Հե՜յ, պարոնա՜յք բժիշկներ, հանե՛ք Հիպոկրատի գլխարկը. որդուն կորցրած բժիշկը՝ գործընկերներին

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած Արմեն Ադամյանի մայրը անհեթեթ ու անհիմն է որակում բժիշկ, վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանի պարզաբանումները՝ իր հնչեցրած մեղադրանքի կապակցությամբ:

Բժշկական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական բժշկական համալսարանի թերապիայի ամբիոնի նախկին (1968-2010թթ․) գիտաշխատող Լաուրա Հովսեփյանը հայտարարել էր, որ որդին մահացել է բժիշկների մեղքով: Նրա բողոքին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ:

«Մինչեւ իմ բուն պարզաբանումներին անդրադառնալը, նշեմ, որ բազմաթիվ ընթերցողներ անզեն (ոչ մասնագիտական) աչքով անգամ նկատել եւ զայրացել են վերոհիշյալ բժշկի կողմից տրված իրարամերժ, ինքն իրեն հակասող մեկնաբանություններից։ Հետեւաբար, ես, որպես բժիշկ, հիմնավորված փաստերով ներկայացնում եմ իմ պարզաբանումները»,- գրում է նա:

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ Բացարձակ սխալ է այն, որ հիվանդն ընդունվել է բարդացած վիճակում։ Նորից նշեմ, որ հիվանդն ընդունվել է ուղեղի արյան շրջանառության թեթեւակի խանգարման նախանշաններով՝ գլխացավ, փսխում, արյան ճնշման բարձրացում, գիտակից եւ զգայուն վիճակ, առանց նեւրոլոգիական ռեֆլեքսների ախտահարման, եւ ադեկվատ պատասխանում էր բժշկի հարցերին (տե՛ս շտապ օգնության բժշկի եւ իրենց նյարդաբանի գրառումները)։ Եվ եթե մի պահ ընդունենք, որ իրոք հիվանդը, ըստ բժշկի, ընդունվել է բարդացած վիճակում, ապա ի՞նչ իրավունքով է առաջնորդվում բժիշկը, որ չի իրագործում անհետաձգելի գործիքային հետազոտություն (ուղեղի համակարգչային հետազոտություն (ՀՀ) եւ շտապ չի ներարկում հակահեմորագիկ դեղամիջոցներ, որի դեպքում մահից 100%-ով հնարավոր կլիներ խուսափել։

ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ․ Պարադոքս է այն, որ բժիշկը ինքն իրեն հակասում է՝ նշելով, որ հիվանդի մոտ ի սկզբանե սիմպտոմատիկա չկար, եւ այն նկատվել է հիվանդության զարգացման ընթացքում ու միայն այդ ժամանակ է ՀՀ հետազոտություն իրականացվել։ Պատասխանելով բժշկի այդ պնդմանը՝ նորից նշեմ, որ հիվանդի մոտ ի սկզբանե կար ուղեղի արյան շրջանառության նախանշաններ, որը պարզապես չի ըմբռնվել մասնագիտության մեջ թերացող բժշկի կողմից եւ ժամանակին, այսինքն՝ հիվանդի ընդունման առաջին իսկ րոպեներին (մաքսիմալը մինչեւ 40 րոպեի ընթացքում, որը փաստում է գրականությունը), չի արվել ՀՀ, ինչը հրամայական է եւ մեկնարկ շտապ բուժման կազմակերպման համար։ Համակարգչային հետազոտության ԳԵՐՈՒՇԱՑՈՒՄԸ, հետեւաբար եւ ԲՈՒԺՄԱՆ ԳԵՐՈՒՇԱՑՈՒՄԸ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ խորացմանը  եւ հեմորագիկ ԻՆՍՈՒԼՏԻ ԾԱՎԱԼԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ, որը միանշանակ 100%-ով խուսափելի կլիներ ժամանակին շտապ բուժօգնության դեպքում։

ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ․ Զարմանալի է այն, որ բժշկության բնագավառի նորամուծություններից հեռու բժիշկը նշում է, որ ՀՀ-ն կոնվեյեր չէ։ Պատասխանեմ․ 21-րդ դարում նմանատիպ հիվանդների համար ՀՀ-ն ոչ միայն կոնվեյեր է, այլեւ զարգացած երկրներում մոբիլ կոնվեյեր է՝ տեղակայված շտապ օգնության մեքենաներում նմանատիպ հիվանդների համար, ինչպես ԷԿԳ-ն՝ սիրտ-անոթային հիվանդների համար։ Հետեւաբար նեոֆոբիայով տառապող բժիշկը առաջնորդվում է ամեն կերպ հաղթելու եւ ոչ ճիշտն ընդունելու սկզբունքով։

Այս եզրահանգումը հաստատվում է նաեւ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՍՏՈՎ։ Զավեշտալի է, որ բժիշկ Ս․ Կարապետյանը, չցանկանալով հասկանալ հարցի գլոբալ նշանակությունը, այսինքն, 40 ՐՈՊԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀՀ-Ի ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ եւ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, մխրճվում է եւ քչփորում իր կողմից ներկայացված ժամանակահատվածի (10 կամ 11 ժամ) եւ իմ կողմից գրանցված ժամանակի (12 ժամ) միջեւ տարբերությունը եւ ցանկանում է ապահովագրել իրեն, որը անհեթեթություն է ու անհանդուրժելի նույնիսկ 4 ժամվա տարբերության դեպքում։

Անհանդուրժելի է նաեւ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓԱՍՏԸ։ Նեղ մասնագետի կողմից ՀՀ-ի իրագործման ցուցում չտեսնելը։ Իհարկե, ԱՄՈԹ այդ բժշկին, բայց կրկնակի ամոթ վերակենդանացման բաժնի ղեկավար Ս․ Կարապետյանին եւ բժիշկ Լյովա Օրլովին, որոնք ինսուլտը տարբերելու համար նեղ մասնագետի կարիք ունեն։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի տվյալ դեպքում կազմակերպել ԿՈՆՍԻԼԻՈՒՄ։

Եվ վերջին ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱՍՏԸ, որը վերաբերվում է հերձման տվյալների փոխհամաձայնեցված ուռճացմանը, այն գտնվում է ինձ մոտ եւ հնչեղություն կստանա միայն համապատասխան ատյաններում։

Այս բոլոր փաստերը միագումարելով եւ միմյանց լրացնելով՝ հաստատում են այն, որ ՈՐԴՈՒՍ ԿՈՐՈՒՍՏԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ Է, առանց հարցական նշանի: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ «Էյ պարոնայք» բժիշկներ, հանեք Ձեր Հիպոկրատի գլխարկը, մի վնասեք եւ ընդունելով ձեր սխալը, օր առաջ հեռացեք։ Այս հանցավոր արարքում մեղքի իր բաժինն ունի նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարությունը, քանի որ նշված բաժանմունքը չի գործում ժամանակակից ստանդարտներով եւ նմանվում է քամուց քշվածների խառնիճաղանջ անկազմակերպ հիվանդակուտակման մի անմխիթար վայրի։

Իհարկե, չեմ կասկածում, որ կգտնվեն ազդեցիկ դեմքեր, որոնք կցանկանան թաքցնել այս կրիմինալ արարքը, բայց դա կբերի մահվան դեպքերի աճի եւ նշված կենտրոնի հեղինակության վերջնական անկման։ Իսկ հասարակության մեջ կընկալվի որպես կեղծ հաղթանակ, այլ ոչ թե ճշմարտություն՝ առաջացնելով վրդովմունք եւ հիասթափություն։

Տպել
14104 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից