Երևան
12 °C
Նոյեմբերի 23-24-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամին խոշոր գումարներ նվիրաբերեցին` անանուն բարերար (ԱՄՆ) 2 մլն 500 հազար դոլար, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյան՝ 2 մլն 250 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար ԱՄՆ դոլար, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար ԱՄՆ դոլար, Վարդանյանների ընտանիք (Գրանդ Քենդի)՝ 125 հազար ԱՄՆ դոլար, «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր, նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար ԱՄՆ դոլար, «Ֆլեշ» բենզալցակայանների ցանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար ԱՄՆ դոլար, անանուն բարերար (ԱՄՆ)՝ 100 հազար ԱՄՆ դոլար:
«Հայկական ժամանակը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարի հավաքագրվել էր 15,5 մլն դոլար՝ 3 մլն-ով ավելի: Հաշվի առնելով, որ մարաթոնը տեղի է ունենում արդեն երկու տասնյակից ավելի, արդյո՞ք այս տարիները պետք է հիմք հանդիսանային, որ աշխարհում ապրող 10 միլիոն հայերն ավելի շահագրգռված լինեին շատ գումար փոխանցելու հարցում, թե՞ ոչ:
- Տարբեր տարիներին անկումներ շատ են եղել: Կային տարիներ, որ միլիոններ չէր հավաքվում, բայց տարիներ էլ կային, որ շատ էր հավաքվում: Սա կապված է ծրագրերի հետ: Ծրագրեր կան, որ մարդկանց շահագրգռում են՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը: Ես էլ եմ կարծում, որ ավելի էֆեկտիվ է նման շինարարություն կատարելը: Մյուս պատճառը, որ քիչ են փոխանցում այն խոսակցություններն են, որ գումարները տեղ չեն հասնում եւ դա կապում են Հայաստանի ու Արցախի իշխանությունների հետ: Սա շատ մեծ ազդեցություն է ունենում, բայց պետք է նշեմ, որ այս ծրագրով իրականացված ջրամատակարարման ծրագիրը շատ լավ աշխատանք էր: Սրա նման ակտիվ փոխանցումներ եղան, երբ բազմազավակ ընտանիքների համար տներ կառուցվեցին:
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է ավելի քան 330 մլն դոլար: Այս գումարը բավական չէ՞ր խնդիրների լուծման համար: Փոխանցված գումարներն արդյունավետ են ծախսվու՞մ:
- Արցախում միլիարդավոր դոլարների խնդիրներ կան լուծելու, բայց հայկական աշխարհը հիմա այսքանն անելու հնարավորություն ունի: Տարիներ առաջ կիլոմետրով ճանապարհներ կային, որ հնարավոր չէր լինում անցնել, բայց հիմա էլ տներ կան, որ ցարական ժամանակներից է սարքած ու մարդիկ շարունակում են դրանց մեջ ապրել: Պետք է կարողանանք գոնե ջրամատակարարման խնդիրը լուծել, գյուղեր կան, որ մարդիկ տարիներով ջրի կարոտ են:
- Պարոն Սարգսյան, այս տարի հեռուստամարաթոնի թեման «Բերքառատ Արցախն» էր: Նախատեսվում է ստացված գումարն ուղղել Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաեւ Արցախում տեղադրվելու արևային էներգետիկ կայաններ: Միաժամանակ դուք նշում եք, որ փոխանցումները շատ են լինում, եթե ճիշտ ոլորտ են ընտրում՝ գումարի ծախսման համար: 2017-ի ծրագիրն ըստ Ձեզ ճի՞շտ էր ընտրված:
- Այս տարվա ծրագիրն ինձ համար էլ էր անհասկանալի: Նման գումարներով մեծ գործեր անել այդ ոլորտում հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է հորերի հետ կապված իրականացվող աշխատանքներին չգիտեմ, թե դա ինչքանով է նպատակահարմար, քանի որ բոլորս էլ գիտենք, թե հողերի սեփականության հետ կապված ինչ անարդարություն գոյություն ունի: Պետք է ընտրեն այնպիսի ծրագրեր, որոնք անմիջապես կապ ունեն մարդկանց հետ, ինչպես օրինակ մանկապարտեզների, դպրոցների, բնակարանների կառուցումն է:
- Հրապարակվեց խոշոր հանգանակություններ անողների ցանկը: Մեր մեծահարուստներն այս տարի ակտի՞վ էին, թե՞ պասիվ:
- Ակտիվությունը ո՞րն է, էլի նույն մարդիկ էին: Այս անգամ ասենք Ծառուկյանը հիմնադրամին փողը չի տվել, առանձին զորամաս կառուցելու ծրագիր է իրականացնում: Ակտիվության առումով այսպես ասեմ՝ օլիգարխը, եթե գումար է կուտակել, ուրեմն պետք է նա էլ փոխանցում անի: Բայց դա չպետք է անեն հարկային պարտականությունները չանելու հաշվին: Նրանք, եթե իրենց հարկային պարտավորությունները ժամանակին ու ճշգրիտ կատարեն, մեր երկրին ավելի օգուտ կտան: Հովիկ Աբրահամյանը եւ 2014 թվականի կառավարության անդամներ ունեւորները տվե՞լ են գումար, չեն տվել: Բա ու՞ր են, ամենահարուստ օլիգարխներն իրենք են, ինչու՞ ներդրում չեն անում: Բնական է, որ ոչ մի կոպեք չի փոխանցել: Պետք է նրանց անունները հրապարակել:
- Հայաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հարազատներից շատերի անունները չի հնչում որպես հանգանակություն կատարած բարերարներ: Մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, կամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք չունե՞ն, թե՞ չեն ուզում փոխանցել:
- Չունե՞ն, էդ ո՞նց չունեն: Նախագահի եղբայրների մասին, որ այդքան ասում են, թե միլիարդներով այս արեցին, այն արեցին, երբեւէ լսե՞լ եք, որ ասեն՝ զրպարտում եք, մենք այդքան փող չունենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍուրբ Սարգսի տոնի առիթով 22 գնդերեց պարգևատրվել է
Իսրայելն ԱՄՆ-ից ծանր ռումբերի մեծ խմբաքանակ է ստացել
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սյունիքի մի հատվածում բուք է
Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի անվերապահ աջակցությունը. վարչապետ
Ամերիկացի ակտիվիստ և բլոգեր Քլերը հայտնել է Իլոն Մասկի 13-րդ երեխային լույս աշխարհ բերելու մասին
Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության ջանքերը
Փետրվարի 19-ից 21-ը ՀՀ տարածքում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ
Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու 2 այլ մեքենա․ կան վիրավորներ
Ավետիք Իշխանյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և հրաժարվել է արհեստական սնուցումից
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայում ապրող մի խումբ հայրենակիցների հետ. տեսանյութ
Վրացական «Մթավարի» ընդդիմադիր հեռուստաընկերության հեռարձակումները դադարեցվել են
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ
Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի մի շարք հատվածներ խճապատված և հարթեցված են. Մինասյանը տեսանյութ է հրապարակել
Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
Եթե Քոչարյանի տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը. Սաֆարյան
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին «Գրեմմի»-ի «մերկ» սկանդալից հետո ամուսնալուծվում են. Daily Mail
Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ձիու տերը վերադարձել է ՌԴ-ից
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ձեռնասուն խեղկատակը թող ասի՝ Գյումրիում ինչի՞ վրա է Միշիկն աչք դրել՝ կոմպենսացնելու հետ գանձածը. Հարությունյան
Մակրոնը ԵՄ հրատապ գագաթնաժողով է հրավիրել
Բարաք և Միշել Օբամաները ամուսնալուծության լուրերի ֆոնին Վալենտինի օրվա սելֆի և սիրառատ գրառումներ են տեղադրել
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Որպես սեփականություն՝ ՀՀ-ին է փոխանցվել 2010 թ․ արտադրության տրանսպորտային միջոց․ վարչապետի գրառումը
Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ
Կյանքից հեռшցել է «Ֆանֆան տյուլպան» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ
Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ
Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն
Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT