Փուլային կարգավորումն այլընտրանք չունի. Ադրբեջանի պատվիրակությունը` ԵԱՀԿ մշտական խորհրդում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ադրբեջանն ակնկալում է գործնական քայլեր ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, հայտարարել է ադրբեջանական պատվիրակությունը Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի 1163-րդ նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական պատվիրակությունը, ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը, Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ:

«Հանդիպումն ապացուցեց, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները դատապարտված են տապալման: Մենք ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպման փաստը և դրա արդյունքները, ինչն արտահայտվել է համատեղ հայտարարությունում: Մենք համանախագահներից ակնկալում ենք գործնական քայլեր բանակցությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում:

Ադրբեջանական պատվիրակությունը նաև նշել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» դեմոգրաֆիական, մշակութային փոփոխությունները ցույց են տալիս Հայաստանի սիստեմատիկ քաղաքականությունը, որն ուղղված է ստատուս քվոն պահպանելուն:

Ադրբեջանի պատվիրակությունը հավելել է` հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այլընտրանք չունի և խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունն է մնում: «Այդ մոտեցման գլխավոր կոնցեպցիան հիմնված է հակամարտության հետևանքների վերացման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում` սկսած հայկական զինուժը դուրս բերելուց և մյուս քաղաքական հարցերը թողնելով ապագա բանակցություններին: Այդ մոտեցումը  հիմնական ուղղությունն է, և այժմ բանակցային սեղանին առաջարկությունների հիմքն է կազմում», նշված է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆանո Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը: 

Տպել
3483 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին