Կոնսերվատորիայից միացել են ուսանողների շարժմանը, քննարկվում է՝ նստացույց սկսել

12:39- Այս պահին Կոնսերվատորիայից մի խումբ ուսանողներ միացան տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողներին: Վերջիններս Ինֆորմտիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բակում են եւ հայտարարել են, որ չեն շրջելու ԵՊՀ տարբեր մասնաշենքերով, այլ մնալու են նույն վայրում՝ ի աջակցություն հացադուլ սկսած ուսանողներին:

Կոնսերվատորիայի ուսանողները եկան պաստառով, որի վրա գրված է. «Կոնսերվատոիան միանում է, ուրեմն տարկետում լինելու է»:

Ուսանողները նրանց ընդունեցին ծափահարություններով եւ թմբուկներով: Այսօր նաեւ նոր պաստառներ են հայտնվել, որոնց վրա տարբեր բարբառներով գրված է «Տարկետում Լինելու Ա»: Օրինակ՝  «Տարկետում ըլիլ տի» (Կողբ), «Տարկետում ինելու ա» (Գորիս), «Տարգեդում բդի եղնի»(Գյումրի):

Հացադուլ հայտարարծ ուսանողները հայտարարել են, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն ժամանակ, երբ Զինապարտության մասին օրինագիծը հետ կանչվի ԱԺ-ից: Իսկ ի աջակցություն նրանց հավաքված ուսանողները մեր զրույցում ասացին, որ քնարկում են նստացույց սկսելու տարբերակը:

Ուսանողներին այցելեցին դասախոսներ՝  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեմ է հացադուլի քայլին եւ հորդորելու է ուսանողներին դադարեցնել այն, քանի որ նրանք առողջ են հարկավոր հասարակությանը: Արայիկ Հարությունյանը բարձրացավ եւ փակ դռան ետեւից խոսեց հացադուլավորների հետ, հետաքրքրվելով նրանց անվտանգությամբ:

11:15 - Մի խումբ լրագրողներին հաջողվել է բարձրանալ ֆակուլտետի այն հարկը, որտեղ լսարաններից մեկում ուսանողները հացադուլ են անում: Պարզվել է, որ ոչ թե ուսանողներն են հրաժարվում լրագրողների հետ շփումից, այլ բուհի ղեկավարությունն է խոչընդոտում դրան: Ասում են, որ եթե լրագրողները ներս մտնեն, ավելի մեծ շոու կդառնա: Ղեկավարությունը նաեւ դժգոհում է, որ տվյալ լսարանում պետք է դասապրոցես ընթանար, սակայն հացադուլավորների զբաղացնելուց հետո դասը տապալվել է: Ուսանողներին առաջարկել են դուրս գալ, սակայն նրանք դուռը ներսից կողպել են եւ բուհի ղեկավարության հետ շփվում են փակ դռան հետեւից: 

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը ԵՊՀ լսարաններից մեկում այսօր հացադուլ են սկսել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով եւս հացադուլավորների մեջ է, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց հետեւյալը. «Մենք՝ մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը ծառայած, սկսում ենք հացադուլ, որի նպատակն է պայքարել հասարակական անտարբերության եւ օրինագծի դեմ: Չփորձեք դուռը ջարդել, կամ ինչ-որ սադրանքների գնալ, մենք նպատակ չունենք կռվի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, մեր նպատակը արդար է խաղաղ է»:

Հացադուլավորները գտնվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք հրաժարվում են, որպեսզի լրագրողները մտնեն լսարան եւ խոսեն ու տեսանկարահանումներ կատարեն:

Հացադուլ անող ուսանողներն են Դավիթը, Յուրին, Հարությունը, Գեղամը եւ Լեւոնը: Դասադուլ հայտարարած ուսանողներից մեկը՝ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ կարծիքներ են հնչում, թե սա ծայրահեղ քայլ է, որ շարժումը դեռ պոտենցիալ ուներ: Սակայն ըստ ուսանողների, եթե այդպես է, իսկ դասի չգնացողների թիվը հասել է 3000-ի, ապա թող այդ ուսանողները դուրս գան եւ իրենց կողքին կանգնեն՝ ապացուցելով, որ իրենց հետ են: Այդ ժամանակ ինքը անձամբ կմտնի լսարան եւ հացադուլավորներին կհորդորի դադարեցնել ծայրահեղ այդ քայլը, քանի որ շարժումը իսկապես թափ է հավաքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9199 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում