Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում ելույթների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՊԵԿ-ին նախորդ օրվա հայտարարությանը, որը վերաբերվում էր «Առինջ մոլի» առեւտրականների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին: Պարզաբանաման մեջ ուշագրավ համեմատականներ կային «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների վերաբերյալ:
«Երեկ հրապարակվեց ՊԵԿ-ի հաղորդագրությունը տոնավաճառների շրջանառության մասին: Շատ հանգիստ ասում եմ, որ երբ «Փեթակն» ու «Սուրմարուն» համեմատվում է «Առինջ մոլ»-ի հետ, ապա պետք է դիտարկենք, որ «Փեթակում» ու «Սուրմարու»-ում աշխատում են շաբաթվա բոլոր օրերին, իսկ «Առինջ մոլ»-ում ամսվա մեջ աշխատում են 12 օր: Այսինքն 1/3-ով քիչ են աշխատում, բայց երբ ասում եք, թե «Առինջ մոլ»-ը ունի 2,9 միլիարդի շրջանառություն, իսկ մյուսներն էլ 4,5 միլիարդի, մի հատ համեմատեք եւ ճիշտ թվեր ներկայացրեք: «Փեթակ»-ում ու «Սուրմալու»-ում ավելի թանկարժեք ապրանքներ են վաճառում. սա հաշվի առեք պարտադիր, եւ հետո տեսե՞լ եք, թե այս երկու տոնավաճառներում տաղավերի 20 քմ-նինչ արժի՝ մի քանի հազար դոլար: Այս դեպքում, եթե մարդ կարողանում է վճարել վարձավճարն, ուրեմն եկամուտները եւ շրջանառությունը մեծ է: «Առինջ մոլ»-ի առեւտրականների մի մասը տեղափոխվել է «Հրազդան» տոնավաճառից եւ կորցրել են իրենց հաճախորդներին»,- ասաց Մելքումյանը:
«Հայկական ժամանակը» ԱԺ-ում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե Մելքումյանի բարձրաձայնածը հաշվի առնվե՞լ է, ինչու՞ է «Առինջ մոլ»-ի շրջանառությունը մյուսների համեմատ այդքան քիչ:
«ՊԵԿ-ն արձանագրում է փաստեր եւ ասում, որ այս տոնավաճառում իրավիճակն այսպիսին է: Գոտիականությունից կախված կարող է ազդեցություն լինել, կարող է չլինել: Թեեւ այդ տոնավաճառը գտնվում է քաղաքից դուրս, բայց կարող է ունենալ մեծ շրջանառություն: Քաղաքից դուրս գտնվելը կարող է չափանիշ լինել, կարող է չլինել: Մենք ընդամենն ասում ենք, որ եթե 100 տնտեսվարող իրականացնում է միայն 1 միլիարդի շրջանառություն, ուրեմն դա նորմալ չէ»,- մեկնաբանեց Միրումյանը:
Միրումյանը պատասխանելով «Հայկական ժամանակի» այն հարցին, թե ճի՞շտ է, որ ՊԵԿ աշխատակիցը «Առինջ մոլում» վրաերթի է ենթարկել առեւտրականներից մեկին, ասաց.
«Վթարի ենթարկելը իրավական գնահատական պահանջող հարցադրում է, եթե կան նման դեպքեր, ուրեմն թող դիմեն համապատասխան մարմինների, եւ հարցին համապատասխան ընթացք տան: Միայն հայտարարություն կատարելով չէ»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կա տեսանյութ, Միրումյանն ասաց.
«Ես չեմ տեսել տեսանյութը, եթե կա, ուրեմն պետք է համապատասխան ընթացք տրվի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT