Երևան
12 °C
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, որը սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների:
Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում: Ներկայացնենք 2014թ. նրա կողմից բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:




Ցուցադրված լուսանկարները համացանց բեռնելու օրը (09/11/2014թ.) Տիգրան Խաչատրյանը լուսանկարներ է բեռնել նաև Բախչալարից (Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք), հայ-թուրքական սահմանից:
Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաև IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» տեսակ: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով և ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վկայում են հետևյալ լուսանկարները:


Նշված անձի հաջորդ ուշագրավ լուսանկարը Հայաստանից բեռնվել է 2015թ.: Լուսանկարում վերջինս անձամբ նշել է, որ Հայաստանում է քարայծի (բեզոարյան այծ) որսի նպատակով:

Ավելացնենք, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցը որսով է զբաղվում նաև Եվրոպայում: Ներկայացնենք մի քանի լուսանկար, որտեղ վերջինս անձամբ է մորթում որսած այծյամին:

Շարունակությունն ու մյուս լուսանկարները` սկզբնաղբյուր կայքում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT