Երևան
12 °C
Հայաստանում պապիլոմայի դեմ պատվաստումներ կսկսեն իրականացվել արդեն դեկտեմբերի 11-ից։ Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետն այսօր հայտարարեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ թեմային նվիրված սեմինարի ընթացքում։
Պատվաստումն, ինչպես հայտնի է, իրականացվելու է երկնվագ՝ վեց ամիս ընդմիջումով։ Դեկտեմբերի 11-ից պատվաստվելու համար ամբուլատորիաներ ու պոլիկլինիկաներ կհրավիրվեն 13 տարին լրացած այն երեխաները, որոնց ծնվել են 2004 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո։ Երկրորդ անգամ նրանք կպատվաստվեն արդեն 2018 թվականի առաջին կիսամյակում։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որը նույպես մասնակցում էր սեմինարին, ասաց, որ 13 տարեկանների քանակը 16 հազար է։ Լրագրողները նրան հարց ուղղեցին՝ արդյո՞ք եթե աղջիկ ունենար, թույլ կտար նրան պատվաստել։ «Ես թույլ կտայի միանշանակ։ Եվ կզարմանամ այն ծնողների վրա, որոնք թույլ չեն տա»,- պատասխանեց նա։
Հայաստանում, ինչպես հայտնի է, պապիլոմայի դեմ կիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրումը հանրության բեւեռացման պատճառ է դարձել։ Մի ստվար հատվածը դեմ է դրան, հայտարարում է, որ երեխային պատվաստել թույլ չի տալու։
Նախարարության մասնագետներն այսօր եւս պնդեցին, որ բոլոր այն բացասական հետեւանքները, որոնք վերագրվում են պատվատանյութին, իրականությանը չեն համապատասխանում, եւ մասնագիտական ու փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այլ երկրներում պատվաստում ստացած անձանց մոտ ի հայտ եկած թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցությունները պատճառահետեւանքային կապ չունեն պատվաստանյութի հետ։ Հավաստիացրին, որ չկա հաստատված որեւէ դեպք, որ այն առաջացնում է հաշմանդամություն, անպտղություն եւ այսօրինակ այլ արսափազդու հետեւանքներ։
Անդրադառնալով պապիլոմավիրոսի դեմ պատվաստման վերաբերյալ ռուս մասնագետ-գիտնականների բացասական գնահատակներին, բանախոսները վստահեցրին, թե դրանց հիմքում չկա որեւէ ուսումնասիրություն, եւ այդ գիտնականները չունեն տվյալ թեմայով որեւէ գիտական հրապարակում։ Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Ճապոնիայում, Դանիայում հրաժարվել են պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից, Գայանե Սահակյանը դրանք հերքեց։ Պարզապես, ըստ նրա, նվազել է բնակչության ընդգրկվածությունը՝ սկիզբ առած անվստահության պատճառով։
Ճապոնիայի դեպքում, օրինակ, դա կապված է այն բանի հետ, որ այստեղ պատվաստումներն իրականացվել են դպրոցներում, ոչ թե պոլիկլինկաներում։ Ու երբ մեկ օրում ուշագնացության երկու դեպք է արձանագրվել, լուրը տարածվել է կայծակնային արագությամբ։ Իսկ այդ երկրի առողջապահության նախարարությունն արձագանքել է ուշացումով եւ դեպքերն ուսումնասիրելու նպատակով համապատասխան հանձնաժողով է ստեղծել ամբողջ մեկ ամիս անց։ Ու մինչ մասագետները կպարզեին ու կհայտարարեն, որ դրանք պատվաստանյութի հետ կապ չունեն, արդեն հանրության շրջանում անվստահությունը խորացել էր։ Եվ այժմ Ճապոնիայի կառավարությունն աշխատում է կորցրած հանրային վստահությունը վերականգնելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը իրեն ուղղած մեր հարցին, թե իր կարծիքով ինչ պատճառ ունի մեր երկրում սկսված հակապատվաստումային շարժումը եւ արդյոք այն ուղղորդված է, նախարարը պատասխանեց, որ հարցն այդ տեսանկյունից չի վերլուծել եւ կարծում է, որ պարզապես հասարակական անվստահությունը մտել է խրոնիկ փուլ։
«Եթե մարդիկ ասում են՝ չենք հավատում, ինչ էլ անեք, չենք հավատա, այդ տիպի պոլեմիկայի դեմ ես չեմ խոսում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվաստումների օրացույցում այս տարվանից ընդգրկվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, որն իրականացվեու է 13 տարեկան աղջիկների շրջանում։ Նպտակը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն է, որը հարուցում է պապիլոմա վիրուսը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT