Շախմատի ԵԱ-ում ՀՀ կանանց թիմը զբաղեցրեց 9-րդ, տղամարդկանց թիմը՝ 12-րդ տեղը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը Եվրոպայի 2017 թ. թիմային առաջնության վերջին՝ 9-րդ, տուրում պարտվեց Ռուսաստանին: Երեկ՝ նոյեմբերի 6-ին, մրցաշարի ավարտից 1 տուր առաջ չեմպիոնությունն ապահոված ռուսները 3.5-0.5 միավորով հաղթեցին Հայաստանին: 11 միավորով Հայաստանը մրցաշարն ավարտեց 9-րդ տեղում:

Չեմպիոն Ռուսաստանը վերջին տուրից հետո միավորների քանակը հասցրեց 17-ի: 2-րդ տեղում Վրաստանն է 14 միավորով: Ուկրաինան 3-րդն է 13 միավորով:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին վերջին տուրում ոչ-ոքի՝ 2:2, խաղաց Սերբիայի հետ: Հայերը 10 միավորով զբաղեցրեցին 12-րդ տեղը: Մրցաշարում չեմպիոն դարձավ Ադրբեջանը: Թիմը վաստակեց 14 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Ռուսաստանին, որը նույնպես 14 միավոր ունի: Ուկրաինան 13 միավորով 3-րդն է:

Եվրոպայի 2017 թ. թիմային առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին: Ավարտվում է այսօր՝ նոյեմբերի 7-ին:

Տպել
2062 դիտում

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Հայկավանում հակակարկտային կայաններ են տեղադրվել

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը զրուցել է Սերբիայի նախագահի հետ