Ով էլ հետը շփվել ա, կարա իրա կյանքը տա Ալիկի համար. Նորատուսցի Ալիկի ընկերոջ ցուցմունքը

2016 թվականի նոյեմբերին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով ամբաստանյալ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի մտերիմ ընկերը՝ Դավիթ Զաքարյանը:

Ի պատասխան դատավոր Նելլի Բաղդասարյանի հարցին, վկա Զաքարյանն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկ Բանդուրյանին եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին (Ալիկի թիկնապահը,-Տ.Խ.): Նա ասաց, որ Ռուսաստանում է եղել, երբ «ինտերնետից» տեղեկացել է դեպքի մասին: Վկան նաեւ ճանաչել է դեպքի օրը սպանված սույն գործով միակ տուժող Մուշեղ Մուշեղյանին՝ որպես Ալիկի վարորդ. «Ես Մուշոյի հետ միշտ կապի մեջ եղել եմ, դեպքից մեկ ամիս առաջ էի խոսել իր հետ, նորմալ ատնաշենիի մեջ ենք եղել: Եկա Հայաստան, իմացա, որ մահացել է ու ֆսյո»,- պատմեց նա:

Խոսելով Ալիկ Բանդուրյանի եւ Մուշեղ Մուշեղյանի հարաբերությունների մասին, վկան ասաց հետեւյալը. «Ալիկը մի քանի անգամ վրեն ջղայնացել էր, որ դեղ ա անում, ասել էր՝ պատվիս հետ ես խաղում, մեր տուն չգաս: Հետո Մուշեղը թոքի հետ կապված պրոբլեմ ուներ, ինձնից հետաքրքվեց, թե կլինի՞ Ալիկից փող ուզես բուժվելու համար, մոտեցա Ալիկին, ասեցի 300 հազար դրամ Մուշոն փող ա ուզում, ասեց՝ վերցրա տուր անվերադարձ թող գնա, բուժվի»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին՝ Ալիկ Բանդուրյանը անվտանգության աշխատակից ունեցե՞լ է, վկա Դավիթ Զաքարյանը պատասխանեց. «Չէ, ով էլ իր ա հետ շփվել ա, կյանքը կարա տա Ալիկի համար, անվտանգության աշխատող չի եղել»:

Մեղադրողի մյուս հարցին, թե նախկինում քննիչի մոտ ցուցմունք տվե՞լ է, վկան դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ քննիչին հայտնե՞լ է այն մասին, որ Ալիկ Բանդուրյանը 300 հազար գումար է իր միջոցով փոխանցել Մուշեղյանին, Զաքարյանը բացասական պատասխան տվեց: Հարցին, թե ինչո՞ւ չի հայտնել, վկան նշեց. «Չեմ հայտնել, պատճառ չկա, ինչ-որ մեկը որ հարց տա, կասեի»: Դատախազի դիտարկմանը, որ դատարանում էլ ոչ մեկը դրա վերաբերյալ հարց չտվեց, Զաքարյանն արձագանքեց. «Դե հիմա ինչ կա՝ դա եմ ասում»: Մեղադրողի մյուս հարցից պարզ դարձավ, որ այս վկան այսօր չէր ծանուցվել դատարան ներկայանալու վերաբերյալ: Երբ Գեւորգյանը հետաքրքվեց, թե որտեղից է իմացել այսօրվա նիստի մասին, վկան ասաց. «Միշտ էլ եկել եմ, չեն էլ ասել, որ ես վկա եմ: Անցած նիստին, երբ դրսում էի, ասեցին, որ դատարանում իմ անուն-ազգանունը կարդացել են»: Դատախազի հարցին, այսօրվա նիստին ի՞նչ նպատակով է ներկայացել, վկան ասաց. «Դե ասել են՝ եթե չներկայանաս, կձերբակալեն, ես էլ ներկայացել եմ»:

Մյուս մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե Մուշեղ Մուշեղյա՞նն էլ էր պատրաստ մինչ աշխատանքից ազատվելը կյանքը տալ Ալիկի համար, Դավիթ Զաքարյանը պատասխանեց. «Նենց հարց ես տալիս, հիմա ինչ իմանամ, չեմ իմանում»: Վկան նաեւ ասաց, որ Մուշեղ Մուշեղյանը դեպքից երկու ամիս առաջ էր վերադարձել Ռուսաստանից: Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ Ալիկ Բանդուրյանին ձերբակալելիս իրեն եւս ձերբակալել են. «Իրար հետ ենք եղել»,- հավելեց նա, ապա ասաց, որ իրեն ՁՊՎ չեն տարել, այլ Քննչական կոմիտե, որտեղ հարցաքննել են եւ ազատ արձակել:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Տպել
15279 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց