքն այն տարել, ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ նրա մասնագիտական կարծիքն իմանալու համար: Բաբայանն ասել է, որ զենքը լրիվ չէ, պակասող մասեր կան, ուստի հրաժարվել է միայն խողովակը ձեռք բերելուց: Պատմեց, որ երբ ցանկացել է գնալ Արցախ՝ առանց զենքի կամ զինամթերքի, ճանապարհին ԱԱԾ մի 40 աշխատող են կանգնեցրել, մեքենան ստուգել են, բան չեն գտել:
Անդրադառնալով մեղադրողին՝ Սանասար Գաբրիելյանն ասաց. «Մեզ նենց ա վերաբերվում, վռոդե կանանչ բոստան ենք պաժառ տվել կամ ազգի դավաճան ենք…չէ հարգելի մեղադրող: Ինչի՞ հարցում չեն անում՝ ո՞րդուց էդ տրուբեն, այլմոլորակայիննե՞րը բերեցին էս ո՞նց եղավ… Մի հատ 10 եվրոյի համար հարցում են արել մինչեւ շվեյցարական բանկ, բա էդ եքա տրուբի համար ինչի՞ հարցում չեն արել…ցիրկ ա սա: Եթե ես ուզեցել եմ բանակին բան նվիրեմ, ինչի՞ գլուխս խոնարհեմ: Շնորհակալության տեղ՝ ահա ԱԱԾ պադվալ են տարել… մեր մեղադրողը նենց ագրեսիվ ա վերաբերվում, ոնց որ անձնական վիրավորանք ենք հասցրել: Մենք ո՛չ թշնամի ենք, ո՛չ եսիմ ինչ… Տրուբեն կապել են մեր վրա… գոնե Իսկանդեր կապեիք վրաներս, ասեինք Իսկանդեր ենք բերել: Լավ, էլի նստենք, գոնե մի մեղադրի մեզ, որ մեղավոր ճանաչեք, նորմալ նստենք էլի, խելոք, անմեղ նստենք»,- Սանասար Գաբրիելյանի այս խոսքերից հետո անգամ դատավորը չկարողացավ զսպել ծիծաղը:
Շարունակելով իր ճառը ամբաստանյալն ասաց. «Սա շինծու գործ ա: Մենք հայտնվել ենք չեմ իմանում՝ ում ագարոդում, բայց ես Ռուսաստանում եմ էղել: Հա, ՕՐՕ դաշինքին ենք օգնել, ի՞նչ ա էղել որ, խի՞ եք թշնամացել, նրանք էլ են մեր ախպերները, մի քիչ էլ նրանց քոմագ անենք… թե չէ զենքը բերին, զենքը տարան: Մեր թշնամին թուրքն ա: Հիմա ես վախենում եմ՝ Աստված է՛լ բեթարից ազատի, մի օր էլ ասեն՝ եղբայրական Ադրբեջանին ինչի՞ կրակեցիք»,- իր ճառն այսպես եզրափակեց Սանասար Գաբրիելյանը: Նա նաեւ դատարանին ներկայացրեց իր Արիության մեդալը, որ ստացել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ներկայացրեց խնամքին անչափահաս՝ 2003 թվականին ծնված որդի ունենալու վերաբերյալ փաստաթուղթ: Բացի այդ, բնակության վայրից տրված դրական բնութագիր ներկայացվեց դատարանին, որտեղ Սանասար Գաբրիելյանը բնութագրվել էր որպես «պրպտուն անձնավորություն»:
Ամբաստանյալները հանդես եկան նաեւ վերջին խոսքով՝ խնդրելով դատավճիռ կայացնելիս առաջնորդվել նաեւ խղճով:
Հիշեցնենք՝ դատախազը միջնորդել էր Սամվել Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին եւ Կարեն Քոչարյանին՝ 3-ական տարի, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի իրական ազատազրկման:
Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի համար դատախազը միջնորդել է 2-ական տարի ազատազրկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT