«Թող բանակ տանեն ոստիկաններին». ուսանողների դասադուլին միացել են նաեւ դասախոսներ

08/11/2017 schedule11:00

ԵՊՀ-ի դիմաց նոյեմբերի 8-ին շարունակվում է բուհական տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան:

Մի քանի հարյուր ուսանողներ հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին: Նրանք հայտարարում են, որ դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը եւ վանկարկում են «տարկետում լինելու է» եւ «դա-սա-դուլ» կարգախոսները: Ուսանողներն իրենց հետ բերել են «Տարկետում լինելու ա» գրությամբ պաստառներ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։ Այսինքն՝ ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը: Այս նախաձեռնության անդամները նշում են, որ շարունակելու են բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման:

Դասադուլ հայտարարած ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ: Առավել ակտիվ է այս առումով ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետը: Նույն ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ է տարկետման վերացմանը: «Ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել: Էսքան ոստիկաններ կան, իրենց ուղարկեն»,- հայտարարեց նա:

Հատկանշական է, որ ինչպես նոյեմբերի 7-ին, այսօր էլ ԵՊՀ ղեկավարության արձագանքն ու ձեռագիրը նույնն է: Համալսարանի մասնաշենքերի դռները տեւական ժամանակ փակ էին, այնտեղ գտնվող ուսանողները չէին կարողանում դուրս գալ եւ միանալ դասադուլ հայտարարած ընկերներին:

Նրանք կարողացան համալսարանից դուրս գալ միայն դասադուլը սկսվելուց մեկ ժամ անց:

Միեւնույն ժամանակ «քնած չէ» նաեւ բուհի ղեկավարությունը: Այն ոչ միայն փակում է դռները դասադուլավոր ուսանողների առջեւ, այլեւ գործադրում ադմինիստրատիվ ռեսուրս ընդդեմ ըմբոստ ուսանողների ու դասախոսների: Մամուլն արդեն տեղեկացրել է, որ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին:

«Ռեկտորը եւ պրոռեկտորը հանձնարարել են յուրային դեկաններին եւ ուսխորհրդի անդամներին՝ նիստի ընթացքում ամոթանք տալ այն 4 դեկաններին, ովքեր համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, իսկ մաթֆակի դեկանին՝ գամել անարգանքի սյունին, որը համարձակվել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշում ընդունել ընդդեմ նախագծին: Ի դեպ, երեկ դասադուլի ժամանակ ԵՊՀ մասնաշենքերի բոլոր դռները փակ են եղել, ինչը կազմակերպել է պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանը՝ ԵՊՀ պահակների միջոցով, իսկ ինքը ծառերի ետեւից հետեւել է ակցիային», - գրել է Հրապարակը:

Դեռ երեկ՝ նոյեմբերի 7-ին կայացած բողոքի ակցիայի ավարտին դասադուլ հայտարարած ուսանողները պահանջներով հատուկ նամակ էին կազմել, որը նախատեսում էին փոխանցել Կրթության եւ գիտության եւ պաշտպանության նախարարություններին: Ի պատասխան պաշտպանության նախարարությունից ուսանողներին առաջարկել էին հանդիպել նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն մերժում են ստացել:

Ըստ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության, նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։

Սարգսյանը շեշտել է, որ թեեւ որոշ կառույցներ եւ ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել ՀՀ-ի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարեւոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։

Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական եւ մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջեւ՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ:

Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։

«Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաեւ մագիստրատուրայում»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. ի դեմս այն ժամանակվա Պնախարար Սերժ Սարգսյանի եւս փորձել էր տարկետման սահմանափակման համանման օրենսդրական նախաձեռնությամբ (տարբերությունները, իհարկե շատ են) հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից:

Տպել
7277 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին