Երևան
12 °C
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» մոլի հանդիսավոր բացումը: Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում 22 հազար քմ մակերեսով եռհարկանի մոլի բացմանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ էլիտայի այլ ներկայացուցիչներ: Մոլը «Տաշիր» ընկերությունների խմբում է ներառված:
«Ռիո» մոլում առկա է հագուստի, տարատեսակ բիժուտերիայի տաղավարներ, բրենդային խանութներ, բանկի մասնաճյուղեր, կինոբար, մանկական սրահներ, սննդի կետեր:
Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ առաջին անգամ Հայաստանում առատ մոլերի պատմության մեջ «Ռիոն» իր հաճախորդներին ներկայանալու է կենդանիների աշխարհով:
«Շատ նորամուծություններ են լինելու: Մեկի գաղտնիքը բացեմ, որ առեւտրային կենտրոնի մեջ լինելու են 60-ից ավելի բնության մեջ քիչ հանդիպող կենդանիներ: Երեխաները հնարավորություն կունենան մոտիկից տեսնել կենդանական աշխարհի ամենահազվագյուտ կենդանիներին»,- armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց Նարեկ Կարապետյանը:
Հարցին, թե ռիսկային չէ՞ աղքատության եւ արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկրում 40 մլն ամերիկյան դոլար ներդնել, Նարեկ Կարապետյանն ասաց.
«Բոլորն ասում են, որ տնտեսության հետ կապված խնդիրներ կան, բայց մենք հավատում ենք, որ ամենինչ լավ է լինելու: Մենք ինչքան Հայաստանի հետ աշխատեցիքն, այդքան հասկացանք, որ Հայաստանը ունի ապագա եւ մասնավորապես Երեւանը հետաքրքիր գոտի է: Պետք է հավատալ եւ ներդրում անել, բայց ոչ հին՝ 2000-ականների ձեւով, այլ նոր ֆորմատներն են պետք, որը կբերի հետաքրքիր լուծումների»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
Armtimes.com-ը Նարեկ Կարապետյանից հետաքրքվեց այն տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ համաձայնության են եկել, որ մոլերը միմյանցից հեռու են բացելու, մեկը՝ մյուսի գործին չխփելու համար, Նարեկ Կարապետյանն ասաց.
«Բիզնեսի մեջ անձնավորելն այնքան էլ հեռանկարային չէ: Բիզնես առումով միշտ հետաքրքիր է հեռավորություններ հաստատել տարբեր առեւտրային կազմակերպությւոնների մեջ: Դա պարզ լոգիկայի արդյունք է, ոչ թե քաղաքականության»,- նշեց Նարեկ Կարպետյանը:
Ի դեպ, Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT